Daily Archives: Օգոստոս 2, 2017

«Հեզբոլլահը» և «Ալ-Նուսրայի ճակատը» փոխանակվել են գերիներով

«Հեզբոլլահ» շարժման մարտիկները շարժման և Լիբանանի դրոշն են դնում սիրիա-լիբանանյան սահմանին․ Նկարը՝ Reuters գործակալության Օգոստոս 2, 2017 13:51 | RAZM.INFO - «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումը ազատ է արձակել լիբանանյան «Հեզբոլլահի» 3 մարտիկի՝ խմբավորման 3 զինյալների դիմաց: Կողմերը համաձայնության են հասել Լիբանանի տարածքն «Ալ-Նուսրայից» ազատելու և նրանց Սիրիա տեղափոխվելու շուրջ: Continue reading

Հունաստանն ու Եգիպտոսը զորավարժություն են անցկացնում Միջերկրական ծովում

Միստրալ դասի ուղղաթիռակիր նավը Օգոստոս 2, 2017 12:57 | RAZM.INFO - Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը Միջերկրական ծովում անցկացվում է Հունաստանի և Եգիպտոսի ռազմաօդային ու ռազմածովային ուժերի «Մեդուզա-2017» (Medusa 2017) համատեղ զորավարժությունը:  Continue reading

Թուրքիայում սկսվել է հեղաշրջման փորձի «հրամանատարական կենտրոնի» գործով դատավարությունը

«Աքընջը» ավիաբազայի գործով մեղադրվող անձինք բերվել են Անկարայի ծանր հանցագործողությունների 4-րդ դատարան Օգոստոս 2, 2017 12:25 | RAZM.INFO - Օգոստոսի 1 -ին Թուրքիայում մեկնարկել է 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների կենտրոնը համարվող ռազմաօդային ուժերի «Աքընջը» ռազմաբազայի գործով դատավարությունը, որը շարունակվելու է մինչև օգոստոսի 29-ինը:  Continue reading

Սիրիայում Ռուսաստանի կորուստների թիվը 2017 թ. կտրուկ աճել է. Reuters

Ռուսաստանի կորուստների թիվը Սիրիայում. Reuters Օգոստոս 2, 2017 12:19 | RAZM.INFO - Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունների համաձայն 2017 թ. Սիրիայում սպանվել է ՌԴ ԶՈւ 9 զինծառայող: Reuters գործակալությունը, հիմնվելով սեփական հաշվարկների վրա, հայտնում է, որ ռուսաստանյան կողմի կորուստների իրական թիվը հասնում է 40-ի: Continue reading

Ռուսաստանի բանակի օդաչուները վարժանքներ են անցկացնում Ստավրոպոլում

Սու-25ՍՄ գրոհիչներ Օգոստոս 2, 2017 11:11 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի` Ստավրոպոլում տեղակայված ավիացիոն գնդի Սու-25ՍՄ գրոհիչների անձնակազմը թռիչքա-մարտավարական վարժանքների ընթացքում խոցել է պայմանական հակառակորդի օդանավակայանները։ Continue reading

Իրանում միջազգային ռազմածովային ցուցահանդես է անցկացվում

Իրանական արտադրության «Նասիր» հականավային թևավոր հրթիռը Օգոստոս 2, 2017 10:39 | RAZM.INFO - Օգոստոսի 1-3-ը Իրանի կասպյան Բանդար է Անզալի նավահանգստում անցկացվում է «Ծովային արդյունաբերության, ծովագնացության, նավահանգիստների և համապատասխան սպառազինության» առաջին միջազգային ցուցահանդեսը։ Continue reading

Ադրբեջանը մի քանի տարի է, ինչ հայտարարում է նույն դիպուկահար հրացանն արտադրելու մասին

Ադրբեջանում արտադրված 7,62 մմ տրամաչափի Yalquzaq դիպուկահար հրացան Օգոստոս 2, 2017 10:29 | RAZM.INFO - Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը զեկուցել է, որ Ադրբեջանում արտադրության են դրել Yalquzaq («Յալգուզագ») դիպուկահար հրացանը և F-1 տիպի ձեռքի ուսումնական նռնակը:  Continue reading

Վրաստանում մեկնարկում է ուժային կառույցների աշնանային զորակոչը

Վրաստանի ԶՈւ զինծառայողներ՝ զինված M4 ինքնաձիգներով Օգոստոս 2, 2017 10:21 | RAZM.INFO - Հուլիսի 31-ին Վրաստանի վարչապետի ընդունած որոշմամբ Վրաստանի պաշտպանության, ներքին գործերի, պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարություններում և պետանվտանգության ծառայությունում մեկնարկել է զորակոչը: Continue reading