Tag Archives: Ադրբեջանի զինված ուժեր

Ադրբեջանում ձերբակալել են 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարին

Մարտ 16, 2021 11:47 | RAZM.INFO -

Մարտի 15-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանում ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ռյովշան Աքբերովը (Rövşən Əkbərov)։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել մարդասպանության հոդվածով։

Continue reading

Ադրբեջանում մարտի 15-18-ը զորավարժություն կանցկացվի

Ձախից՝ աջ. «Գիացինտ-Բ», «Խրիզանտեմա-Ս», «Մստա-Ս» Մարտ 10, 2021 18:21 | RAZM.INFO -

Մարտի 15-18-ն Ադրբեջանում կանցկացվի լայնամասշտաբ պլանային զորավարժություն, որին ներգրավվելու է մոտ 10 000 անձնակազմ, մինչև 100 միավոր զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, ՀԿՌՀ-ներ և ականանետեր, ինչպես նաև 30 միավոր ավիացիոն միջոց, այդ թվում՝ ԱԹՍ-ներ։

Continue reading

Նոյեմբերի 10-ից հետո ականի պայթյունից ադրբեջանցի 7 զինծառայող մահացել է, 52-ը՝ վիրավորվել

Փետրվար 9, 2021 12:44 | RAZM.INFO -

Նոյեմբերի 10-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից հետո գրանցվել են Արցախի օկուպացված տարածքներում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայողների վիրավորման և մահանալու մի շարք դեպքեր։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ մահացել է՝ 5, վիրավորվել 52 զինծառայող, սակայն Razm.info֊ն նոյեմբերի 10-ից հետո արձանագրել է ականի պայթյունից զինծառայողների մահվան առնվազն 7 դեպք։

Continue reading

Ադրբեջանում բանակային կորպուսների հրամանատարներ են պաշտոնանկ արվել

Փետրվար 8, 2021 17:18 | RAZM.INFO -

Պաշտոնից ազատվել են Ադրբեջանի ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի համանատար գեներալ-լեյտենանտ Ռյովշան Աքբարովը (Rövşən Əkbərov) և 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Խագանի Ջաբրայիլովը (Xəqani Cəbrayılov):

Continue reading

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է մահացել․ Ադրբեջանի ՊՆ

Փետրվար 4, 2021 21:32 | RAZM.INFO -

Փետրվարի 4-ին Աղդամի շրջանում պայթյունի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող մահացել է, ևս երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Continue reading

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետն այս պահին ծառայության մեջ չէ. APA

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգով Հունվար 28, 2021 15:07 | RAZM.INFO -

Ըստ ադրբեջանական իշխանամետ APA լրատվակայքի տեղեկությունների՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիգովն առողջական լուրջ խնդիրներ ունի, Մոսկվայում սրտի բաց վիրահատություն է տարել։

Continue reading

Հնարավոր է՝ Ադրբեջանը պատերազմին կիրառել է նաև թուրքական TRLG-230 համակարգերը

Հունվար 5, 2021 16:00 | RAZM.INFO -

Սոցցանցերում վերջին օրերին տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է ադրբեջանական «Կամազ» մեքենայի վրա մոնտաժված համազարկային կրակի ռեակտիվ համակարգի գործարկում։ Պատկերում երևացողը բավական նման է թուրքական Roketsan ընկերության արտադրած TRLG-230 ՀԿՌՀ-ներին, սակայն չենք պնդում, որ երևացողը հենց դա է, քանի որ TRLG-230 համակարգերը դեռ նոր են և չկան նույնիսկ թուրքական սպառազինությունում։

Continue reading

Ադրբեջանում հունվարի 1-30-ը կանցկացվի պարտադիր զորակոչ

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Դեկտեմբեր 23, 2020 13:03 | RAZM.INFO -

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2021 թ. հունվարի 1-30-ը պարտադիր զինվորական ծառայության ենթակա զորակոչիկների հավաքագրման և ծառայությունն ավարտածների զորացրման վերաբերյալ հրամանագիրը։

Continue reading

Թուրք անձնակազմը Արցախում կզբաղվի ականազերծմամբ

Դեկտեմբեր 16, 2020 20:32 | RAZM.INFO -

Թուրքիայի զինված ուժերի ականազերծման հատուկ թիմի 136-հոգանոց անձնակազմը ժամանել է Ադրբեջան՝ Արցախում ականազերծման և ինքնաշեն պայթուցիկներից մաքրման աշխատանքներում Ադրբեջանի բանակին օգնելու համար։

Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն պատերազմում կրած կորուստների թիվ է հրապարակել. կարծում ենք՝ իրականն ավելին է

Դեկտեմբեր 3, 2020 18:27 | RAZM.INFO -

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի 2783 զինծառայող։ Անհետ կորած է համարվում շուրջ 100 զինծառայող, իսկ ներկայումս բուժում ստացողների թիվը 1245 է։

Continue reading