Daily Archives: Սեպտեմբեր 30, 2017

Մահացել է գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը

Գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյան Սեպտեմբեր 30, 2017 17:27 | RAZM.INFO - Սեպտեմբերի 30-ին 71 տարեկան հասակում մահացել է ՀՀ կառավարությանը առընթեր ազգային անվտագության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:  Continue reading

Դողուբայազիտում PKK-ի հետ բախումներում սպանվել է 4 թուրք զինծառայող և ուժային

PKK-ի զինյալները Մուշում պայթեցրել են «Քիրփի» զրահամեքենա Սեպտեմբեր 30, 2017 14:30 | RAZM.INFO - Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի արևելյան Աղրը (Արարատ) նահանգի Դողուբայազիտ գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններում սպանվել է 2 թուրք զինծառայող և ևս 2 ուժային. վիրավորների թիվը հասել է 8-ի: Continue reading

Նախիջևանում զինծառայողը սպանել է 3 ծառայակցի և փախել

Ադրբեջանի բանակի զինծառայող Էլվին Էլշան օղլու Շերիֆլին (Elvin Elşən oğlu Şərifli) Սեպտեմբեր 30, 2017 13:09 | RAZM.INFO - Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլին սպանել է 3 ծառայակցի և փախել:  Continue reading

Վրաստանում լրագրողների համար մեկնարկել է մեդիազորավարժություն

Վրաստանցի լրագրողները մեդիազորավարժության ժամանակ Սեպտեմբեր 30, 2017 11:43 | RAZM.INFO - Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Վրաստանում լրագրողների համար անցկացվում է Nobel Response – 2017  զորավարժությունը: Նպատակն է  վրաստանցի լրագրողներին և օպերատորներին էքստրեմալ և ծանր պայմաններում աշխատելուն պատրաստելը: Continue reading

Ռուսաստանցի սակրավորները սկսել են Սիրիայի Դեր Զոր քաղաքի ականազերծումը

«Ական չկա» գրառում. Սիրիա, Հալեպ. (արխիվ) Սեպտեմբեր 30, 2017 11:35 | RAZM.INFO - Սիրիայում Ռուսաստանի ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնի 170 մասնագետ Դերզորում սկսել է քաղաքի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ տանող ճանապարհների ականազերծումը: Continue reading

Ղրիմում Ուկրաինայի օգտին լրտեսելու մեղադրանքով ՌԴ ԶՈւ զինծառայող է ձերբակալվել

Ղրիմում Ուկրաինայի օգտին լրտեսելու մեղադրանքով ՌԴ ԶՈւ զինծառայող է ձերբակալվել Սեպտեմբեր 30, 2017 11:14 | RAZM.INFO - Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Սիմֆերպոլում ձերբակալել են ՌԴ ԶՈւ զինծառայող Դմիտրի Դոլգոպոլվին, ով մեղադրվում է Ուկրաինայի օգտին լրտեսելու մեջ։ Նրա հետ ձերբակալվել է նաև Ռուսաստանի քաղաքացի Աննա Սուխոնոսովան։ Continue reading

Աբխազիայում ՌԴ ռազմաբազան 80%-ով հագեցված է ժամանակակից տեխնիկայով. ՌԴ ՊՆ

ԱԱբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական մարզումներ են անցկացրել Սեպտեմբեր 30, 2017 10:49 | RAZM.INFO - Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ 7-րդ ռազմաբազայի սպառազինությունում ժամանակակից տեխնիկայի առկայությունը կազմում է 80%: Ամբողջ տեխնիկան և սպառազինությունը գործարանից հասնում է մեքենաներով և երկաթուղով, ինչպես նաև ինքնուրույն: Continue reading

Յուրաքանչյուր համայնք պետք է ապահովված լինի աղետներին դիմակայելու ծրագրով. ԱԻ նախարար

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Շիրակի մարզում տեղի քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ անցկացրել է 36-ժամյա ստուգողական վարժանք՝ Երևանում երկրաշարժի սցենարով: Սեպտեմբեր 30, 2017 9:37 | RAZM.INFO - Սեպտեմբերի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում  ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի ղեկավարությամբ անցկացվել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում  քննարկվել է «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցը:  Continue reading