Tag Archives: Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանության պետն ազատվել է պաշտոնից

Ադրբեջանի ՊՆ Դեկտեմբեր 8, 2016 20:18 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով հրամանով պաշտոնից ազատվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ազադ Աղաևը (Azad Ağayev):  Continue reading

ՌԴ ՊՆ ղեկավարն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին

Ադրբեջանի և Ռուսաստանի ՊՆ ղեկավարությունը՝ Մոսկվայում հանդիպման ժամանակ. 30.11.2016 Նոյեմբեր 30, 2016 15:43 | RAZM.INFO - Նոյեմբերի 30-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների նիստի շրջանակներում Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Continue reading

Անկարայում անցկացվելու է Թուրքիա–Ադրբեջան բարձր մակարդակի ռազմական երկխոսության հերթական նիստը

2015-ին Թուրքիա-Ադրբեջան հերթական բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստը անցկացվել է Բաքվում: Նոյեմբեր 17, 2016 12:46 | RAZM.INFO - Դեկտեմբերի 12–14-ը Անկարայում անցկացվելու է Թուրքիա-Ադրբեջան հերթական բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստը: Այս մասին նոյեմբերի 16-ին հայտնել է ադրբեջանական Azeri Defence թեմատիկ կայքը:  Continue reading

Ոչ մարտական կորուստ ադրբեջանական բանակում

Ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Հոկտեմբեր 28, 2016 10:18 | RAZM.INFO - Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00 սահմաններում, Ադրբեջանի ՊՆ հրաձգարաններից մեկում վարժանքների ժամանակ «զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում» մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Միրիև Թելման Միրբաբա օղլուն (Miriyev Telman Mirbaba oğlu):  Continue reading

Ադրբեջանում զինծառայողի մահվան գործով կալանավորվել է ԶՈւ ենթասպա

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Փերվիզ Փաշաօղլուն (Pərviz Paşaoğlu) Օգոստոս 18, 2016 19:25 | RAZM.INFO - Ադրրբեջանի Բեյլագանի զորամասերից մեկում հուլիսի 30-ին մահացած ԶՈւ  զինծառայող Փարվիզ Փաշաևի (Pərviz Paşayev) մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Բայրամով Ռամին Ջահանգիր օղլուն (Bayramov Ramin Cahangir oğlu): Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն և ԱԳՆ-ն տարբեր տվյալներ են տալիս ԶՈւ մարտական կորուստների մասին

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն Օգոստոս 18, 2016 15:33 | RAZM.INFO - Razm.info-ն համադրել է Ադրբեջանի մարտական կորուստների մասին ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչի զեկույցները Ադրբեջանի պետական գերատեսչությունների հայտնած տվյալների հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ պետական տարբեր գերատեսչությունների տվյալները զգալիորեն տարբերվում են միմյանցից: Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն զրկվել է որոշակի կատեգորիայի զինծառայողների հուղարկավորման իրավունքից, ֆինանսավորումից

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն Օգոստոս 11, 2016 12:34 | RAZM.INFO - Օգոստոսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների թաղումները կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ օրենքում փոփոխություն իրականացնելու հրամանագիր, որով «զինվորական մեծարանքով» հուղարկավորությունների ֆինանսավորումը և անցկացումը ՊՆ-ից անցնում է զորակոչի և զորահավաքի պետական ծառայությանը: Continue reading

2017-ին նախատեսվում են Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համատեղ զորավարժություններ

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը Ադրբեջանում Մայիս 16, 2016 13:33 | RAZM.INFO - Մայիսի 15-ին՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, քննարկվել է համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը, և Վրաստանը պատրաստակամություն է հայտնել 2017 ապրիլին անցկացնել մի քանի համատեղ զորավարժություն, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում: Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է պայմանագրային զինծառայողների կամավոր հավաքագրում

Ադրբեջանցի ժամկետային զինծառայողներ Մայիս 5, 2016 18:37 | RAZM.INFO - Այսօր մայիսի 5-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի զինված ուժերի շարքերում պայմանագրային հիմունքներով ծառայել ցանկացողների համար ընդունելության: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Continue reading

Ադրբեջանի նախագահը ստորագրել է ԶՈւ գարնանային զորակոչի և զորացրման հրամանագիրը

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Մարտ 8, 2016 13:10 | RAZM.INFO - Մարտի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2016-ի ապրիլի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը:  Continue reading