Daily Archives: Հոկտեմբեր 12, 2017

Թուրքական «Աթաք» ուղղաթիռը համալրվել է տեղական ռադարային համակարգով

Թուրքական Meteksan Savunma ռազմարդյունաբերական ընկերության արտադրության MİLDAR ռադարային համակարգ Հոկտեմբեր 12, 2017 13:51 | RAZM.INFO - Թուրքական Meteksan Savunma ռազմարդյունաբերական ընկերությունը երկրի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությանն է (ՊԱԳՎ) հանձնել «Աթաք» հարվածային ուղղաթիռների համար նախատեսված տեղական արտադրության MİLDAR ռադարային համակարգը:  Continue reading

Տաջիկստանի նախագահն ընդունել է ԱՊՀ պաշտպանության նախարարներին

Տաջիկստանի նախագահն ընդունել է ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարներին․ Հայաստանից՝ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյան Հոկտեմբեր 12, 2017 12:49 | RAZM.INFO - Հոկտեմբերի 12-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնն ընդունել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարներին։ Հայաստանից մասնակցել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։ Կողմերը քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Continue reading

ՀՀ ՊՆ առաջին տեղակալը մասնակցում է ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին

Հունիսի 15-ին Մոսկվայում անցկացվելու է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ Հոկտեմբեր 12, 2017 12:48 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան՝ մասնակցելու այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Դուշանբեում մեկնարկող ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:  Continue reading

Օմանի ռազմաօդային ուժերի հրամանատարը հանդիպել է Իրանի բանակի հրամանատարի տեղակալին

Օմանի ռազմաօդային ուժերի հրամանատար Մաթար բին Ալի ալ-Օբայդանին և Իրանի բանակի հրամանատարի տեղակալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը Հոկտեմբեր 12, 2017 12:24 | RAZM.INFO - Հոկտեմբերի 11-ին Օմանի ռազմաօդային ուժերի հրամանատար Մաթար բին Ալի ալ-Օբայդանին Թեհրանում հանդիպել է Իրանի բանակի հրամանատարի տեղակալ Ահմադ Ռեզա Փուրդասթանին։ Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Continue reading

Հայաստանը Ռուսաստանից 100 մլն դոլարի վարկ կվերցնի սպառազինության գնման նպատակով. Նախագիծ

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը Հոկտեմբեր 12, 2017 11:56 | RAZM.INFO - Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանին վարկ տրամադրելու մասին համաձայնագրի նախագծով՝ Ռուսաստանը 100 մլն ամերիկյան դոլարի նոր վարկ է տրամադրելու Հայաստանին՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման համար:  Continue reading

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի նոր հրամանատարին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այցելել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադ Հոկտեմբեր 12, 2017 11:06 | RAZM.INFO - Հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այցելել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին: Continue reading

Թուրքիայի զինուժը զինտեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկել Իրաքի և Սիրիայի հետ սահման

Թուրքիայի զինուժը զինտեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկել Իրաքի և Սիրիայի հետ սահման Հոկտեմբեր 12, 2017 10:42 | RAZM.INFO - Հոկտեմբերի 11-ին Թուրքիայի զինուժը Իրաքի և Սիրիայի հետ սահմաններին տեղակայված ստորաբաժանումները համալրել է տանկերի և այլ զինտեխնիկայի նոր խմբաքանակով:  Continue reading

Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը խաղարկել են «հակառակորդի դիրքերը շրջափակելու» վարժանքներ

Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը շարունակում են զորավարությունը թուրք-իրաքյան սահմանին Հոկտեմբեր 12, 2017 9:43 | RAZM.INFO - Հոկտեմբերի 11-ին Իրաքյան Քրդստանի վերահսկած տարածքներին անմիջապես սահմանակից շրջաններում Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը խաղարկել են «հակառակորդի դիրքերը բոլոր կողմերից շրջափակելու և գրավելու» գործողություններ:  Continue reading

Ռուսաստանի AEW&C համակարգով նոր ինքնաթիռն օդ կբարձրանա մինչ տարեվերջ

ՌԴ ԶՈւ Իլ-76ՄԴ-90Ա բեռնատար ինքնաթիռ, որի բազայի վրա ստեղծվելու է Ա-100 «Պրեմիեր» ինքնաթիռը Հոկտեմբեր 12, 2017 9:15 | RAZM.INFO - Ա-100 «Պրեմիեր» հեռավոր հայտնաբերման ռադիոտեղորոշիչ և կառավարման համակարգերով (ДРЛО) ինքնաթիռը առաջին թռիչքը կկատարի մինչև 2017 թվականի ավարտը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ տեղակալ Յուրի Բորիսովը, փոխանցում է «ՌԻԱ» լրատվական գործակալությունը: Continue reading