Tag Archives: Ադրբեջանի զինված ուժեր

Եվս մեկ սպանված օդաչու Ադրբեջանի ՊՍԾ-ից

Սեպտեմբեր 29, 2020 9:54 | RAZM.INFO -

Ադրբեջանական սոցցանցային տիրույթում տարածված ևս մեկ կորստի լուսանկարներից պարզել ենք, որ նա նույնպես Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության օդաչու էր: Սպանվածը Բիլեսուվար շրջանի բնակիչ Գյոզալով Խալիդ Հասան օղլուն է (Gözəlov Xalid Həsən oğlu):

Continue reading

Ներկայացնում ենք Ադրբեջանի ԶՈւ ևս 20 կորստի անուն

կորուստ Սեպտեմբեր 28, 2020 23:52 | RAZM.INFO -

Սոցիալական ցանցերից այսօրվա ընթացքում հայտնի են դարձել Ադրբեջանի ԶՈւ բազմաթիվ կորուստներ, սակայն այժմ ինֆորմացիոն տեղատարափի պատճառով համակարգված ներկայացնում ենք դրանցից միայն 20-ը, իսկ մնացածը կներկայացնենք ավելի ուշ: Այս 20-ի և նախորդիվ հրապարակած 27-ի հետ միասին ընդհանուր առմամբ հայտնում ենք 47 կորստի անուն։

Continue reading

Ադրբեջանում հայտարարվել է մասնակի զորահավաք

Սեպտեմբեր 28, 2020 11:31 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրում հայտարարվել է մասնակի զորահավաք: Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ում մամուլի քարտուղարի նոր հաստիք է ստեղծվել

Սեպտեմբեր 26, 2020 18:06 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՊՆ մամուլի ծառայությունում կատարված կառուցվածքային փոփոխությամբ հաստատվել է մամուլի քարտուղարի պաշտոն։ Այս պաշտոնում է նշանակվել փոխգնդապետ Էյվազով Անար Մահամմադալի օղլուն (Eyvazov Anar Məhəmmədəli oğlu):

Continue reading

Ադրբեջանում հոկտեմբերի 1-30-ը կանցկացվի պարտադիր զորակոչ

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Սեպտեմբեր 25, 2020 18:16 | RAZM.INFO -

Ադրբեջանի Զորակոչի և հավաքագրման պետական ծառայությունը հայտարարել է հոկտեմբերի 1-ից 30-ը պարտադիր զինվորական ծառայության ենթակա զորակոչիկների հավաքագրման և ծառայությունն ավարտածների զորացրման մասին։

Continue reading

Ադրբեջանում չեն թեստավորում զորահավաքի մասնակիցներին. Meydan TV

Ադրբեջանցի կուրսանտները մեկնում են զորավարժության Սեպտեմբեր 23, 2020 14:25 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈւ Զորակոչի և հավաքագրման պետական ծառայությունը հայտարարել էր պահեստազորի զինծառայողներին զինվորական հատուկ հավաքների, մարտական պատրաստության և ստուգումների համար զորամասեր կանչելու մասին։ Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ի հարցին՝ արդյո՞ք կորոնավիրուսային համավարակի պայմաններում անցկացվող հավաքների մասնակիցները թեստավորվում են, պետական ծառայությունից հրաժարվել են մեկնաբանություն տալ։

Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն պատժել է գերեվարված հայ սպային տեսանկարահանած զինվորականներին

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Սեպտեմբեր 11, 2020 11:17 | RAZM.INFO -

Օգոստոսի 23-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորված և Ադրբեջանում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանին գերեվարողներից 1 սերժանտ, 4 պայմանագրային զինծառայող հեռացվել են բանակի շարքերից, զորամասի ու դասակի հրամանատարներին զրկել են կոչումից, ընդհանուր առմամբ պատժել են 14 զինվորականի։ Հեռացնելու համար որպես պատրվակ է նշվել զինվորականների՝ հայ սպային գերեվարելուց հետո դեպքը սմարտֆոնով նկարահանելը։

Continue reading

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ապավինում է Թուրքիայի աջակցությանը

Օգոստոս 13, 2020 18:54 | RAZM.INFO -

Երեկ՝ օգոստոսի 12-ին, Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները մեկնել են Ադրբեջան՝ հետևելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության առաջին փուլի վերջին դրվագին։ Այսօր՝ ցուցադրական զորավարժությունների ավարտին, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդես են եկել ուշագրավ հայտարարություններով։

Continue reading

Ադրբեջանը հաստատել է սպանվածի մասին տեղեկությունը

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Հուլիս 16, 2020 18:01 | RAZM.INFO -

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի հատվածում ընթացող բախումների հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Ինչպես ավելի վաղ պարզել էինք սոցցանցերից՝ նա պայմանագրային զինծառայող, շարքային Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն (İsmayılov Nazim Əfqan oğlu) է։

Continue reading

Ադրբեջանի զինված ուժերի կորուստները 2020թ. մարտ-մայիս ամիսներին. Razm.info

Հունիս 27, 2020 15:04 | RAZM.INFO -

2020թ․ մարտի 1-ից մայիսի 31-ն ընկած հատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info֊ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 15 կորուստ, որից 2-ը մարտական է, 13-ը՝ ոչ մարտական։

Continue reading