Tag Archives: բնակարանաշինություն

2015-ին ՀՀ ԶՈւ սպաներին է հանձնվել 330 բնակարան

Նախագահ Սարգսյանը բնակարանի բանալիներն է հանձնում ՊԲ սպաներից մեկին Դեկտեմբեր 28, 2015 13:12 | RAZM.INFO - Ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարությունը շահագործման է հանձնել 8 բնակելի շենք՝ ընդհանուր 330 բնակարանով, ինչպես նաև շտաբային, զորանոցային շենքեր և այլ շինություններ: Continue reading

ՀՀ ԶՈւ սպաները բնակարաններ են ստացել Վանաձորում

Բնակարանամուտի արարողությունը Վանաձորի սպայական նորակառույց բնակելի շենքում Դեկտեմբեր 26, 2015 20:15 | RAZM.INFO - Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վանաձորում ծառայողական բնակարաններ է հանձնել ՀՀ ԶՈւ սպաներին ու նրանց ընտանիքներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։ Continue reading

Նախագահ Սարգսյանը ՊԲ սպաներին է հանձնել նրանց համար կառուցված 176 բնակարան

Նախագահ Սարգսյանը բնակարանի բանալիներն է հանձնում ՊԲ սպաներից մեկին Նոյեմբեր 22, 2015 11:34 | RAZM.INFO - Արցախ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 21-ին ներկա է եղել Ստեփանակերտում սպաների համար կառուցված 176 բնակարանանոց բնակելի շենքերի նորամուտի, ՊԲ շտաբի մարզադահլիճի բացման արարողություններին: Continue reading

Արցախի Ճարտար քաղաքում ՊԲ սպաների համար կառուցվում է 2 բազմաբնակարան շենք

ՊԲ սպաների համար Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի թաղամասը Նոյեմբեր 12, 2015 11:30 | RAZM.INFO - Արցախի Ճարտար քաղաքի Նոր Ճարտար թաղամասում կառուցվում է երկու բազմաբնակարան շենք։ 14 հատ երկու սենյականոց և 10 հատ երեք սենյականոց բնակարանները տրամադրվելու են Պաշտպանության բանակի սպաներին։ Ծրագիրը Ֆինանսավորել է ռուսաստանաբնակ հայ բարերար Վլադիմիր Ավագյանը։ Արժեքը 1 մլրդ 100 մլն դրամ է։ Continue reading

Ստեփանակերտում ՊԲ սպաների համար նախատեսված բնակելի թաղամաս է կառուցվում

ՊԲ սպաների համար Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի թաղամասը Նոյեմբեր 4, 2015 18:52 | RAZM.INFO - Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է Պաշտպանության բանակի սպաների համար Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի թաղամաս և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Continue reading

Մինչև տարեվերջ բնակարանով կապահովվի ՀՀ ԶՈւ ևս 56 զինծառայող. «Արմենպրես»

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սպաներից մեկին է հանձնում նոր բնակարանի բանալիներն ու հավաստագիրը Օգոստոս 26, 2015 13:53 | RAZM.INFO - Մինչև 2015 թ. ավարտը ՀՀ ՊՆ միջոցներով Վանաձորում և Ագարակում շահագործման կհանձնվի հայկական զինված ուժերի զինծառայողների համար նախատեսված ևս երկու բնակելի շենք՝ 56 բնակարաններով: Continue reading

Նոր բնակարաններ են ստացել Ագարակում ծառայող ՀՀ ԶՈւ մի խումբ սպաներ

Նախարար Օհանյանը ժամկետային զինծառայողների հետ Օգոստոս 20, 2015 19:07 | RAZM.INFO - Օգոստոսի 19-20 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է Հայաստանի հարավարևմտյան սահմանագոտում: Continue reading

Տավուշում նոր բնակարաններ են հանձնել ՀՀ ԶՈւ սպաներին

Սեյրան Օհանյանը սպաներից մեկին է հանձնում նոր բնակարանի վկայագիրն ու բանալիները Դեկտեմբեր 19, 2014 21:16 | RAZM.INFO - Դեկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում շահագործման է հանձնվել պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Continue reading

ՊՆ խնայած 67մլն դրամը կուղղվի նույն ՊՆ-ի լրացուցիչ շինարարությանը

Կառավարությունը ՊՆ-ի խնայած գումարներն ուղղել է նույն նախաարարության լրացուցիչ շինարարական աշխատանքներին Հոկտեմբեր 2, 2014 22:11 | RAZM.INFO - Հոկտեմբերի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշել է վերաբաշխել շինարարության համար պաշտպանության նախարարությանը հատկացրած գումարները ու նախարարության խնայած գումարները ուղղել ՊՆ-ի շինարարական այլ աշխատանքներին Continue reading

Սևաստոպոլում զինծառայողների համար բնակարաններ են կառուցվում

Հուլիս 3, 2012 11:43 | RAZM.INFO - Սևծովյան նավատորմում  շարունակում է ՍՆ-ի զինծառայողներին բնակարանով ապահովելու ծրագր իրացումը։ Սևաստոպոլում  զինծառայողների համար ռազմական գերատեսչության միջոցներով բնակարաններ են կառուցվում։  Առաջիկա երկու տարվա ընթացքում նախատեսվում է ավելի քան 1200  բնակարան կառուցել ՍՆ-ի զինծառայողների համար։ Continue reading