Daily Archives: Օգոստոս 24, 2017

Razm.info-ի հրապարակումից հետո ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքը բացահայտել է ևս մեկ թաքցված կորուստ

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Օգոստոս 24, 2017 19:08 | RAZM.INFO - Ադրբեջանի զինված ուժերում թաքցված ոչ մարտական կորուստի մասին Razm.info-ի օգոստոսի 23-ի հրապարակումից հետո ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը կատարել է հետաքննություն և բացահայտնել նույն միջադեպում մահացած ևս մեկ թաքցված անանուն կորուստ: Continue reading

Փոխնախարար. Ռուսաստանի բանակը 100 միավոր «Արմատա» տանկ կստանա մինչև 2020թ.

Տ-14 «Արմատա» տանկը 2015-ի մայիսի 9-ի ՌԴ ԶՈւ զորահանդեսի ժամանակ Օգոստոս 24, 2017 17:28 | RAZM.INFO - Մոսկվայում անցկացվող «Բանակ-2017» ցուցահանդեսի ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղական ռազմաարդյունաբերողների հետ կնքել է զենքի մատակարարման 26 պայմանագիր՝ ընդհանուր 2,87 մլրդ դոլար արժողությամբ: Continue reading

Թուրքիա-Սիրիա սահմանին պայթյունի արդյունքում սպանվել է 1 մարդ

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին Օգոստոս 24, 2017 16:50 | RAZM.INFO - Օգոստոսի 23-ին Թուրքիայի հարավարևելյան Քիլիս նահանգում՝ թուրք-սիրիական սահմանին, պայթյունի արդյունքում սպանվել է սահմանային պատի կառուցման աշխատանքներին մասնակցող ինժեներներից մեկը:  Continue reading

Վիգեն Սարգսյանն այցելել է «Բանակ-2017» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդես

«Բանակ-2017»  միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում հայկական տաղավարը: Նկարում հայկական արտադրության X-55M ԱԹՍ-ն է: Օգոստոս 24, 2017 16:07 | RAZM.INFO - Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում անցկացվող «Բանակ-2017» («Армия-2017») միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Continue reading

Ակնկալում ենք, որ Իրաքյան Քրդստանը կհրաժարվի անկախության հանրաքվեից. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարին, օգոստոս 2017թ. Օգոստոս 24, 2017 14:38 | RAZM.INFO - Օգոստոսի 23-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ջաֆերիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից Թուրքիայի միակ ակնկալիքը անկախության հանրաքվեից հրաժարումն է: Continue reading

Սիրիայում հրադադարի ռեժիմին միացել է շուրջ 2200 բնակավայր

Սիրիայի կառավարական բանակի մարտիկներ Օգոստոս 24, 2017 14:10 | RAZM.INFO - Սիրիայում իշխանությունների և զինյալ խմբավորումների միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում հրադադարի ռեժիմին միացած բնակավայրերի թիվը հասել է 2211-ի:  Continue reading

Վրաստանը պաշտպանական կարողությունների ամրապնդման վերաբերյալ հուշագիր է կնքել ԱՄՆ-ի հետ

Գեներալ-մայոր Դեյվիդ Ալլվինը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Օգոստոս 24, 2017 13:20 | RAZM.INFO - Օգոստոսի 23-ին Թբիլիսիում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարության շտաբի ռազմավարության և քաղաքականության վարչության պետ, գեներալ-մայոր Դեյվիդ Ալլվինը ստորագրել են Վրաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման և փոխգործակցության վերաբերյալ հուշագիր:  Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK դիրքերին Իրաքի հյուսիսում

Թուրքիայի ԶՈւ F-16C կործանիչ Օգոստոս 24, 2017 12:07 | RAZM.INFO - Օգոստոսի 23-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանում:  Continue reading

Սիրիայի օդուժը հարվածել է «Իսլամական պետությանը» Լիբանանի հետ սահմանային տարածքում

«Հեզբոլլահ» շարժման մարտիկները շարժման և Լիբանանի դրոշն են դնում սիրիա-լիբանանյան սահմանին․ Նկարը՝ Reuters գործակալության Օգոստոս 24, 2017 11:12 | RAZM.INFO - Օգոստոսի 23-ին Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերին Լիբանանի հետ սահմանային տարածքում՝ Արևմտյան Քալամուն շրջանում:  Continue reading

Հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները

Հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները Օգոստոս 24, 2017 10:18 | RAZM.INFO - Օգոստոսի 23-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Նուրեթթին Չանիքլին և Ջեյմս Մեթթիսը: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը Continue reading