Daily Archives: Սեպտեմբեր 13, 2017

[Թարմացում] Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի օգոստոսին. Razm.info

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Սեպտեմբեր 13, 2017 20:48 | RAZM.INFO - Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5  և վիրավորման 1 դեպք, որոնք բոլորն էլ ոչ մարտական են: Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2017-ի օգոստոսին. Razm.info

Սեպտեմբեր 13, 2017 20:48 | RAZM.INFO - 2017-ի օգոստոսից 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Հակառակորդի կրակոցից վիրավորվել է հայկական բանակի 1 զինծառայող: Continue reading

Հայաստանը ոչ թե հավաքում է անօդաչու սարքեր, այլ արտադրում. Վիգեն Սարգսյան

ArmBGC Innovation ընկերության հետախույզ-վերահաղորդիչ անօդաչու թռչող սարքը Երևանում անցկացված ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ Սեպտեմբեր 13, 2017 19:48 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 13-ին՝ ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ունի հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք ոչ միայն հավաքվում են Հայաստանում, այլև արտադրվում: Continue reading

Ալժիրը ևս ձեռք է բերել «Իսկանդեր» համալիրներ. DSI

«Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը Սեպտեմբեր 13, 2017 17:57 | RAZM.INFO - Ֆրանսիական ռազմական մասնագիտացված DSI (Défense et Sécurité internationale) ամսագրի պնդմամբ՝ Ալժիրը Ռուսաստանից ձեռք է բերել օպերատիվ-մարտավարական «Իսկանդեր» համալիրներ: Continue reading

ՀՀ ՊՆ ներկայացրած օրինագծով անվճար սովորելու համար այլևս տարկետում չի տրվի

Սեպտեմբեր 13, 2017 17:33 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ ներկայացրած օրենքի նախագծերից մեկով՝ ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: Continue reading

OCCRP-ն հաստատել է Ադրբեջանի մասնակցությունը Սիրիայում գրոհայինների զինմանը

Սաուդյան Արաբիայի համար նախատեսված ռումբերը բեռնվում են Ադրբեջանի Silk Way ընկերության ինքնաթիռ. 2015թ. հոկտեմբերի 29, Իտալիայի Կալյարի քաղաքի օդանավակայան: Լուսանկարը unionesarda.it լրատվակայքի: Սեպտեմբեր 13, 2017 16:08 | RAZM.INFO - Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնը (OCCRP) ևս մեկ անգամ հաստատել է, որ Ադրբեջանի ինքնաթիռները ներգրավվել են Սիրիայի զինյալ խմբավորումների և գրոհայինների սպառազինման գործընթացին: Continue reading

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Իսրայելի ԶՈւ հրամանատարական կենտրոն

Իսրայելի ՊՆ Ավիգդոր Լիբերմանը և Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասնաովը Սեպտեմբեր 13, 2017 13:09 | RAZM.INFO - Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Իսրայելի ԶՈւ հրամանատարական և ղեկավարման կենտրոն: Continue reading

Աստանայում մեկնարկում է Սիրիայի հարցով բանակցությունների 6-րդ «ռաունդը»

Սիրիայի բանակի զինծառայողները Համայում. Լուսանկարը՝ AP գործակալության Սեպտեմբեր 13, 2017 12:54 | RAZM.INFO - Սեպտեմբերի 13-ին Աստանայում մեկնարկում է սիրիական հակամարտության հարցով բանակցությունների 6-րդ փուլը. Բանակցություններն անցկացվում են Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի անմիջական ղեկավարությամբ: Կողմերը քննարկելու են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ոչ բախումային գոտիների հարցը: Continue reading

The Guardian. «Իսլամական պետության» ահաբեկիչները Սիրիայից անցնում են Թուրքիա

Սիրիայի Ռաքքա քաղաքը. ԻՊ կենտրոնը Սեպտեմբեր 13, 2017 12:25 | RAZM.INFO - Սեպտեմբերի 12-ին բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հայտնել է, որ Սիրիայում պարտություն կրող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարյուրավոր անդամներ լքում են այդ պետությունների տարածքները և անցնում Թուրքիա՝ նպատակ ունենալով հեռանալ իրենց երկրներ: Continue reading

Ավարտվել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մոտոհրաձիգների վարժանքները

«Գվոզդիկա» ինքնագնաց հաուբից Սեպտեմբեր 13, 2017 12:13 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ «Դալնի» զորավարժարանում ավարտվել են հարավային ռազմական շրջանի՝ Դաղստանում տեղակայված 58-րդ համազորային բանակի առանձին մոտոհրաձգային բրիգադի զինծառայողների վարժանքները։ Continue reading