Daily Archives: Սեպտեմբեր 12, 2017

ՌԴ ռազմաօդային ուժերը մի օրում ավելի քան 50 հարված են հասցրել ԻՊ դիրքերին Սիրիայում

Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի ՍՈւ-25 գրոհիչները՝ մարտական առաջադրանքով թռիչք կատարելիս Սեպտեմբեր 12, 2017 16:47 | RAZM.INFO - Մեկ օրում Ռուսաստանի ԶՈւ ավիացիան Սիրիայի արևմտակենտրոնական Համա նահանգի Աղերբաթ շրջանում 50 թռիչք է իրականացրել, ինչի արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների 180 օբյեկտ: Continue reading

ՀՀ ԱԻՆ-ը գնահատում է Տավուշում քաղպաշտպանության վիճակը

Ներքին Կարմիրաղբյուր, Տավուշի մարզ Սեպտեմբեր 12, 2017 16:19 | RAZM.INFO - Սեպտեմբերի 11-ից 15-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը անցկացնում է Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում և շտաբային ուսումնավարժություն: Continue reading

«Լրտեսների գործի» քննությունը շարունակվում է Ադրբեջանի զինվորական դատախազությունում

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ձերբակալում են զինյալների. (արխիվ) Սեպտեմբեր 12, 2017 16:18 | RAZM.INFO - Ադրբեջանում «հայկական կողմի օգտին» լրտեսություն անելու համար մեղադրվող անձանց գործի քննությունը շարունակվում է Ադրբեջանի զինվորական դատախազությունում: Continue reading

Հյուսիսային Սինայում հարձակման հետևանքով սպանվել է Եգիպտոսի անվտանգության ուժերի 18 ծառայող

Սեպտեմբեր 12, 2017 15:24 | RAZM.INFO - Սեպտեմբերի 11-ին Եգիպտոսի Հյուսիսային Սինայի շրջանում գրոհայինները հարձակվել են Եգիպտոսի անվտանգության ուժերի շարասյան վրա: Հարձակման հետևանքով զոհվել է 18 ոստիկան, կան նաև վիրավորներ: Continue reading

Բակո Սահակյանը այցելել է Թալիշ և թալիշեցիներով բնակեցված Ալաշան համայնք

Ալաշանի բնակելի տներ Սեպտեմբեր 12, 2017 14:28 | RAZM.INFO - Արցախի ղեկավար Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և Թալիշ գյուղ: Նա ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, հանդիպել բնակիչների հետ: Continue reading

Սիրիայի զինված ընդդիմությունը մասնակցելու է Աստանայում հերթական բանակցություններին

Սիրիայում գործող «ոչ բախումային գոտիները». Աղբյուրը՝ ՌԴ ՊՆ Սեպտեմբեր 12, 2017 14:17 | RAZM.INFO - Սիրիայի զինված ընդդիմությունը հաստատել է իր մասնակցությունը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար անցկացվելիք բանակցությունների հերթական փուլին: Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Արցախի Հադրութի ուղղությամբ

ԵԱՀԿ դիտարկում Սեպտեմբեր 12, 2017 12:59 | RAZM.INFO - Սեպտեմբերի 12-ին ԵԱՀԿ առաքելությունն Արցախի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։  Continue reading

Աֆղանստանում վիրավորվել է Վրաստանի ԶՈւ ևս մեկ զինծառայող

Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում վրաստանցի զինծառայողների զորավարժությունը Սեպտեմբեր 12, 2017 12:45 | RAZM.INFO - Սեպտեմբերի 11-ին Աֆղանստանի Բագրամ ավիաբազայի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակի զինծառայող, կապրալ Զաուր Կոմիխաձեն: Continue reading

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մեկնել է Ղրղզստան

Մարտական ընկերակցություն-2017 զորավարժությունից Սեպտեմբեր 12, 2017 11:43 | RAZM.INFO - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղրղզստան` մասնակցելու սեպտեմբերի 12-ին Բիշքեկում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին: Continue reading

Ռուսաստանի զինուժը հրամանատարաշտաբային վարժանքներ կանցկացնի Վոլգոգրադում

«Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը ՀՌՇ հրետանային զորավարժություն ժամանակ: Սեպտեմբեր 12, 2017 11:20 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Վոլգոգրադում տեղակայված մոտոհրաձգային ստորաբաժանումների 2000-ից ավելի զինծառայող հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացնելու։ Continue reading