Tag Archives: բալիստիկ հրթիռներ

Իրանը հրթիռների արտադրման 3-րդ ստորգետնյա բազան է կառուցել

Ստորգետնյա հրթիռային բազա, Իրան Մայիս 26, 2017 15:04 | RAZM.INFO - Վերջին տարիներին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)  հրթիռների արտադրման  3-րդ ստորգետնյա բազան է կառուցել։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։ Continue reading

Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 7 ընկերության նկատմամբ

Booz Allen Hamilton ընկերությունը Մայիս 19, 2017 14:47 | RAZM.INFO - Ի պատասխան ԱՄՆ նոր պատժամիջոցների` Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 7 ընկերության և 2 ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք «ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցություն են ունեցել միջազգային իրավունքի, մարդու իրավունքների խախտմանը, սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, տարածաշրջանի ժողովուրդների ճնշմանը և աջակցել են ահաբեկիչներին»։ Continue reading

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Մայիս 18, 2017 12:37 | RAZM.INFO - ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին աջակցելու համար պատժամիջոցներ է սահմանել 3 քաղաքացիական անձի և 4 ընկերության նկատմամբ։ Այս մասին մայիսի 17-ին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը։ Continue reading

ԱՄՆ Սենատը հետաձգել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Ապրիլ 6, 2017 10:20 | RAZM.INFO - ԱՄՆ Սենատը հետաձգել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրինագծի գործարկումը, որպեսզի դրանք չազդեն մայիսին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների վրա։ Այս մասին փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։ Continue reading

Իրանը հայտարարել է հականավային հրթիռի փորձարկման մասին

Իրանական արտադրության «Հորմուզ-1» և «Հորմուզ-2» հրթիռները Մարտ 13, 2017 9:55 | RAZM.INFO - Նախորդ շաբաթվա ընթացքում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) փորձարկել է տեղական արտադրության «Հորմոզ-2» հականավային հրթիռը։ Այն խոցել է 250կմ հեռավորության վրա գտնվող լողացող հարթակը։ Continue reading

Իրանը բալիստիկ հրթիռի 2 փորձարկում է կատարել. FoxNews

Իրանական արտադրության «Ֆաթեհ-110» հրթիռը Մարտ 9, 2017 17:50 | RAZM.INFO - Իրանը  երկրի հարավարևելյան Ջասկ քաղաքում գտնվող  ԻՀՊԿ բազայից կատարել է «Ֆաթեհ-110» բալիստիկ հրթիռի 2 փորձարկում։ Առաջին փորձարկումը կատարվել է մարտի 4-ին, հրթիռը չի կարողացել խոցել թիրախը և ընկել է մոտակայքում։ Continue reading

Ադրբեջանական հարձակման օրերին ՀՀ ԶՈւ-ն ստուգել է «Սկադ» հրթիռները

Հայկական զինված ուժերի «Սկադ» հրթիռային համալիրի մարզումներ (փետրվար 2017) Մարտ 6, 2017 13:02 | RAZM.INFO - Փետրվարի 25-ին Արցախի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հարձակումների ժամանակ մարզումներ են անցկացվել Հայաստանի ԶՈւ սպառազինության «Սկադ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ստորաբաժանումներում: Continue reading

Պարսից ծոցում ԱՄՆ ուժերը բերվել են մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի

Ամերիկյան Maersk Tigris առևտրական կազմակերպության բեռնանավը Պարսից ծոցում Փետրվար 8, 2017 16:58 | RAZM.INFO - Իրանի հետ հարաբերությունների լարվածության աճով  պայմանավորված՝ ԱՄՆ ուժերը Պարսից ծոցում բերվել են պատրաստության ամենաբարձր աստիճանի։ Բացառություն են կազմում միայն այն ռազմանավերը, որոնք վերանորոգվում կամ արդիականացվում են , կամ որոնցում անձնակազմային փոփոխություններ են։ Continue reading

ԱՄՆ-ն փորձում է պատասխան քայլեր ձեռնարկել Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկումների դեմ

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Փետրվար 2, 2017 12:23 | RAZM.INFO - ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ Ներկայացուցիչների պալատի քննարկման են ներկայացրել Իրանի նկատմամբ նոր սանկցիաներ կիրառելու օրինագիծը։ Այս մասին փետրվարի 2-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Continue reading

Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել` խախտելով ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը. FoxNews

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Հունվար 31, 2017 15:15 | RAZM.INFO - Հունվարի 29-ին Իրանը Թեհրանից 225 կմ հեռավորության վրա միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել։ Հրթիռը պայթել է 966կմ անցնելուց հետո։ Այս մասին տեղեկացնում է FoxNews  լրատվակայքը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչներին։ Continue reading