Daily Archives: Օգոստոս 14, 2017

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գումար կփոխանցի ևս երկու զինծառայողի ընտանիքի

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Օգոստոս 14, 2017 19:49 | RAZM.INFO - Օգոստոսի 14-ին որոշվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամով նախատեսված գումարներ փոխանցել մեկ զոհված զինծառայողի ընտանիքի և մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի: Continue reading

[Լրացված] Օգոստոսի 14-ին հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Օգոստոս 14, 2017 15:26 | RAZM.INFO - Օգոստոսի 14-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: Continue reading

Ռուսաստանը հրդեհաշիջման համար Հայաստան է ուղարկում Իլ-76 ինքնաթիռ. ՌԴ ԱԻՆ

Հրդեհ Խոսրովի արգելոցում Օգոստոս 14, 2017 15:22 | RAZM.INFO - Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը  «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար Հայաստան կուղարկի մեկ միավոր Իլ-76 հրդեհաշիջման ինքնաթիռ: Continue reading

Օգոստոսի 12-ին քրդերի հետ բախումներում սպանվել է 2 թուրք զինծառայող

Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ծառայող Օգոստոս 14, 2017 14:58 | RAZM.INFO - Օգոստոսի 12-ին Թուրքիայի Բաթման նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ուժերի դեմ հարձակողական գործողություններում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող: Continue reading

Իրանի խորհրդարանն ընդունել է «ԱՄՆ ահաբեկչական գործողություններին դիմակայելու» նախագիծը

Իրանի բանակի ցամաքային ուժեր Օգոստոս 14, 2017 14:35 | RAZM.INFO - Օգոստոսի 13-ին Իրանի խորհրդարանի բաց նիստում վերջնականապես հաստատվել է  «Տարածաշրջանում ԱՄՆ արկածախնդիր և ահաբեկչական գործողություններին դիմակայելուն» ուղղված նախագիծը։ Նախագիծն ընդունվել է ձայների 240 կողմ, 1 չեզոք հարաբերակցությամբ։ Continue reading

Սևանում խեղդվել է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ զորամասի զինծառայող

ՀՀ քննչական կոմիտե Օգոստոս 14, 2017 14:32 | RAZM.INFO - Նախնական տվյալներով օգոստոսի 13-ին Սևանա լճում լողալիս ջրահեղձ է եղել Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի զինծառայող: Continue reading

Իրանը նավեր կուղարկի Ատլանտյան օվկիանոս

Իրանի նավատորմի ռազմանավերը զորավարժության ժամանակ Օգոստոս 14, 2017 12:41 | RAZM.INFO - Իրանը նախապատրաստվում է նավեր ուղարկել Ատլանտյան օվկիանոսի արևմտյան հատված՝ ծովահեններից իրանական քաղաքացիական և առևտրային նավերը պաշտպանելու համար։  Continue reading

Թուրքիայում կհանդիպեն Իրանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը

Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին Օգոստոս 14, 2017 12:28 | RAZM.INFO - Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հրավերով եռօրյա այցով Թուրքիա կմեկնի Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին։ Continue reading

ԱՄՆ ծովային հետևակում 2 վթարից հետո ժամանակավորապես դադարեցվել են ավիացիայի թռիչքները

ԱՄՆ բանակի ծովային հետևակի կորպուսի MV-22 Osprey կոնվերտոպլան Օգոստոս 14, 2017 12:06 | RAZM.INFO - Օգոստոսի 11-ին ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հրամանատարը հրամայել է 24 ժամով դադարեցնել կորպուսի ուղղաթիռների, կոնվերտոպլանների, ֆիքսված թևերով ինքնաթիռների թռիչքները՝ հուլիսին և օգոստոսին իրար հաջորդած երկու վթարների պատճառներն ուսումնասիրելու համար: Continue reading

Իրաքում սպանվել է ԱՄՆ ԶՈւ 2 զինծառայող, վիրավորվել՝ 5-ը

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ Օգոստոս 14, 2017 11:33 | RAZM.INFO - Օգոստոսի 13-ին Պենտագոնից հայտնել են, որ Իրաքի հյուսիսում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի «Անքակտելի վճռականություն» (Inherent Resolve) գործողության ընթացքում սպանվել է ԱՄՆ բանակի 2 զինծառայող, ևս 5-ը՝ վիրավորվել:  Continue reading