Tag Archives: զորավարժություն

Իրանում ավարտվել է ՀՕՊ ուժերի զորավարժությունը

«Յա Զահրա» զենիթահրթիռային համալիրը «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժության ժամանակ Դեկտեմբեր 29, 2016 18:45 | RAZM.INFO - Զորավարժության երեք օրերի ընթացքում Իրանը շուրջ 12 անգամ զգուշացրել է ամերիկյան հետախուզական  անօդաչու թռչող սարքերին և կործանիչներին չմոտենալ երկրի օդային սահմանին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Continue reading

Մեկնարկել է Ռուսաստան–Տաջիկստան համատեղ զորավարժություն

Կանտ ավիաբազայի Սու-25 գրոհիչները Դեկտեմբեր 9, 2016 11:33 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ` Ղրղզստանում տեղակայված «Կանտ» ավիաբազայի Սու-25ՍՄ գրոհիչները տեղափոխվել են Տաջիկստան` Ռուսաստան-Տաջիկստան համատեղ հակաահաբեկչական զորավարժությանը ներգրավվելու համար: Continue reading

Իրանը զորավարժություն կանցկացնի երկրի հարավում

Իրանի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում ցամաքային տարածքներում Դեկտեմբեր 7, 2016 19:28 | RAZM.INFO - Դեկտեմբերի 8-9-ը  Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բեյթ օլ մողադաս», «Իմամ Հոսեին», «Աշուրա» գումարտակների 15 հազար զինծառայողների ներգրավվածությամբ զորավարժություն կանցկացվի Իրանի հարավային Բանդար Աբասում քաղաքում: Continue reading

Թուրքիան և ՆԱՏՕ անդամ մի քանի երկրներ զորավարժություն են անցկացնում

2016-ի փետրվարին ՆԱՏՕ-ի ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի (SNMG2) ստորաբաժանումները Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Միջերկրականում Նոյեմբեր 28, 2016 12:09 | RAZM.INFO - Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 4-ը Իզմիրի ծովածոցում (Էգեյան ծով) Թուրքիայի և ՆԱՏՕ անդամ այլ երկրների ռազմածովային ուժերի ու օդուժի, առափնյա անվտանգության նավերի ու ուղղաթիռների մասնակցությամբ անցկացվում է «Նուսրեթ – 2016» (Nusret-2016) զորավարժությունը:   Continue reading

ՆԱՏՕ անդամ երկրները և Թուրքիան զորավարժություն են անցկացնում Միջերկրական ծովում

Թուրքիայի ԶՈւ ուղաթիռներից մեկը և «TCG Gelibolu» ֆրեգատը Միջերկրական ծովում անցկացվող «Mavi Balina-2016» զորավարժության ժամանակ: Նոյեմբեր 24, 2016 15:04 | RAZM.INFO - Նոյեմբերի 19-24-ը ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային և ռազմածովային ուժերի հետ միասին Միջերկրական ծովում անցկացնում են Mavi Balina–2016 զորավարժությունը: Բացի ՆԱՏՕ անդամ երկրներից զորավարժությանը մասնակցում են նաև Պակիստանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները:  Continue reading

Թուրքիայի և Պակիստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել

Թուրքիայի և Պակիստանի ԶՈւ ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Արաբական ծովում: Հոկտեմբեր 31, 2016 11:03 | RAZM.INFO - Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի և Պակիստանի ԶՈւ ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Արաբական ծովի հյուսիսային հատվածում: Թուրքական կողմից զորավարժությանը մասնավորապես մասնակցել է TCG Büyükada ռազմանավը։ Continue reading

Վրաստանում անցկացվում է «Փոթորիկ–2016» հրամանատարաշտաբային զորավարժությունը

Վրաստանի ԶՈւ «Փոթորիկ–2016» հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցող անձնակազմը Հոկտեմբեր 27, 2016 12:17 | RAZM.INFO - Վրաստանի զինված ուժերի արևելյան հրամանատարությունը առաջին անգամ անցկացնում է 10-օրյա «Փոթորիկ-2016» հրամանատարաշտաբային զորավարժությունը: Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտնում են Վրաստանի ՊՆ կայքում:  Continue reading

Մերձկասպյան երկրները 2017-ին զորավարժություն են անելու Ադրբեջանի տարածքում

Կասպյան նավատորմիղի ռազմանավերը ժամանում են Աստրախան Սեպտեմբեր 21, 2016 17:09 | RAZM.INFO - Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը ժամանել է Ադրբեջան և հանդիպել է այդ երկրի ԱԻ նախարար, գեներալ-գնդապետ Քեմալլեդին Հեյդարովին, որի հետ քննարկել է նաև համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր: Continue reading

Վրաստանում «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգերի կիրառմամբ զորավարժություն է անցկացվել

«Դանա» 152 մմ ինքնագնաց հրետանային համակարգերը վարժանքների ժամանակ Հունիս 21, 2016 11:28 | RAZM.INFO - Վրաստանում ավարտվել է զինված ուժերի 2-րդ հրետանային բրիգադի (տեղակայված է Խոնիում) զորավարժությունը, որն անցկացվել է Օրփոլո զորավարժարանում: Մարտական կրակով 10 օր վարժանքներ է արել «Դանա» 152 մմ ինքնագնաց հրետանային համակարգի գումարտակը: Continue reading

Բացառիկ. Վրաստանը բանակցում է ամերիկյան տանկերը զորավարժությունում ներգրավելու շուրջ

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Փետրվար 2, 2016 17:14 | RAZM.INFO - Պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին փետրվարի 2-ին  Razm.info-ի հետ հարցազրույցում անդրադարձավ մայիսին Վրաստանում անցկացվելիք Noble Partner-2016 զորավարժությանը՝ նշելով, որ Թբիլիսին բանակցում է նաև զորավարժությանն ամերիկյան Abrams տանկեր ներգրավելու շուրջ։ Continue reading