Tag Archives: թուրքական բանակի կորուստներ

Դիարբեքիրում սպանվել է 4 թուրք հատուկջոկատային ոստիկան

PKK-ի զինյալները Դիարբեքիրում թուրքական ոստիկանության հատուկջոկատայիններ տեղափոխող մեքենա են պայթեցրել Հունվար 17, 2017 10:03 | RAZM.INFO - Հունվարի 16-ի երեկոյան Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում պայթեցվել է թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժեր տեղափոխող զրահապատ մեքենա, ինչի հետևանքով, նախնական տվյալներով սպանվել է 4, վիրավորվել՝ առնվազն ևս 2 ոստիկան։ Continue reading

Թուրքիայի զինուժը մեկ օրում ունեցել է 3 զինծառայողի կորուստ

Թուրքիայի զինուժը Բիթլիս նահանգում գործողություններ է իրականացնում PKK-ի դեմ: Հունվար 16, 2017 13:15 | RAZM.INFO - Հունվարի 14-ին Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ԶՈւ գործողությունների ժամանակ սպանվել է երկրի ժանդարմերիայի հատուկ նշանակության գումարտակի 2 զինծառայող, 2 զինծառայող էլ վիրավորվել է:  Continue reading

Թուրքիայում մահացել է Սիրիայում վիրավորված ևս մեկ զինծառայող

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը: Դեկտեմբեր 27, 2016 18:56 | RAZM.INFO - Դեկտեմբեի 27-ին հիվանդանոցում մահացել է դեկտեմբերի 21-ին Սիրիայում Թուրքիայի զինուժի գործողությունների ժամանակ վիրավորված Թուրքիայի ԶՈւ պայմանագրային զինծառայող Մուհամմեդ Բոզարսլանը: Continue reading

Սիրիայում վիրավորված ևս մեկ թուրք զինծառայող է մահացել

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը: Դեկտեմբեր 26, 2016 16:23 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հիվանդանոցում մահացել է դեկտեմբերի 19-ին Սիրիայում Թուրքիայի ԶՈւ «Եփրատի վահան» գործողության շրջանակներում վիրավորված պայմանագրային զինծառայող Մեհմեթ Ունալը: Continue reading

«Իսլամական պետության» ձեռքում Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող կա․ Թուրքիայի ՊՆ

ԻՊ-ի ձեռքն անցած թուրքական զնիուժի հանդերձանք Դեկտեմբեր 24, 2016 14:57 | RAZM.INFO - Դեկտեմբերի 23-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «այդ պահի դրությամբ «Իսլամական պետության» ձեռքում Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող կա»։ Սակայն Ըշըքը չի խոսել ողջակիզված 2 զինծառայողի մասին՝ նշելով, որ գերի վերցված զինծառայողների մասին հստակ տվյալներ չկան։ Continue reading

«Իսլամական պետությունը» հրապարակել է 2 թուրք զինծառայողի ողջակիզման տեսանյութ

Տեսանյութում նկարահանված ԻՊ զինյալներից մեկը Դեկտեմբեր 23, 2016 1:04 | RAZM.INFO - Դեկտեմբերի 22-ի երեկոյան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տարածել է տեսանյութ, որտեղ ԻՊ գրոհայինները ողջակիզում են Թուրքիայի ԶՈւ և ժանդարմերիայի հետախուզական ծառայության երկու զինծառայողների։  Continue reading

Սիրիայում սպանված թուրք զինծառայողների թիվը հասել է 16-ի

Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի տարածքում Դեկտեմբեր 22, 2016 19:38 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտնել է, որ դեկտեմբերի 21-ին Սիրիայի Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում ընթացող մարտերում Թուրքիայի ԶՈւ սպանված զինծառայողների թիվը հասել է 16-ի: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:  Continue reading

Թուրքիա-ԻՊ բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 4, վիրավորվել՝ 15 զինծառայող

Թուրքական զինուժը շարժվում է Ալ-Բաբ Դեկտեմբեր 21, 2016 14:25 | RAZM.INFO - Ասյօր՝ դեկտեմբերի 21-ին, Սիրիայում թուրքական զինուժի և «Իսլամական պետություն» խմբավորման բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 4, վիրավորվել՝ 15 զինծառայող: Բախումները դեռ շարունակվում են: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը: Continue reading

Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում Նոյեմբեր 24, 2016 11:49 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Սիրիայում Թուրքիայի զինուժի՝ «Եփրատի վահան» գործողության ընթացքում Հալեպից հյուսիս ընկած Էլ-Բաբ բնակավայրի մոտակայքում սպանվել է 3 զինծառայող, ևս 10-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:  Continue reading

Թուրքիայում քրդերի հետ բախումներում թուրք զինծառայող է սպանվել

Բաթման քաղաքում բախումներ են եղել ուժայինների և PKK-ի զինյալների միջև։ Նկարը՝ Անադոլուի։ Նոյեմբեր 8, 2016 11:12 | RAZM.INFO - Նոյեմբերի 7-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են Թուրքիայի Շրնաք նահանգում տեղակայված ԶՈւ ստորաբաժանումներից մեկի վրա, սպանվել է մեկ թուրք զինծառայող: Միևնույն ժամանակ թուրքական ուժայինները Թունջելիում (Դերսիմ) սպանել են 5 քուրդ զինյալի: Continue reading