Daily Archives: Օգոստոս 2, 2017

Աֆղանստանում հարձակման է ենթարկվել ՆԱՏՕ-ի շարասյունը

ԱՄՆ ԶՈւ Navistar MaxxPro Dash (ձախից), Oshkosh M-ATV (աջից) MRAP տեսակի զրահամեքենաները Աֆղանստանում Օգոստոս 2, 2017 18:20 | RAZM.INFO - Օգոստոսի 2-ին Աֆղանստանի հարավային Քանդահար շրջանում հարձակման է ենթարկվել Աֆղանստանում գործող միջազգային ուժերի շարասյունը: Դեպքը հաստատել են նաև Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մամուլի ծառայությունից: Continue reading

Մեկնարկել է Թուրքիայի և Կատարի ԶՈւ համատեղ զորավարժությունը

Թուրքիան 2 միավոր «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգ է ուղարկել Կատար Օգոստոս 2, 2017 17:15 | RAZM.INFO - Օգոստոսին 1-ին Կատարում մեկնարկել է այդ երկրի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունը: Զորավարժությունը անցկացվելու է երկու փուլով՝ ցամաքային և ծովային:  Continue reading

Թուրքիայի կայացել է քաղաքացիական մեծամասնությամբ ռազմական խորհրդի նիստը

Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի նիստ. 02.08.2017 թ. Օգոստոս 2, 2017 16:46 | RAZM.INFO - Օգոստոսի 2-ին Թուրքիայում կայացել է Բարձրագույն ռազմական խորհրդի հերթական նիստը: Այն անցկացվում է 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո հաստատված ձևաչափով. ռազմական խորհրդում մեծամասնություն են կազմում քաղաքացիական պաշտոնյաները: Continue reading

Քուվեյթը հերքել է իր տարածքային ջրերով Իրանից հութիներին զենք տեղափոխելու մասին լուրերը

Եմենի հութիների «Ղահեր Մ2» հրթիռը Օգոստոս 2, 2017 16:27 | RAZM.INFO - Օգոստոսի 2-ին Քուվեյթը հերքել է նախօրեին տարածված լուրերը այն մասին, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Քուվեյթի տարածքային ջրերով է սկսել սպառազինություն մատակարարել Եմենի հութիներին։ Continue reading

Կրեմլը և ՌԴ ՊՆ-ն հերքում են Սիրիայում կորուստները թաքցնելու մասին լուրը

Սիրիայում գործող ռուսաստանյան «Վագների» զինվորական մասնավոր խմբի անդամները Օգոստոս 2, 2017 16:21 | RAZM.INFO - Օգոստոսի 2-ին, ի պատասխան Reuters գործակալության հոդվածի, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել են, որ ռուսաստանյան կողմը Սիրիայում ռազմական կորուստների մասին որևէ տվյալ չի թաքցնում:  Continue reading

Կասկածելի թվացող նշանակակետը միանգամից շրջանակի մեջ ենք առնում. ՊԲ զորամասի հրամանատար

Օգոստոս 2, 2017 15:58 | RAZM.INFO - Առաջնագծի ողջ երկայնքով դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգով ղեկավարումը մի քանի անգամ հեշտանում է: Հակառակորդի ամեն շարժ խոշորացույցի տակ է: Գումարտակների հրամանատարները հնարավորություն ունեն դիտարկելու հակառակորդի առաջնագիծը, խորքը: Continue reading

Խոշորացվել է դիրքերի զինատեսակների տրամաչափը. ՊԲ զորամասի հրամանատար

Օգոստոս 2, 2017 15:12 | RAZM.INFO - ՊԲ հյուսիսային ուղղությամբ զորամասերից մեկի պահպանության շրջանում փոփոխվել են մարտական հերթապահությունում ընդգրկված զինատեսակները, խոշորացվել է տրամաչափը: Մի քանի անգամ ավելացվել է նռնականետերի և այլ կայանքների քանակը: Continue reading

Հուլիսի 7-ին հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ. զորամասի հրամանատար

ՀՀ ԶՈւ զինծառայողը նախիջևանյան նոր դիրքում Օգոստոս 2, 2017 14:57 | RAZM.INFO - Հուլիսի 7-ին հակառակորդը Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ կիրառել է հարվածային անօդաչու և փորձել վնասել դիրքերից մեկը, սակայն դա նրան չի հաջողվել: Continue reading

«Ասելսանը» կապի համակարգեր է մատակարարելու թուրքական մեկ այլ ընկերության

«Ասելսան» ընկերության Հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) հրետանային համակարգ (STOP) Օգոստոս 2, 2017 14:16 | RAZM.INFO - Հուլիսի 31-ին թուրքական «Ասելսան» և «Հավելսան» ռազմարդյունաբերական ընկերությունները նավերի համար տարբեր համակարգեր մատակարարելու վերաբերյալ համատեղ պայմանագիր են կնքել «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման» ընկերության (STM) հետ:  Continue reading

2017-ի առաջին 4 ամսիներին սպանվել է Աֆղանստանի շուրջ 2,5 հազար ուժային

Աֆղանստանի անվտանգության ուժերի զինծառայողներ Օգոստոս 2, 2017 14:13 | RAZM.INFO - 2017 թ. սկզբից մինչ մայիսի 8-ը սպանվել է Աֆղանստանի անվտանգության ուժերի 2531 և վիրավորվել 4238 ծառայող: Գրեթե նույնքան կորուստ Աֆղանստանն ունեցել է նաև նախորդ տարի:  Continue reading