Daily Archives: Հոկտեմբեր 3, 2017

Սիրիայում սպանվել է ևս մեկ Վրաստանի քաղաքացի

Վրաստանցի Մուսլիմ Կուշտանաշվիլիին և Ռամզան Բաղակաշվիլիին ԻՊ-ի դրոշի մոտ Հոկտեմբեր 3, 2017 11:16 | RAZM.INFO - Սիրիայում սպանվել է Վրաստանի քաղաքացի, ծագումով Պանկիսի կիրճից 18-ամյա Մուսլիմ Կուշտանաշվիլին: Ըստ նրա համգյուղացու՝ Կուշտանաշվիլին սպանվել է ավիահարվածի արդյունքում. փոխանցում է վրացական Interpressnews լրատվակայքը: Continue reading

Թուրքիայում ռազմարդյունաբերության տեղական մասնաբաժինը անցել է 65 տոկոսից. Թուրքիայի ՊՆ

Թուրքական ԹԱԻ ընկերության արտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ Հոկտեմբեր 3, 2017 10:46 | RAZM.INFO - Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին հայտարարել է, որ պաշտպանական արդյունաբերությունում տեղական ընկերությունների մասնաբաժինը հատել է 65 տոկոսի սահմանը՝ ի տարբերություն 2002 թ. 18 տոկոսի: Continue reading

Ադրբեջանի ռազմածովային ուժերը ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ստուգում-վարժանքներ են արել

Ադրբեջանի ռազմածովային ուժերը ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ստուգում-վարժանքներ են արել Հոկտեմբեր 3, 2017 10:38 | RAZM.INFO - Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերն անցկացրել են ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» (The Operational Capability Concept  — OCC) ծրագրի շրջանակներում «Ինքնուրույն գնահատական, 1-ին մակարդակի» վարժանքներ: Continue reading

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան վառելիքի տանկերներ է ուղարկել Սիրիայի հետ սահման Հոկտեմբեր 3, 2017 10:34 | RAZM.INFO - Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի և Սիրիայի սահման՝ Հաթայ նահանգի Ռեյհանլի գավառ, հասել է այնտեղ գտնվող զինտեխնիկայի լիցքավորման համար նախատեսված վառելիք տեղափոխող բեռնատարների շարասյուն: Continue reading

Իրանում նշանակվել է ՀՕՊ արևմտյան շրջանի նոր հրամանատար

Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ ուժերի տարբերանշանը Հոկտեմբեր 3, 2017 10:25 | RAZM.INFO - Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ուժերի արևմտյան շրջանի նոր հրամանատար է նշանակվել գնդապետ Մոհամմադ Ռեզա Սադեղիզադը, ով այդ պաշտոնում փոխարինել է երկրորդ կարգի բրիգադային գեներալ Բիժան Սաադիին։ Continue reading

Թուրքիայում զորահավաքային զորավարժություն է անցկացվում

Թուրքիայի ԶՈւ ակտիվ պահեստազորի Yıldırım-2016 զորավարժությունից Հոկտեմբեր 3, 2017 10:01 | RAZM.INFO - Հոկտեմբերի 2-13-ը Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի՝  Գելիբոլու/Չանաքքալեյում (Գալիպոլի/Դարդանել) տեղակայված 18-րդ մեխանիզացված հետևակային բրիգադում կանցկացվի Թուրքիայի ԶՈւ Yıldırım-2017 («Կայծակ-2017») զորահավաքային վարժանքների հերթական փուլը:  Continue reading

ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը կմասնակցի ՀԱՊԿ հետախուզության ուժերի զորավարժությանը

Հոկտեմբեր 3, 2017 9:37 | RAZM.INFO - ՀՀ զինված ուժերի օպերատիվ խումբը հոկտեմբերի 3-ից 4-ը Ռուսաստանի Ռոստով քաղաքում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ զորավարժության առաջին փուլին: Continue reading