Tag Archives: Եմեն

Եմենի հութիները Սաուդյան Արաբիային իրանական հրթիռներով են հարվածել. Reuters

Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռների մնացորդի և իրանական «Ղիամ 1» հրթիռի համեմատությունը ներկայացնող լուսանկար Դեկտեմբեր 2, 2017 9:47 | RAZM.INFO - Եմենի հութի զինյալների կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ մայիսի 19-ին, հուլիսի 22-ին, հուլիսի 26-ին և նոյեմբերի 4-ին արձակված բալիստիկ հրթիռները նախագծվել և արտադրվել են Իրանում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի դիտորդների գաղտնի զեկույցին։ Continue reading

Իրանը հութիներին խորհրդատվական օգնություն է ցուցաբերում. ԻՀՊԿ հրամանատար

Հութի զինյալներ՝ Սանայում Նոյեմբեր 26, 2017 10:52 | RAZM.INFO - Եմենի հութիների խնդրանքով Իրանը խորհրդատվական օգնություն է ցուցաբերում նրանց։ Այս մասին նոյեմբերի 23-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին։ Continue reading

Քուվեյթը հերքել է իր տարածքային ջրերով Իրանից հութիներին զենք տեղափոխելու մասին լուրերը

Եմենի հութիների «Ղահեր Մ2» հրթիռը Օգոստոս 2, 2017 16:27 | RAZM.INFO - Օգոստոսի 2-ին Քուվեյթը հերքել է նախօրեին տարածված լուրերը այն մասին, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Քուվեյթի տարածքային ջրերով է սկսել սպառազինություն մատակարարել Եմենի հութիներին։ Continue reading

Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը Մեքքայի մոտ որսացել են հութիների արձակած հրթիռը

«Բորքան-2» հրթիռներ Հուլիս 28, 2017 18:56 | RAZM.INFO - Հուլիսի 26-ին Եմենի հութիները «Բորքան-1» («Սկադի» տեղական անվանումը) հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի Մեքքա նահանգի Թաիֆ քաղաքում գտնվող «Ֆաիդ արքայի» ավիաբազայի ուղղությամբ: Continue reading

Եմենի հութիները «Սկադով» հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի նավթագործարանը

«Բորքան-2» հրթիռներ Հուլիս 25, 2017 16:16 | RAZM.INFO - Հուլիսի 22-ին Եմենի հութիները «Բորքան-2Հ» («Սկադի» տեղական անվանումը) հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի Յանբու շրջանում գտնվող նավթամշակման գործարանի (Saudi Aramco Mobile Refinery (SAMREF)) ուղղությամբ։ Continue reading

Եմենում հութիները և արաբական կոլաիցիան շարունակում են պայքարել Բաբ էլ-Մանդեբի համար

Հունիս 30, 2017 12:25 | RAZM.INFO - Դանիայում գրանցված Risk Intelligence մասնագիտացված կայքը հունիսի 29-ին տեղադրել է Եմենում տարբեր ուժերի հոսկողության շրջանները պատկերող քարտեզ: Սաուդամետ լրատվամիջոցներից մեկը քարտեզի հիման վրա նշում է, որ կառավարական ուժերը արաբական կոալիցիայի օգնությամբ հսկողություն են հաստատել Բաբ Էլ-Բանդեբի նեղուցի նկատմամբ: Նշվում է, որ սա հութիներին կզրկի Իրանից ռազմամթերք ստանալուն: Continue reading

Եմենում պայթյունի հետևանքով սպանվել է զինված ուժերի 2 զինծառայող, 10 իսլամիստ զինյալ

«Ալ Կաիդայի» զինյալները Եմենում Հունիս 13, 2017 10:37 | RAZM.INFO - Հունիսի 12-ին Եմենի հարավարևելյան հատվածում տեղակայված զինվորականների ճամբարի մոտ իսլամիստ զինյալները պայթուցիկներով բեռնված 2 մեքենա են պայթեցրել, մահացել է Եմենի զինված ուժերի 2 զինծառայող:  Continue reading

Եմենում սպանվել է Սուդանի ԶՈւ 5 զինծառայող, ևս 12-ը վիրավորվել է

Հութի զինյալներ՝ Սանայում Ապրիլ 12, 2017 18:15 | RAZM.INFO - Եմենում գործող շիադավան հութիների և Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի բախումներում սպանվել է Սուդանի զինված ուժերի 5 զինծառայող, ևս 12 զինծառայող վիրավորվել է: Continue reading

Եմենի հութիները «Ղահեր Մ2» հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի ավիաբազային

Եմենի հութիների «Ղահեր Մ2» հրթիռը Մարտ 30, 2017 16:10 | RAZM.INFO - Մարտի 28-ին Եմենի հութիները փորձարկել են իրենց նոր՝«Ղահեր Մ2» միջին հեռահարության հրթիռը. նրանք այս տիպի 3 հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի Խամիս Մուշահիթ քաղաքում տեղակայված «Խալիդ արքա» ավիաբազայի ուղղությամբ։ Continue reading

Եմենի հութիները Սաուդյան Արաբիայի դեմ պայքարում օգտագործում են իրանական ԱԹՍ-ներ

Եմենում ներկայացված «Ղասեֆ-1» մահապարտ անօդաչու թռչող սարքը ( իրանական Ababil-2 անօդաչուի անվանափոխված տարբերակը) Մարտ 23, 2017 16:48 | RAZM.INFO - Իրանի կողմից օժանդակություն ստացող Եմենի հութիները Սաուդյան Արաբիայի ԶՈւ զենիթահրթիռային համալիրների դեմ պայքարում հաջողությամբ օգտագործում են իրանական մահապարտ անօդաչու թռչող սարքեր։ Continue reading