Tag Archives: Ադրբեջանի սահմանապահ պետծառայություն

Ադրբեջանում շահագործման է հանձնվել սահմանապահ ծառայության 4-րդ պարեկային նավը

Ադրբեջանի նախագահ Իլհալ Ալիևը այցելել է սահմանապահ պետծառայության համար կառուցված պարեկային 4-րդ նավ Օգոստոս 26, 2017 20:50 | RAZM.INFO - Օգոստոսի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է պետական սահմանապահ ծառայության՝ Թյուրքան ավանում գտնվող նավաշինական և վերանորոգման կենտրոն, ծանոթացել իսրայելական արտադրության թվով 4-րդ Shaldag Mk V արագընթաց պարեկային կատերին: Continue reading

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը զորավարժություն է արել Կասպից ծովում

Կապսից ծովում Ադրբեջանի ՊՍԾ զորավարժությունից Օգոստոս 15, 2017 12:02 | RAZM.INFO - Օգոստոսի 12-14-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները վարժանքներ են արել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Հայտարարվող նպատակներից մեկը Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության ապահովումն է: Continue reading

Ադրբեջանի նախագահը սահմանապահ ծառայության գեներալին ուղարկել է պահեստազոր

Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության զորամասի զինծառայողներ Հուլիս 11, 2017 20:22 | RAZM.INFO - Հուլիսի 11-ին Ադրբեջանի նախագահի հրամանով՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության միգրացիայի և սահմանային վերահսկողության վարչության պետ, գեներալ-մայոր Շաֆիև Ակիֆ Ալի օղլուն (Şəfiyev Akif Əli oğlu) ուղարկվել է պահեստազոր: Continue reading

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունում ավելացվում են առանձին հրամանատարությունները

Ադրբեջանի նախագահը ծանոթացել է սահմանապահ պետծառայության S-203 պարեկային կատերին: Հունիս 6, 2017 12:33 | RAZM.INFO - 2017 թ. հունիսի 5-ին Ադրբեջանի նախագահի ստորագրած հրամանագրով երկրի պետական սահմանապահ ծառայություան կառուցվածքում զգալի փոփոխություններ են իրականացվել: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի գնահատականի՝ սա կապված է կառույցի խոշորացման հետ: Ընդդիմադիր աղբյուրներից պնդում են, որ Էլչին Գուլիևի իրավասությունները կրճատվում են: Continue reading

Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատարն այցելել է Ադրբեջան

Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Յաշար Գյուրելը, Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շահին Մամեդովը՝ Բաքվում Ապրիլ 26, 2017 13:11 | RAZM.INFO - ապրիլի 26-ին Թուրքիայի ՆԳՆ ժանդարմերիայի հրամանատարության պետ, բանակի գեներալ Յաշար Գյուրելն այցելել է Ադրբեջան: Թուրք գեներալը Ադրբեջանում նախատեսում է հանդիպել մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Continue reading

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ոչ մարտական 2 կորուստի մասին

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Բայրամով Էլթուն Բեհրամ օղլուն (Bayramov Eltun Bəhram oğlu) Ապրիլ 16, 2017 4:57 | RAZM.INFO - Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ Հորադիզում տեղակայված զորամասերից մեկը կորցրել է երկու զինծառայող։ 1998 թ․ ծնված զինծառայող Բայրամով Էլթուն Բեհրամ օղլուն (Bayramov Eltun Bəhram oğlu) սպանել է իր ծառայակից, Շամքոր քաղաքի բնակիչ Նամազով Էլվին Նազիմ օղլուին (Namazov Elvin Nazim oğlu), ապա ինքնասպան է եղել։ Continue reading

Ադրբեջանում շահագործման է հանձնվել իսրայելական արտադրության 3-րդ պարեկային կատերը

Ադրբեջանի նախագահը ծանոթացել է սահմանապահ պետծառայության S-203 պարեկանավին: Հունվար 16, 2017 15:24 | RAZM.INFO - Հունվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է երկրի պետական սահմանապահ ծառայության՝ Թյուրքան ավանում գտնվող նավերի կառուցման և վերանորոգման կենտրոն և ծանոթացել իսրայելական արտադրության 3-րդ սերնդի Shaldag Mk V արագընթաց 3-րդ պարեկային կատերին: Continue reading

Ադրբեջանական զինուժը մարտական կրակով վարժանքներ է անցկացրել բնակեցված շրջաններում

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը բնակելի տարածքում մարտական հրթիռ է արձակում Մայիս 23, 2016 18:15 | RAZM.INFO - Մայիսի 17–19-ին Ադրբեջանի սահմանապահները վարժանքներ են անցկացրել ադրբեջանա-վրացական սահմանի մոտ: Ուշագրավ է, որ վարժանքների ընթացքում ուղղաթիռները կառավարվող և չկառավարվող հրթիռներ են արձակել՝ գտնվելով բնակավայրի օդային տարածքում:  Continue reading

Ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել դեպքից երեք ամիս անց

2015-ի դեկտեմբերին զոհված զինծառայող Համիդբեյ Ջեֆերով Մարտ 15, 2016 13:10 | RAZM.INFO - ԹԱՐՄԱՑՈՒՄ Որոշ հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Համիդբեյ Ջաֆարովը մահանալու պահին այլևս զինծառայող չի եղել։ Այդ պատճառով Ադրբեջանի ուժային կառույցների կորուստների վիճակագրությունից նա առայժմ հանվում է, մինչև ավելի հստակ տվյալների ի հայտ գալը։ Արդեն 3 ամսից ավելի է, ինչ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը թաքցնում է զոհված զինծառայողներից մեկի մասին տեղեկությունը: Բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում, սակայն, 2016-ի մարտի 15-ին Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ դեռևս 2015-ի դեկտեմբերի 6-ին մահացել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության զինծառայող Համիդբեյ Ջաֆարովը (Həmidbəy Cəfərov): Continue reading

Չհայտարարված կորուստ Ադրբեջանի պաշտպանական համակարգում

Ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Փետրվար 22, 2016 11:29 | RAZM.INFO - Փետրվարի 20-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկում մահացել է զինծառայող,  1995 թ. ծնված Սենան Մեհդիզադեն (Sənan Mehdizadə): Այս մասին փետրվարի 22ին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Meydan.tv» լրատվական կայքը: Continue reading