Tag Archives: ադրբեջանական բանակի կորուստներ

Մարտի 11-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորստի մասին

Ադրբեջանի բանակի մահացած զինծառայող Խասփոլադով Սյուբհան Սադիգ օղուին (Xaspoladov Sübhan Sadiq oğlu) Մարտ 11, 2017 19:59 | RAZM.INFO - Մարտի 11-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից պարզ է դարձել, որ նույն օրը Ադրբեջանի Գաբալայի շրջանի Մըխլըգովաղ (Mıxlıqovaq) գյուղում հուղարկավորել են նախօրեին, կամ մարտի 11-ի լույս գիշերը մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Խասփոլադով Սյուբհան Սադիգ օղուին (Xaspoladov Sübhan Sadiq oğlu): Continue reading

Մարտի 11. հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ նոր կորուստի մասին

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբբասով Հասանլի Չինգիզ օղլուն (Abbasov Həsənəli Çingiz oğlu) Մարտ 11, 2017 16:05 | RAZM.INFO - Մարտի 11-ի Ադրբեջանի ընդդիմադիր Meydan Tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևը հայտնել է, որ մարտի 11-ի գիշերն Ակնայի (Աղդամ) հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբբասով Հասանալի Չինգիզ օղլուն Continue reading

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի փետրվարին. Razm.info

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող, լեյտենանտ Նազարով Շահլար Յաշար օղլու Մարտ 3, 2017 21:58 | RAZM.INFO - Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 10 դեպք, որից 9-ը մարտական կորուստներ են:  Continue reading

Տեղեկություններ են հայտնվել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորստի մասին

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող Մանսումով Ջալալ Սադուլլահ օղլուի հուղարկավորությունից (Mənsumov Cəlal Sədullah oğlu) Մարտ 3, 2017 14:51 | RAZM.INFO - Մարտի 3-ին սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերից մեկի գրառումներից պարզ է դարձել, որ մարտի 1-ին Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մանսիմով Ջելալը (Mənsimov Cəlal): Նշվում է, որ զինծառայողը մահացել է «Արցախի սահմանին մղվող մարտերում»: Հրապարակվել են նաև զինծառայողի հուղարկավորությունից լուսանկարներ: Continue reading

Մարտի 2-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող Սուլեյմանով Սուլեյման Էլչին օղլուն (Süleymanov Suleyman Elçin oğlu) Մարտ 2, 2017 20:54 | RAZM.INFO - Մարտի 2-ին ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվական կայքը հայտնել է, որ Ադրբեջանի Բեյլագան-Աղջաբեդի (Մարտունի-Հադրութ) ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է զինծառայող Սուլեյմանով Սուլեյման Էլչին օղլուն (Süleymanov Suleyman Elçin oğlu):  Continue reading

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ կորուստներից ևս մեկի ինքնությունը

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող Ֆերզելիև Փարվին Էլչին օղլուն (Fərzəliyev Pərviz Elçin oğlu): Փետրվար 28, 2017 13:25 | RAZM.INFO - Փետրվարի լույս 28-ի գիշերը ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հայտնել է, որ «հայկական կողմի դեմ մարտերում» Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Աբդուլ Ռահմանլի գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ֆերզալիև Փարվիզ Էլչին օղլուն (Fərzəliyev Pərviz Elçin oğlu):  Continue reading

Փետրվարի 27-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ահմեդով Էլվին Սուլեյման օղլու (Əhmədov Elvin Süleyman oğlu): Փետրվար 28, 2017 12:13 | RAZM.INFO - Փետրվարի 28-ին հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով, փետրվարի լույս 27-ի գիշերը վիրավորվել, ապա հոսպիտալում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ահմադով Էլվին Սուլեյման օղլուն (Əhmədov Elvin Süleyman oğlu): Սպանված զինծառայողը  Թովուզ շրջանի Յանըքլը գյուղից էր, ծնված 1997-ին:  Continue reading

Պարզվել են մանրամասներ սպանված ադրբեջանցիներից ևս 3-ի մասին

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլու (Cəfərov Zakir Nazim oğlu) Փետրվար 27, 2017 15:21 | RAZM.INFO - Փետրվարի 27-ին ադրբեջանական սոցցանցերից պարզվել են հավելյալ մանրամասներ Ադրբեջանի ՊՆ հայտնած ևս 3 սպանված զինծառայողների մասին: Սպանվածներից մեկը լեյտենանտ էր, մեկը՝ տեխնիկական քոլեջի սան: Մյուսից առայժմ հայտնի է միայն ծննդավայրը: Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել է 5 զինծառայողի կորուստ

Փետրվար 27, 2017 11:04 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է փետրվարի 25-ին Արցախի դիրքերի գրոհած, սպանված և միջդիրքային գոտում մնացած իր զինծառայողների անունները, որոնք 5-ն են. Continue reading

Պարզվել է փետրվարի 25-ին սպանված ևս մեկ ադրբեջանցի զինծառայողի ինքնություն

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, սպա Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլու (Həşimli Tural Əbdül oğlu) Փետրվար 26, 2017 21:14 | RAZM.INFO - Փետրվարի 26-ին ադրբեջանական սոցցանցերում կատարված գրառումներից պարզվել է, որ նախօրեին սպանված Ադրբեջանի բանակի զինծառայողներից մեկը սպա Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլուն (Həşimli Tural Əbdül oğlu) էր, ամենայն հավանականությամբ, առնվազն ավագ լեյտենանտ։ Դատելով առկա տեղեկություններից՝ հետախուզական ստորաբաժանման հրամանատար էր։ Continue reading