Daily Archives: Օգոստոս 30, 2017

Վրաստանում հրդեհաշիջմանը կներգրավվի ավիացիա Թուրիքիայից, Ադրբեջանից, Իրանից և Ուկրաինայից

Վրաստանում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ՆԳՆ 1000 աշխատակից Օգոստոս 30, 2017 16:53 | RAZM.INFO - Վրաստանում կրկին անտառային հրդեհ է բռնկվել, այս անգամ՝ Աբաստումանի քաղաքի մոտակայքում: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Վրաստանի հրդեհային ծառայության և ՆԳՆ մինչև 1000 աշխատակից, ավիացիա Թուրքիայից, Իրանից, Ուկրաինայից ու Ադրբեջանից: Continue reading

ՀՀ ԱԱԽ նիստի ընթացքում քննարկվել են զինծառայության և պաշտպանության մասին օրենքի նախագծեր

Օգոստոսի 30-ին գումարված ՀՀ ԱԱԽ նիստը Օգոստոս 30, 2017 16:06 | RAZM.INFO - Օգոստոսի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Continue reading

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալին

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար. գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը Օգոստոս 30, 2017 14:40 | RAZM.INFO - Օգոստոսի 29-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Continue reading

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչությունը նոր պետ ունի

փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը Օգոստոս 30, 2017 14:31 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ է նշանակվել փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ով նախկինում զբաղեցրել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետի պաշտոնը: Continue reading

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կողմ է ամերիկյան միջուկային զենքը երկրից դուրս բերելուն

ամերիկյան արտադրության B61-12 միջուկային մարտագլխիկով հրթիռներ Օգոստոս 30, 2017 14:10 | RAZM.INFO - Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը Նյու Յորք այցի վերջին օրը հայտարարել է, որ պաշտպանում է Սոցիալ-դեմոկրտական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցի՝ ամերիկյան միջուկային զենքը Գերմանիայից հանելու առաջարկը: Continue reading

«Սաբահ». Թուրքիան պատրաստվում է Սիրիայում երկրորդ գործողությանը

Թուրքիան զրահատեխնիկա է ուղարկում Սիրիայի սահման Օգոստոս 30, 2017 13:15 | RAZM.INFO - Օգոստոսի 30-ին թուրքական «Սաբահ» պարբերականի կայքը հայտնում է, որ Թուրքիայի զինուժը սեպտեմբերին պատրաստվում է երկրորդ ռազմական գործողությունը սկսել Սիրիայի հյուսիսում: Ըստ պարբերականի՝ Անկարայի նոր թիրախը Իդլիբի նահագն է, որի շուրջ «համաձայնության են եկել Ռուսաստանի և Իրանի հետ»: Continue reading

Թուրքիան հրետակոծել է Սիրիայի քրդերի վերահսկած Աֆրին քաղաքը

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ Օգոստոս 30, 2017 11:52 | RAZM.INFO - Թուրքիայի զինված ուժերը ինտենսիվ հրետակոծել են Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված Աֆրին քաղաքը: Այն ներկայում վերահսկում են Սիրիայի քրդական ուժերը: Քրդական կողմից հայտնել են, որ տուժել են խաղաղ բնակիչներ: Continue reading

Սիրիայում բախումներ են եղել ԱՄՆ զինծառայողների և Թուրքիայի հովանավորյալ զինյալների միջև

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի Օգոստոս 30, 2017 11:34 | RAZM.INFO - Օգոստոսի 29-ին Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակը հայտնել է, որ Թուրքիայի հովանավորյալ զինյալները կրակել են Մանբիջում տեղակայված ամերիկյան զինծառայողների վրա. ԱՄՆ ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել: Continue reading

Թուրքիայում պայթյունից սպանվել է զինվորական մեքենաների 2 վարորդ

Դիարբեքիր-Բիսմիլ ճանապարհը պայթյունից հետո. օգոստոս 2017թ. Օգոստոս 30, 2017 10:47 | RAZM.INFO - Օգոստոսի 29-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբքեիր նահանգում՝ Դիարբեքիր-Բիսմիլ ավտոճանապարհի վրա, ռազմական մեքենաների երթի ժամանակ պայթյուն է եղել. սպանվել են մեքենաների 2 վարորդները:  Continue reading

ՌԴ ԶՈւ հակաահաբեկչական ուժերը վարժանքներ են արել Դաղստանում

ՌԴ ԶՈւ մոտոհրաձիգները վարժանքներ են անցկացրել Դաղստանում Օգոստոս 30, 2017 10:26 | RAZM.INFO - Օգոստոսի 29-ին Դաղստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մոտոհրաձգային զորքերի հակաահաբեկչական ստորաբաժանումները վարժանքների ընթացքում տագնապով ոտքի են բարձրացվել:  Continue reading