Tag Archives: ահաբեկչություն

Ահաբեկչություն Իրանում. կան զոհեր և վիրավորներ

Ահաբեկչություն Իրանում. նկարը Irna.ir-ից Սեպտեմբեր 22, 2018 15:18 | RAZM.INFO - Սեպտեմբերի 22-ին ահաբեկչություն է եղել Իրանի Ահվազ քաղաքում՝ զորահանդեսի ժամանակ: Ահաբեկիչները կրակահերթ են բացել զորահանդեսով անցնող զինվորների և հավաքված ժողովրդի վրա: Continue reading

Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով առնվազն 15 ուժային է սպանվել

Թալիբան շարժման զինյալներ Հունիս 11, 2018 12:02 | RAZM.INFO - Հունիսի 11-ին Աֆղաստանում «Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալները հարձակվել են երկրի անվտանգության ուժերի վրա, արդյունքում սպանվել է 15 ուժային:  Continue reading

«Իսլամական պետությունը» ստանձնել է Չեչնիայում եկեղեցու վրա հարձակման պատասխանատվությունը

Չեչնիա. Գրոզնիի Միքայել հրեշտակապետի եկեղեցի Մայիս 22, 2018 10:57 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Չեչնիայում եկեղեցու վրա մայիսի 19-ին կատարված ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը: Հարձակման հետևանքով սպանվել էր եկեղեցին հսկող երկու ոստիկան, մեկ այցելու, կային նաև վիրավորներ: Continue reading

2017թ. Թեհրանի ահաբեկչության մեջ մեղադրվող 8 անձ մահապատժի է դատապարտվել

Իրանի խորհրդարան մուտք գործած զինված անձանցից մեկը Մայիս 16, 2018 11:45 | RAZM.INFO - Մայիսի 13-ին Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել 2017 թ. հունիսին Թեհրանում այդ երկրի խորհրդարանի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա ահաբեկչական հարձակումների կազմակերպման մեջ մեղադրվող 8 անձի։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թաբնաք» լրատվական գործակալությունը։ Continue reading

Նյու Յորքի դատարանը Իրանին պարտավորեցրել է փոխհատուցել սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներին

Սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ահաբեկչությունը Մայիս 3, 2018 10:17 | RAZM.INFO - Մայիսի 1-ին Նյու Յորքի դաշնային դատարանը ընդունել է որոշում, համաձայն որի Իրանը պարտավորվում է սեպտեբերի 11-ի նյույորքյան ահաբեկչության զոհերի հարազատներին միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարել: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան abcNews  լրատվակայքը: Continue reading

Սիրիայում ահաբեկիչների համար կռված մարդ է փորձել մտնել Հայաստան

Ապրիլ 29, 2018 20:17 | RAZM.INFO - 2018-ի փետրվարի 13-ին Ռուսաստանի քաղաքացի Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիևը քողարկված փորձել է մտնել Հայաստան։ Նախնական տվյալներով՝ «նա հավաքագրման և վարձատրության դիմաց» 2015 թվականի մայիս ամսից Սիրիայում ահաբեկչական խմբավորումներից մեկի կողմից մասնակցել է զինված ընդհարումների։ Continue reading

Ռուսաստանում ԻՊ «բջիջի» գործունեություն է կասեցվել

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության Ապրիլ 28, 2018 15:33 | RAZM.INFO - 2018-ի մարտին Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը կասեցրել է «Իսլամական պետության» «քնած բջիջի» (խմբավորման անդամներ, ովքեր պասիվ դիրք են գրավում՝ սպասելով գործողությունների: Դա կարող է նույնիսկ տարիներ տևել) 4 անդամի գործունեությունը։  Continue reading

Ֆրանսիացի իրավապահները չեզոքացրել են 3 մարդ սպանած ահաբեկչին

Ֆարնսիայի Super U սուպերմարկետը. ահաբեկչության վայր Մարտ 23, 2018 18:53 | RAZM.INFO - Մարտի 23-ին Ֆրանսիայի հարավում մի անձ, ով հետագայում իրեն ներկայացրել է որպես «Իսլամական պետության» ահաբեկիչ, առևանգել է «Օպել» մակնիշի մեքենա, սպանել ուղևորին, այնուհետև ուղևորվել սուպերմարկետ, որտեղ մի խումբ մարդկանց պատանդ է վերցրել ու սպանել ևս երկու հոգու: Ժանդարմերները կարողացել են վնասազերծել և սպանել ահաբեկչին: Continue reading

Թալիբ զինյալները մի քանի ժամվա ընթացքում սպանել են 18 ուժայինի

Աֆղանստանի անվտանգության ուժայինները Քաբուլում՝ ահաբեկչության վայրում Մարտ 9, 2018 16:56 | RAZM.INFO - Աֆղանստանի հյուսիսում «Թալիբան» խմբավորման զինյալները հարձակվել են անցակետերից մեկի վրա, ահաբեկիչների հետ բախումների ընթացքում մահացել է երկրի ոստիկանության 10 ոստիկան և ազգային բանակի 7 զինծառայող: Continue reading

Ադրբեջանում հայտնել են 2 ահաբեկչի սպանելու մասին

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ձերբակալում են զինյալների. (արխիվ) Մարտ 7, 2018 11:29 | RAZM.INFO - Մարտի 7-ին  Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունից հայտնել են, որ մի քանի քաղաքացիներ պատրաստվել են ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի տարածքում: Ծառայության հատուկջոկատայինները գործողություն են իրականացրել երկրի հյուսիսային Խաչմազ շրջանում, ինչի արդյունքում սպանվել է 2 զինյալ:  Continue reading