Monthly Archives: Հոկտեմբեր 2017

Իրաքի բանակին աջակցող շիայական զորաջոկատները մտել են Սինջար քաղաք

Սինջարի լեռներ. 2015 թ. տեղացիները վերադառնում են ԻՊ-ին հաղթելուց հետո Հոկտեմբեր 17, 2017 11:26 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ի երեկոյան Իրաքի կառավարական բանակին աջակցող «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման մարտիկները ներխուժել են Իրաքի հյուսիսային Սինջար քաղաք:  Continue reading

Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈւ ռազմական տեսչության վերահսկողության վարչության պետը

Հայաստանի և Բելառուսի դրոշները Հոկտեմբեր 17, 2017 10:55 | RAZM.INFO - Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈւ գլխավոր ռազմական տեսչության վերահսկողության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Continue reading

Իրաքի հյուսիսում սպանվել է 4 թուրք զինծառայող, վիրավորվել՝ ևս 6-ը

Շեմդինլի և Չուքուրջա գավառները «ռազմական անվտանգության գոտի» են հայտարարվել․ (արխիվ) Հոկտեմբեր 17, 2017 10:21 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին և 17-ին Իրաքի հյուսիսային Զափ շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում սպանվել է 4 թուրք զինծառայող, ևս 6-ը վիրավորվել է:  Continue reading

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի Իդլիբ նահանգի հետ սահմանին

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել թուրք-սիրիական սահմանին Հոկտեմբեր 17, 2017 10:03 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի զինված ուժերը շարունակել են զինտեխնիկայի նոր խմբաքանակներ ուղարկել երկրի հարավային Հաթայ նահանգ՝ անմիջապես Սիրիայի Իդլիբ նահանգին սահմանակից հատվածներ:  Continue reading

Իրանը ռազմական նավախումբ է ուղարկել Ռուսաստան

Իրանի ռազմածովային ուժերի «Դամավանդ» ականակիր նավը Հոկտեմբեր 17, 2017 9:47 | RAZM.INFO - Հոկտեմբերի 14-ին իրանական «Դամավանդ» էսկադրային ականակիր նավը և «Փեյքան» հրթիռային նավը Կասպից ծովի իրանական նավահանգստից բարեկամական այցով ուղևորվել են Կասպից ծովի ռուսաստանյան ափ՝ Դաղստան։ Continue reading

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները Վրաստանում ՆԱՏՕ-ի լոգիստիկայի դասընթացին են մասնակցում

Վրաստանում անցկացվում է լոգիստիկայի սպաների դասընթաց Հոկտեմբեր 17, 2017 9:26 | RAZM.INFO - Թբիլիսի մոտ գտնվող Վազիանի ռազմաբազայում՝ Վրաստանի ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի տեղակայմաան վայրում, անցկացվում է լոգիստիկայի սպաների ՆԱՏՕ-ի դասընթացը։ Դասընթացին մասնակցում են ինչպես Վրաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի և Մոլդովայի ԶՈւ զինծառայողներ։ Continue reading

Թուրքիայի ԱԱԽ «առաջարկ». փակել երկինքը Էրբիլի համար, երկարացնել «արտակարգ դրությունը»

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ. 16.10.2017 Հոկտեմբեր 16, 2017 18:45 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ: Թուրքիայի կառավարությանը «խորհուրդ են տվել» երկարաձգել «արտակարգ դրությունը» և Իրաքյան Քրդստանի համար փակել օդային տարածքը:  Continue reading

ՀՀ նախագահ. Խնդրի լուծման տարբերակների մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա

Սերժ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Հոկտեմբեր 16, 2017 18:37 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Նրանք պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունն էլ ավելի թուլացնելու՝ առաջնագծում կորուստներից խուսափելու համար, իսկ խնդրի լուծման տարբերակների մասին կոնկրետ պայմանավորվածություն չի եղել:  Continue reading

Փեշմերգան Քիրքուքը «կորցնելու» մեջ մեղադրում է «դավաճան քրդերին»

Իրաքի զինուժը Քիրքուքի շրջանում. հոկտեմբերի 16 2017 թ.. Աղբյուրը՝ RT Հոկտեմբեր 16, 2017 17:28 | RAZM.INFO - Իրաքի Քրդստանի զինված ուժերի՝ Փեշմերգայի,  կենտրոնական հրամանատարությունը Քիրքուքի վրա հարձակումը ընդունում է որպես «պատերազմի բացահայտ հայտարարություն», ինչպես նաև դրանում մեղադրում պրոթալաբանիական որոշ պաշտոնյաների: Continue reading

Իսրայելի ՌՕՈւ-ն ոչնչացրել է Սիրիայի Ս-200 ԶՀՀ-ի մեկ մարտկոց

F-16. Իսրայելի օդուժ Հոկտեմբեր 16, 2017 15:37 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին Լիբանանի վրայով պլանային թռիչք իրականացնող Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռի ուղղությամբ հրթիռ է արձակվել Սիրիայի տարածքից: Ի պատասխան սրա՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը խոցել են Դամասկոսի հարևանությամբ տեղակայված Ս-200 ԶՀՀ-ի մարտկոցը: Continue reading