Daily Archives: Օգոստոս 8, 2017

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին. Razm.info

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Օգոստոս 8, 2017 21:10 | RAZM.INFO - Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հուլիս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որից մարտական կորուստ է մեկը: Continue reading

[Թարմացված] Հայկական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին. Razm.info

Օգոստոս 8, 2017 21:10 | RAZM.INFO - 2017-ի հուլիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Տարբեր հանգամանքներում վիրավորվել է հայկական բանակի 4 զինծառայող: Continue reading

Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ Սենոր Հասրաթյան

ՊԲ հավաք-պարապմունքներին մասնակցող պահեստազորային դիպուկահարները Օգոստոս 8, 2017 20:01 | RAZM.INFO - Օգոստոսի 8-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ «Հայաստանի ԶՈւ դիվերսիոն-հետախուզական խումբը փորձել է գրոհել Ադրբեջանի դիրքերը, սակայն ստիպված է եղել նահանջել, սպանվել է դիրվերսիոն խմբի մեկ անդամ»։ ՊԲ մամուլի խոսնակը Razm.info-ին հայտնեց, որ դա հերթական ապատեղեկատվությունն է։ Continue reading

«Իսլամական պետությունը» հրթիռակոծել է Լիբանանի տարածքը

Իրադրությունը սիրիա-լիբանանյան սահմանին 2017-ի հուլիսի 25-ի դրությամբ Օգոստոս 8, 2017 17:03 | RAZM.INFO - Օգոստոսի 7-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի տարածքից հրթիռակոծել է Սիրիա-Լիբանան սահմանային բնակավայրերը։  Continue reading

Իսրայելում զինված ուժերի հարվածային ուղղաթիռ է վթարվել

AH-64 Apache ուղղաթիռ Օգոստոս 8, 2017 16:45 | RAZM.INFO - Օգոստոսի 7-ին Իսրայելում վթարվել է ռազմաօդային ուժերի AH-64 Apache հարվածային ուղղաթիռ: Վթարի հետևանքով մահացել է ուղղաթիռի օդաչուներից մեկը, մյուս օդաչուն ծանր վնասվածքներ է ստացել:  Continue reading

ԱՄՆ բանակում արգելվել է չինական DJI ընկերության ԱԹՍ-ների շահագործումը

ԱՄՆ ԶՈւ զինծառայողները վարժանքներ են անցկացնում DJI Phantome քաղաքացիական դրոններով Օգոստոս 8, 2017 13:38 | RAZM.INFO - ԱՄՆ բանակում կիբերխոցելիության պատճառով արգելել են ԱԹՍ-ներ արտադրող չինական DJI ընկերության արտադրանքի օգտագործումը: ԱՄՆ բանակի օգոստոսի 2-ի մեմորանդումը փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը: Continue reading

Կմիավորվեն «65 Ռազմական գործարանը» և «Գառնի-Լեռ» ընկերությունը. նախագիծ

Հայկական արտադրության զինատեսակներ Օգոստոս 8, 2017 13:27 | RAZM.INFO - ՀՀ կառավարության օգոստոսի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Գառնի-Լեռ» և «65 Ռազմական գործարանի» ընկերությունների միավորման մասին որոշման նախագիծը, որով «65 Ռազմական գործարանի» աշխատանքը կդադարեցվի և վերակազմակերպվի «Գառնի-Լեռ» ընկերության հետ միացման շրջանակներում: Continue reading

Ադրբեջանում զրահապատ մեքենաների վերանորոգման կենտրոն են բացել

Ադրբեջանի բանակի իսրայելական արտադրության SandCat զրահամեքենաները՝ զրահամեքենաների վերանորոգման և սպասարկման կենտրոնում Օգոստոս 8, 2017 12:35 | RAZM.INFO - Օգոստոսի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մասնակցել է այդ երկրի զինված ուժերում շահագործվող զրահապատ մեքենաների վերանորոգման կենտրոնի բացման արարողությանը։ Continue reading

Հայտնի են «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակչում Հայաստանի մրցակիցները

Օգոստոս 8, 2017 12:27 | RAZM.INFO - Կայացել է «Տանկային բիաթլոնի» երկրորդ՝ կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Հայաստանի ԶՈւ տանկիստները կանաչ գույնի ներքո օգոստոսի 9-ին կմրցեն Ղազախստանի, Բելառուսի և Մոնղոլիայի ներկայացուցիչների հետ: Continue reading

Մեկ շաբաթում PKK-ին աջակցելու մեղադրանքով 150 մարդ է ձերբակալվել. Թուրքիայի ՆԳՆ

Թուրքական հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվար 2016 թ. Օգոստոս 8, 2017 12:25 | RAZM.INFO - Հուլիսի 31-ից օգոստոսի 7-ը Թուրքիայի ուժայինների հատուկ գործողությունների արդյունքում «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) աջակցելու մեղադրանքով ձերբակալվել է 150 մարդ:  Continue reading