Tag Archives: զրահատեխնիկա

ՀՀ ԶՈւ տանկերի արդիականացման աշխատանքները սկսվել են. Արծրուն Հովհաննիսյան

Տ-72 տանկ. Հայաստանի զինված ուժեր Դեկտեմբեր 5, 2016 16:16 | RAZM.INFO - Տանկերի արդիականացման այն աշխատանքները, որ պետք է կատարվեն հայկական կողմի միջոցներով, արդեն սկսվել են: Ինչ վերաբերում է գործընկեր պետությունների հետ մյուս աշխատանքներին, դրանց շուրջ որոշակի աշխատանքներ են տարվում՝ վերջնական պայմանավորվածությունների համար: Continue reading

Իրանը զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանական համակարգ է փորձարկել

Իրանական արտադրության «Զոլֆաղար» տանկ Հոկտեմբեր 20, 2016 13:01 | RAZM.INFO - Իրանը «Զոլֆաղար» տանկերի վրա զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանության սեփական արտադրության համակարգ է փորձարկել: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Continue reading

Իրանը ներկայացրել է իր առաջին MRAP զրահամեքենան

Հոկտեմբեր 20, 2016 12:32 | RAZM.INFO - Անվտանգության և ոստիկանական ուժերի սպառազինության՝ Իրանում անցկացվող IPAS-2016 ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է իրանական առաջին MRAP զրահամեքենան, որն արտաքինից շատ նման է կանադական STREIT Group ընկերության Thypoon զրահամեքենային: Continue reading

Ռուսաստանի զինուժը կստանա ևս 300 Տ-72Բ3 տանկ

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում Սեպտեմբեր 9, 2016 17:25 | RAZM.INFO - Նախորդ տարիների ընթացքում Ռուսաստանի զինված ուժերին արդեն մատակարարվել է Տ-72Բ3 արդիականացման հազարից ավելի տանկ, և առաջիկայում արտադրող ընկերությունը զինված ուժերին կտրամադրի ևս 300 միավոր այդ տանկերից: Continue reading

Ռուսաստանը մտադիր է Հվ. Կորեայից հետ գնել Տ-80 տանկեր և ԲՄՊ-3 ՀՄՄ-ներ

Ռուսաստանի զինված ուժերի Տ-80Ու տանկ Սեպտեմբեր 5, 2016 18:54 | RAZM.INFO - Ռուսաստանը մտադիր է Հարավային Կորեայից հետ գնել այն տանկերը և ՀՄՄ-ները, որոնք 1990-ականներին ԽՍՀՄ պարտքի մարման դիմաց մատակարարել էր Սեուլին: Continue reading

Ռուսաստանյան «Տիգր» զրահամեքենան նախատեսվում է դարձնել դեսանտավորվող

«Տիգր» զրահամեքենաները Կարմիր Հրապարակում անցկացվող շքերթի ժամանակ Հուլիս 28, 2016 14:29 | RAZM.INFO - Ռուսաստանում արտադրվող «Տիգր» զրահամեքենան դեսանտավորման փորձարկումներն արդեն ընթացքում են, նախատեսվում է մեքենան դարձնել դեսանտավորվող: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը Continue reading

Վրաստանում սկսվել են տանկային զորավարժություններ

Վարժանքներին մասնակցել են 4 միավոր Т-72SIM-1 տանկ Հուլիս 7, 2016 14:53 | RAZM.INFO - Վրաստանի Վազիանի զորավարժարանում սկսվել է հնգօրյա երկու առանձին տանկային զորավարժություն, որոնց մասնակցում են Վրաստանի ԶՈւ  արևելյան հրամանատարության 4-րդ մեխանիզացված բրիգադի 44-րդ տանկային գումարտակի 3-րդ վաշտը և նույն բրիգադի 45-րդ տանկային գումարտակի 3-րդ վաշտը: Continue reading

ՊԲ մոտոհրաձգային ստորաբաժանումը հարձակողական զորավարժություն է անցկացրել

ՊԲ ուժեղացված մոտոհրաձգային ստորաբաժանման տանկերից մեկը զորավարժության գրոհի ժամանակ Հուլիս 4, 2016 11:12 | RAZM.INFO - Շաբաթվա ընթացքում Պաշտպանության բանակի՝ գնդապետ Թաթուլ Հայրապետյանի հրամանատարությամբ գործող բրիգադի ուժեղացված մոտոհրաձգային ստորաբաժանման զինծառայողներն Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացրել են հարձակողական թեմատիկայով զորավարժություն: Continue reading

Օդուժի ազդեցությունը զրահատանկային զորքերի զարգացման վրա. տանկը ցանցահարթակակենտրոն պատերազմում

Հայաստանի զինված ուժերի Տ-72 տանկ՝ մարտարշավային զորախումբ առաջնորդելիս (2013թ.) Փետրվար 17, 2016 19:15 | RAZM.INFO - Զրահատանկային զորքերի անցյալն ու ներկան Զրահատանկային զորքերը իրենց կիրառությամբ ու կառուցվածքով այսօր մեծապես կախ­ված են օդուժից: Այդպես եղել է դրանց կիրառման լավագույն ժամանակ­նե­րում` գերմանական բլիցկրիգի դարաշրջանում, այդպես կլինի նաև այդ զորատե­սա­կի գոյության ողջ ընթացքում: Continue reading

Ուկրաինայի զրահատեխնիկան կարող է համալրվել թուրքական օպտիկական համակարգերով

Ուկրաինական ԲՏՌ-3Ե1 զրահափոխադրիչը Դեկտեմբեր 3, 2015 17:31 | RAZM.INFO - Կիևի զրահատանկային գործարանը զրահատեխնիկայի, մասնավորապես՝ օպտիկական նշանառության համակարգերի արդիականացման նպատակով միաժամանակ բանակցում է թուրքական «Ասելսան» և լեհական PSO ռազմարդյունաբերական ընկերությունների հետ։ Continue reading