Tag Archives: դիվերսիա

ՊՆ խոսնակ. «Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ Չինարիի մոտ, մարտը շարունակվում է»

Տավուշի մարզի սահմանապահ դիրք Դեկտեմբեր 29, 2016 10:30 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինուժը փորձել է դիվերսիոն ներթափանցում իրականացնել Տավուշի մարզի Չինարի գյուղի հարավարևելյան ուղղությամբ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում։ Continue reading

ՊԲ-ն կանխել է թշնամու դիվերսիայի փորձերը

Տավուշի մարզի սահմանապահ դիրք Հոկտեմբեր 21, 2016 10:14 | RAZM.INFO - Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, Արցախի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր: Continue reading

Թշնամին դիվերսիայի փորձ է արել, ՊԲ-ն պատժիչ գործողություններ է ձեռնարկել

Ականանետային կրակ ՊԲ հրետանային ստորաբաժանումների զորավարժության ժամանակ Մարտ 11, 2016 10:37 | RAZM.INFO - Մարտի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումնեը ժամանակին նկատել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և հետ մղել ելման դիրքերը: Continue reading

Պաշտպանական մարտում զոհվել է ՊԲ զինծառայող

Դեկտեմբեր 19, 2015 11:05 | RAZM.INFO - Դեկտեմբերի 18-ի գիշերը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը դարձյալ ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն անցել են պաշտպանության և, հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Continue reading

ՊԲ-ն հայտնում է հակառակորդի ձախողված դիվերսիոն փորձի մասին

Հոկտեմբեր 10, 2015 12:31 | RAZM.INFO - Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, գիշերվա ժամը 03:05-ին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ։ Continue reading

Գիշերը ձախողվել է հակառակորդի դիվերսիոն հարձակման 2 փորձ. ՀՀ ՊՆ-ն արել է զսպվածության կոչ

ՀՀ ՊՆ վարչական համալիր Օգոստոս 12, 2015 11:48 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն այսօր՝ օգոստոսի 12-ին, տարածել է հաղորդագրություն, որում անդրադարձել է Բաքվում անցկացված Եվրոպական խաղերից հետո իրավիճակը սրելու Ադրբեջանի փորձերին ու հայտնել, որ օգոստոսի լույս 12-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել է նաև դիվերսիոն հարձակման 2 փորձ, որոնք ձախողվել են։ Continue reading

Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 19-25 ապրիլի, 2015

Ապրիլ 25, 2015 21:41 | RAZM.INFO - Ադրբեջանական կողմը դիվերսիա է արել. հայկական կողմը կորուստ չունի • ՊԲ-ն ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը • ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցելը չի խանգարում ՀԱՊԿ անդամակցությանը • Նախարար Օհանյանն ընդունել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի նորանշանակ հրամանատարին Continue reading

ՊԲ-ն ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը

Հայ զինծառայողը՝ դիրքերում Ապրիլ 21, 2015 19:57 | RAZM.INFO - Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությանը, համաձայն որի, ապրիլի 21-ին Թարթառի շրջանում հայկական և ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների միջև եղել է զինված բախում, ինչի հետևանքով «հայկական կողմը տվել է 5 զոհ և 10 վիրավոր»։ Continue reading

Ադրբեջանական կողմը դիվերսիա է արել. հայկական կողմը կորուստ չունի. ՊԲ

Ապրիլ 21, 2015 16:54 | RAZM.INFO - Ապրիլի 21-ի առավոտյան, ժամը 05:15-ի սահմաններում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Արցախի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ: Continue reading

Ադրբեջանի ԶՈւ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ է արել և հետ շպրտվել

Տավուշի մարզի սահմանապահ դիրք Ապրիլ 3, 2015 16:00 | RAZM.INFO - Ապրիլի 3-ի առավոտյան` ժամը 04:40-ին, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ Արցախի հարավային ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք: Continue reading