Tag Archives: զինյալ

Սիրիայի Հոմս քաղաքից դուրս է բերվել ևս 260 զինյալ

Մայիս 11, 2017 15:03 | RAZM.INFO - Մայիսի 10-ին ավարտվել է Սիրիայի արևմտյան Հոմս քաղաքի Ալ-Վաեր թաղամասից զինյալների հերթական խմբի դուրս բերումը: Հոմսից դուրս է բերվել Սիրիայում կռվող տարբեր զինյալ խմբավորումների շուրջ 260 զինյալ, ովքեր հրաժարվել են հանձնվել Սիրիայի կառավարական բանակին: Continue reading

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից դուրս է եկել 1022 զինյալ

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ: Մայիս 9, 2017 14:50 | RAZM.INFO - Մայիսի 9-ին Սիրիայում կռվող զինյալ, ընդդիմադիր խմբավորումների 1022 զինյալ իրենց ընտանիքների հետ միասին դուրս է եկել երկրի մայրաքաղաք Դամասկոսի Բարզեհ թաղամասից:  Continue reading

Սիրիայի Հոմս քաղաքից դուրս է բերվել զինյալների երկրորդ խումբը

Մարտ 27, 2017 15:27 | RAZM.INFO - Մարտի 27-ին Սիրիայի արևմտյան Հոմս քաղաքի Ալ-Վաեր թաղամասից դուրս է բերվել զինյալ խմբավորումների անդամների 2-րդ խումբը: Ալ-Վաեր թաղամասից դուրս են եկել 290 զինյալներ իրենց ընտանիքիների հետ միասին: Continue reading

Սիրիայի Հոմս քաղաքից դուրս է բերվել զինյալների առաջին խումբը

Սիրիայի Հոմս քաղաքի թաղամասերից մեկը Մարտ 22, 2017 9:59 | RAZM.INFO - Սիրիայի արևմտյան Հոմս նահանգի համանուն քաղաքի Ալ-Վաեր թաղամասից 400-ից ավելի զինյալ է դուրս բերվել իրենց ընտանիքների հետ։ Այս մասին մարտի 20-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Continue reading

Բախումներ կառավարական ուժերի և զինյալների միջև Դամասկոսի մերձակայքում

Կառավարական ուժերի հակագրոհը Ջոբարի ուղղությամբ Մարտ 20, 2017 17:48 | RAZM.INFO - Մարտի 19-ին  Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Ջոբար ավանում կենտրոնացած զինյալները գրոհ են ձեռնարկել կառավարական ուժերի դիրքերի վրա, ինչին պատասխան զինյալների ուղղությամբ հետևել են նաև ավիահարվածներ:  Continue reading

Սիրիայի զինյալների վերջին խումբը դուրս է գալիս երկրի արևմտյան Հոմս քաղաքից

Սիրիայի կառավարական ուժերը Հոմս քաղաքի արվարձանում Մարտ 14, 2017 14:53 | RAZM.INFO - Մարտի 13-ին Սիրիայի կառավարությունը և Սիրիայի զինյալ ընդդիմադիր խմբավորումների համաձայնության շնորհիվ զինյալ խմբավորումները դուրս են գալու երկրի արևմտյան Հոմս նահանգի համանուն քաղաքի Ալ-Վաեր թաղամասից:  Continue reading

Դամասկոսի նահանգում զենքը վայր է դրել Սիրիայի զինյալ խմբավորումների ևս 1100 զինյալ

Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի հյուսիսային շրջաններում Հունվար 31, 2017 12:32 | RAZM.INFO - Հունվարի 30-ին Սիրիայի կառավարական բանակի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տարբեր զինյալ խմբավորումների շուրջ 1100 զինյալ վայր է դրել զենքը և հեռացել Սիրիայի մայարաքաղաք Դամասկոսից արևելք ընկած Բարադա գետի հովտից: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Continue reading

Հալեպից տարհանվել է զինյալների վերջին խումբը

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները» (YPG) Դեկտեմբեր 23, 2016 12:04 | RAZM.INFO - Դեկտեմբերի 22-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Սիրիայի խոսնակը հայտնել է, որ Հալեպի արևելյան հատվածներից դուրս է բերվել տարբեր խմբավորումների շուրջ 4000 զինյալ: Այդպիսով տարհանվել են քաղաքում մնացած վերջին զինյալները: Այս մասին հայտնում է արաբական «ալ-Մասդար Նյուզ» լրատվակայքը:  Continue reading

Հալեպից տարհանվել է շուրջ 2000 մարդ, այդ թվում նաև զինյալներ

Զինյալների դուրսբերումն ազատագրված Հալեպից (2016 դեկտեմբեր) Դեկտեմբեր 19, 2016 12:28 | RAZM.INFO - Սիրիայի Հալեպ քաղաքի թաղամասերից դուրս է բերվել շուրջ 2000 մարդ, այդ թվում նաև քաղաքում կռվող տարբեր զինված խմբավորումների զինյալներն իրենց ընտանիքների հետ միասին: Այս մասին դեկտեմբերի 19-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Continue reading

Հալեպի ազատագրումից հետո արդեն տարհանվել է շուրջ 6000 մարդ

Հալեպ. 2016 սեպտեմբեր Դեկտեմբեր 16, 2016 13:08 | RAZM.INFO - Սիրիայի կառավարական ուժերի Հալեպ քաղաքի՝ զինյալ խմբավորումներից ազատագրումից հետո, քաղաքից տարհանվել է շուրջ 6400 մարդ, այդ թվում նաև մոտ տարբեր զինյալ խմբավորումների 3000 զինյալ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալություն: Continue reading