Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ

Նոյեմբեր 19, 2021 18:12 | RAZM.INFO -

Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ։

Continue reading

[ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում

Մարտական գործողություններն ընթացել են Իշխանասար սարից հյուսիս-արևմուտք ընկած հատվածում Նոյեմբեր 17, 2021 0:23 | RAZM.INFO -

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը հարձակվել է ՀՀ արևելյան ուղղությամբ կիրառելով հրետանի և զրահատեխնիկա։ Հայկական կողմի կորուստների մասին պաշտոնական և իշխանամետ աղբյուրները տարբեր տեղեկություններ են տալիս։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է միայն 1 զոհվածի անուն*` նշելով, որ տվյալները ճշտվում են։ Մինչ այդ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր առնվազն 15 զոհի մասին։

Continue reading

Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով

Աղդամի մշտադիտարկման կենտրոն Նոյեմբեր 11, 2021 16:55 | RAZM.INFO -

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է թուրք զինվորականների՝ Ադրբեջանում տեղակայման ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու նախագիծը։

Continue reading

Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ

Նոյեմբեր 11, 2021 15:30 | RAZM.INFO -

Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի խորհրդարանում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի 2022թ․ պետբյուջեի նախագիծն, ըստ որի պաշտպանական ոլորտին նախատեսվում է հատկացնել մոտ 4 մլրդ 490 մլն մանաթ (~2,6 մլրդ դոլար՝ նոյեմբերի 10-ի փոխարժեքով (1₼ = 0.59$)):

Continue reading

Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել

Հոկտեմբեր 15, 2021 0:29 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Արցախի արևելքում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, վիրավորվել է ՊԲ վեց զինծառայող: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը։ Ըստ Արցախի պաշտոնական աղբյուրների՝ պետնախարարի, ՊԲ ներկայացուցչի և մարդու իրավունքների պաշտպանի՝ Արցախը զոհեր չունի։

Continue reading

Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA

Զենքի փոխադրումներին ներգրավված Ադրբեջանի ԶՈւ Իլ-76 Հոկտեմբեր 5, 2021 16:35 | RAZM.INFO -

Ադրբեջանական իշխանամետ APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։ Ադրբեջանը Նախիջևանի առանձին համազորային բանակին մատակարարումներ իրականացնում է հիմնականում Իրանի օդային տարածքով։

Continue reading

2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)

Սեպտեմբեր 16, 2021 0:33 | RAZM.INFO -

Ռուսական արտադրության «Ինոխոդեց» և «Ֆորպոստ» հարվածային ԱԹՍ-ներն առաջին անգամ փորձարկվել են որպես կրակի աջակցության միջոցներ ՀՀ ԶՈւ մասնակցությամբ ընթացող «Արևմուտք» զորավարժության ժամանակ։ Դրանք օդից կրակով ուղեկցել են հայկական, բելառուսական և ռուսական մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների գրոհը։

Continue reading

Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային

Սեպտեմբեր 14, 2021 10:15 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 13-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան մարտական հենակետերից մեկում, հրազենային վնասվածքից մահացել է պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը։

Continue reading

Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ

Սեպտեմբեր 6, 2021 19:23 | RAZM.INFO -

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 6-ին Արցախի օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ։

Continue reading

Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Սեպտեմբեր 1, 2021 17:43 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 1-ին` ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։

Continue reading