Daily Archives: Սեպտեմբեր 20, 2017

Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանի սաները ուսումը շարունակում են բուհերում և ՌՈւՀ-երում

Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները. Լուսանկարը՝ «Արցախպրեսի» Սեպտեմբեր 20, 2017 19:42 | RAZM.INFO - 2016–2017 ուսումնական տարում Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի 28 շրջանավարտից 10-ը ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտ: Continue reading

Պակիստանի ՌՕՈւ հրամանատարի պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Պակիստանի ՌՕՈւ հրամանատարները Սեպտեմբեր 20, 2017 19:25 | RAZM.INFO - Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքու ժամանած Պակիստանի ՌՕՈւ հրամանատար, ավիացիայի մարշալ Սոհաիլ Ամանի պատվիրակության հետ:  Continue reading

Ապրանքի էժանությունը հանգեցնում է ռազմաարդյունաբերական ոլորտում աշխատավարձերի ցածրության. ՊՆ

Աղջիկ կուրսանտները՝ Aspar Arms ընկերության տաղավարի մոտ Սեպտեմբեր 20, 2017 18:27 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը հայտնել է՝ «պետք է կարողանանք այնպես անել», որ ռազմաարդյունաբերական ոլորտում աշխատող ինժեներները և գիտնականները բավականին բարձր աշխատավարձեր ստանան, դա Հայաստանի համար միշտ խնդիր է եղել: Continue reading

ԱՄՆ Կոնգրեսն արգելել է զենք վաճառել Էրդողանի թիկնապահներին

Էրդողանի թիկնապահները ԱՄՆ-ում ցուցարարների են ծեծում Սեպտեմբեր 20, 2017 17:31 | RAZM.INFO - ԱՄՆ Կոնգրեսը արգելափակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնապահներին շուրջ 1,2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ամերիկյան արտադրության զենք վաճառելու թույլտվությունը: ԱՄՆ նախագահի վարչակազմը Կոնգրեսից հետ է քաշել առաջարկը: Continue reading

Չեխական տեխնիկան Ադրբեջանում հայտնվել է մի քանի երկրի միջնորդությամբ

Ադրբեջանի ԶՈւ՝ չեխական RM-70 ՀԿՌՀ-ներ Սեպտեմբեր 20, 2017 16:25 | RAZM.INFO - Օրերս Ադրբեջանում անցկացված զորավարժությունում ցուցադրվեցին չեխական արտադրության DANA ինքնագնաց հաուբիցներ և RM-70 ՀԿՌՀ-ներ: Առկա փաստերը և հայտարարությունները վկայում են դրանք Ադրբեջանին մատակարարելու բարդ սխեմայի առկայության մասին՝ միջնորդավորված մի քանի երկրներով: Continue reading

ՀՀ ՊՆ 4-րդ ԲԿ-ում ստուգվում է մարտական պատրաստության աստիճանը

ՀՀ ՊՆ 4-րդ ԲԿ-ում մարտական պատրաստության ստուգումներ են Սեպտեմբեր 20, 2017 15:11 | RAZM.INFO - ՀՀ գլխավոր ռազմական տեսչությունը ստուգումներ է իրականացնում ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորումում: Ստուգվում է անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը: Continue reading

Հայաստանը պատրաստ է մասնակցել Սիրիայում խաղաղարար ջանքեր ձեռնարկելու քննարկմանը. ՀՀ նախագահ

Հայաստանի խաղաղապահների տարբերանշանները Սեպտեմբեր 20, 2017 14:29 | RAZM.INFO - Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը: Continue reading

Մինչև ձմռան վերջ հայկական կողմը կսկսի նոր զինվորական կոշիկի արտադրություն

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման՝ Լիբանան մեկնելու հանդիսավոր արարողությունը Սեպտեմբեր 20, 2017 13:20 | RAZM.INFO - Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյաննն անդրադարձել է նաև ՀՀ ԶՈւ պարենային և իրային ապահովման խնդիրներին՝ նշելով, որ հայկական կողմն այժմ աշխատում է նոր՝ ավելի որակյալ բանակային կոշիկների արտադրություն սկսելու ուղղությամբ: Continue reading

Թուրքիայի զինուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

F-16 կործանիչներ. Թուրքիայի ՌՕՈւ Սեպտեմբեր 20, 2017 11:31 | RAZM.INFO - Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսային Զափ և Ավաշին-Բասյան շրջաններում:  Continue reading

Թուրքիայի զինուժը տանկեր է տեղափոխել թուրք-սիրիական սահման

Թուրքիայի զինուժը 5 տանկ է ուղարկել Հաթայ նահանգ՝ թուրք-սիրիական սահման Սեպտեմբեր 20, 2017 11:16 | RAZM.INFO - Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի զինված ուժերը երկրի հարավային Հաթայ նահանգի՝ թուրք-սիրիական սահմանին տեղակայված ստորաբաժանումները համալրել է տանկերի նոր խմբաքանակով:  Continue reading