Tag Archives: զինված բախումներ

Թուրք ուժայինները PKK-ի դեմ գործողություններ են իրականացնում Դիարբեքիրում

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր թաղամասում. Հունվարի 31, 2016 թ. Դեկտեմբեր 8, 2017 14:05 | RAZM.INFO - Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի ուժայինները ռազմական նոր գործողություններ են սկսել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի մի քանի գյուղերում։  Continue reading

Բիթլիսում թուրք ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ

Թուրքիայի զինուժը Բիթլիս նահանգում գործողություններ է իրականացնում PKK-ի դեմ: Դեկտեմբեր 5, 2017 12:29 | RAZM.INFO - Դեկտեմբերի 5-ից սկսած Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի վարչական կենտրոն՝ Բիթլիս քաղաքում և հարակից 8 գյուղում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել:  Continue reading

Թուրքիայի Թունջելի նահանգը կրկին «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվել

Թուրքիայի Թունջելի նահանգում երկարացվել է «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը. նոյեմբեր 2017 թ. Դեկտեմբեր 1, 2017 16:59 | RAZM.INFO - Դեկտեմբերի 2-ից սկսած Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնելու նպատակով կրկին «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմ է մտցվել:  Continue reading

Թուրքիան քրդերի դեմ խոշոր գործողություն է իրականացնում Թոնդրակ և Արարատ լեռների շրջանում

PKK-ի դեմ գործողություններին ներգրավվել են «Աթաք» ուղղաթիռներ Նոյեմբեր 30, 2017 9:24 | RAZM.INFO - Նոյեմբերի 26-ից Թուրքիայի ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերը ռազմական գործողություններ են սկսել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինյալների դեմ Աղրը (Արարատ) և Թոնդրակ լեռների շրջանում: Կիրառվում են 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբիցներ և հարվածային ուղղաթիռներ:  Continue reading

Թուրքիայի Թունջելի նահանգում բախումներ են եղել PKK-ի զինյալների և ուժայինների միջև

PKK-ի անդամները հարձակվել են Թունջելիի ժանդարմերիայի վրա. (արխիվ) Նոյեմբեր 28, 2017 9:18 | RAZM.INFO - Նոյեմբերի 27-ին Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգում բախումներ են եղել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և թուրք ուժայինների միջև: Բախումները մասնավորապես առավել ակտիվ են եղել Էրզինջան տանող ավտոճանապարհի մոտակայքում:  Continue reading

Թուրք-քրդական բախումների վիճակագրություն (նոյեմբերի 17-23). Թուրքիայի ԶՈւ ԳՇ

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր թաղամասում. Հունվարի 31, 2016 թ. Նոյեմբեր 26, 2017 11:18 | RAZM.INFO - Նոյեմբերի 17-ից 23-ը Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողությունների ընթացքում վիրավորվել է 5 թուրք ուժային: Թուրքիայի ԶՈւ ԳՇ տվյալներով՝ նշված ժամանակահատվածում թուրքական զինուժը զինծառայողներ չի կորցրել:  Continue reading

Թուրքիայի Թունջելի նահանգում երկարացվել է «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը

Թուրքիայի Թունջելի նահանգում երկարացվել է «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը. նոյեմբեր 2017 թ. Նոյեմբեր 18, 2017 12:20 | RAZM.INFO - Նոյեմբերի 17-ից սկսած Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգում գործող «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 1-ը: Թունջելիի նահանգապետարանը այդ որոշումը բացատրում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնելու անհրաժեշտությամբ:  Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին երկրի տարածքում և Իրաքի հյուսիսում

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի ճամբարներին Իրաքի հյուսիսում Նոյեմբեր 17, 2017 11:45 | RAZM.INFO - Նոյեմբերի 16-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարներին Իրաքի հյուսիսային շրջաններում:  Continue reading

Իրաքի հյուսիսում սպանվել է ևս 2 թուրք զինծառայող

Թուրք-քրդական բախումները շարունակվում են Թուրքիայի արևելյան և հարավային նահանգներում: Նոյեմբեր 17, 2017 10:03 | RAZM.INFO - Նոյեմբերի 16-ին Իրաքի հյուսիսային՝ անմիջապես Թուրքիային սահմանակից շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները նռնականետներով կրակել են թուրք ուժայինների վրա. սպանվել է 2 զինծառայող, վիրավորվել՝ ևս 1-ը:  Continue reading

Իրաքի հյուսիսում PKK-ի հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող

Թուրքիայի զինուժը PKK-ի դեմ գործողություններ է սկսել Իրաքի հյուսիսում Նոյեմբեր 16, 2017 12:54 | RAZM.INFO - Նոյեմբերի 16-ին Իրաքի հյուսիսային Գարա շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և Թուրքիայի ուժայինների բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող, ևս 2-ը վիրավորվել են:  Continue reading