Tag Archives: զենքի համաշխարհային առևտուր

Եգիպտոսի պատվիրած Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռները կմատակարարվեն այս տարի

Կա-52 Ալիգատոր Մարտ 24, 2017 20:08 | RAZM.INFO - Եգիպտոսի զինված ուժերին փոխանցվելիք Կա-52 «Ալիգատոր» հարվածային-հետախուզական ուղղաթիռների մատակարարումները կսկսենն 2017-ի երկրորդ կեսին։ Continue reading

Գերմանիան մերժում է Թուրքիայի՝ զինամթերք գնելու հայտերը

Թուրքական բանակի զինծառայողների հանդերձանքը Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո (արխիվ) Մարտ 22, 2017 11:43 | RAZM.INFO - Վերջին 4,5 ամսվա ընթացքում գերմանական կառավարությունը 11 անգամ հրաժարվել է զենք վաճառել Թուրքիային: Դրանք հիմնականում եղել են հրաձգային զինատեսակների և դրանց համար զինամթերքի գնման հայտեր: Continue reading

ԱՄՆ-ն հարվածային «Ապաչ» ուղղաթիռներ կմատակարարի Սաուդյան Արաբիային

Հարվածային AH-64E Ապաչ ուղղաթիռ Մարտ 21, 2017 9:50 | RAZM.INFO - Ամերիկյան «Բոինգ» ընկերությունը մինչև 2020թ ԱՄՆ բանակից Սաուդիան Արաբիայի Ազգային գվարդիային հարվածային AH-64E «Ապաչ» ուղղաթիռներ վաճառելու 3,2 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր է ստացել:  Continue reading

ՀԱՀ-ը դիմել է ՄԱԿ-ին՝ Իրանին Umkhonto ԶՀՀ-ներ վաճառելու թույլտվություն ստանալու. ԶԼՄ-ներ

Umkhonto ԶՀՀ-ի հրթիռը Մարտ 20, 2017 18:21 | RAZM.INFO - Հարավաֆրիկյան Հանրապետությունը դիմել է ՄԱԿ-ին՝ Իրանին ծովային բազավորման Umkhonto զենիթահրթիռային համալիրներ վաճառելու թույլտվություն ստանալու համար։  Գործարքը կարող է արժենալ շուրջ 118 մլն դոլար։ Continue reading

Թուրքիան հետաքրքրված է տանկերի պաշտպանության ռուսաստանյան համակարգերով

Սիրիայում ԻՊ դեմ մարտերի ընթացքում խոցված թուրքական «Լեոպարդ-2» տանկերից մեկը Մարտ 17, 2017 21:51 | RAZM.INFO - Թուրքիան հետաքրքրված է Ռուսաստանի արտադրած տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգերի, տանկերի ակտիվ և պասիվ պաշտպանության համակարգերով, ինչպես նաև հրաձգային զինատեսակներով և դրանց զինամթերքով: Continue reading

Թուրքիան ցանկանում է Ս-400 համալիրներ ձեռք բերել Ռուսաստանի վարկով

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ Մարտ 14, 2017 19:45 | RAZM.INFO - Թուրքիան ցանկանում է ռուսաստանյան վարկով ձեռք բերել սպառազինություն, այդ թվում՝ Ս-400 զենիթահրթիռային համալիրներ։ Այժմ երկրները  բանակցում են վարկի տրամադրման հարցի շուրջ, և վարկի չափը որոշելուց ու համաձայնագիր կնքելուց հետո կողմերը կստորագրեն Ս-400 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագիր։  Continue reading

Ադրբեջանը հայտնում է Պակիստանի հետ զենքի ներկրման պայմանավորվածության մասին

Ադրբեջանի նախագահ Իսլամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը Մարտ 1, 2017 11:57 | RAZM.INFO - Ադրբեջանական կողմը հայտնում է, որ փետրվարի 28-ին Պակիստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հհամաձայնության են հասել Ադրբեջանին Պակիստանի արտադրության զենքեր տրամադրելու շուրջ: Սակայն Պակիստանի կառավարության տարածած հաղորդագրությունում նման բան չի հիշատակվում: Continue reading

Վրաստանը հրաժարվում է իր Սու-25 գրոհիչներից. ԶՈւ ԳՇ պետ

Վրաստանի ԶՈւ Սու-25 ՈւԲ ուսումնամարտական ինքնաթիռ Փետրվար 28, 2017 15:37 | RAZM.INFO - Վրաստանի բանակը հրաժարվում է իր Սու-25 գրոհիչներից և հանում է դրանք զինված ուժերի սպառազինությունից: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիան վրացական «Արսենալի» ռազմական-վերլուծական ամսագրի հետ հարցազրույցում: Continue reading

F-35 կործանիչների ուշացումը նոր հեռանկարներ է բացում F/A-18 կործանիչների համար

ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18E Super Hornet կործանիչը Փետրվար 25, 2017 12:41 | RAZM.INFO - Ամերիկյան Lockheed Martin ընկերության F-35 կործանիչ-ռմբակոծիչների պատրաստման ժամկետների ուշացումը և ինքնաթիռների բարձր արժեքը, ինչպես նաև Քուվեյթի հետ 10,1 մլրդ դոլար արժողությամբ վաճառքի պայմանագիրը նոր հնարավորություններ են բացել ամերիկյան մեկ այլ՝ Boeing ընկերության F/A-18 կործանիչ-ռմբակոծիչների ծրագրի շարունակման համար: Continue reading

Ադրբեջանի զենքի ներկրումների ծավալները 2016 թ. SIPRI

Ադրբեջանի ԶՈւ ՀՕՊ ուժերի Barak-8 ԶՀՀ Փետրվար 22, 2017 19:45 | RAZM.INFO - Փետրվարի 22-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է 2016 թ. զենքի համաշխարհային առևտրի վերբերյալ սեփական հետազոտությունը, համաձայն որի՝ 2016 թ. Ադրբեջանը ներկրել է 257 մլն դոլարի սպառազինություն: Ադրբեջանին զենքի արտահանումների հիմնական մասը բաժին է ընկել Իսրայելին՝ 248 մլն դոլարի:  Continue reading