Daily Archives: Հուլիս 19, 2017

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում

ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ, 6/7/2017 Հուլիս 19, 2017 18:44 | RAZM.INFO - Հուլիսի 19-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Continue reading

Հուլիսի 19-ին Արարատում ականի պայթյունից վիրավորվել է պայմանագրային զինծառայող

ՊԲ ինժեներա-սակրավորային ստորաբաժանումների ճամբարային հավաքների ժամանակ իրականացվում են ականապատման ու ականազերծման աշխատանքներ Հուլիս 19, 2017 17:26 | RAZM.INFO - Հուլիսի 19-ին Tert.am լրատվական կայքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Արարատի գնդի պայմանագրային զինծառայողներից մեկը: ՀՀ քննչական կոմիտեից Razm.info-ին հայտնեցին, որ զինծառայողը բեկորային վնասվածք է ստացել, դեպքի վայրում տարվում են քննչական գործողություններ: Continue reading

ԱՄՆ-ն լազերային զենք է փորձարկել Պարսից ծոցում

ԱՄՆ-ն լազերային զենք է փորձարկել Պարսից ծոցում Հուլիս 19, 2017 16:54 | RAZM.INFO - Հուլիսի 18-ին ԱՄՆ-ն լազերային զենք է փորձարկել Պարսից ծոցում։ Զենքը տեղակայվել է USS Ponce ռազմանավի վրա։ Զենքը կարող է խոցել թիրախները «լույսի արագությամբ» և 50 հազար անգամ ավելի արագ քան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները։ Continue reading

Ադրբեջանում զինծառայողների արտադատարանական մահապատիժները շարունակվում են

Տեսարան ամրոցի բանտախցիցՏեսարան ամրոցի բանտախցից Հուլիս 19, 2017 16:51 | RAZM.INFO - Ադրբեջանում «Լրտեսների գործի բացահայտումից» երկու ամիս անց էլ շարունակվում են քաղաքացիների և զինվորականների արտադատարանական մահապատիժները: Հայտնի է դարձել ևս երկու սպանվածի մասին, որոնցից առնվազն մեկը՝ նախկին զինծառայող:  Continue reading

ՀՀ կառավարության նիստի օրակարգում է հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրի վավերացումը

Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքը Հուլիս 19, 2017 15:53 | RAZM.INFO - Այսօր՝ հուլիսի 19-ին, Ռուսաստանյի Դաշնային խորհուրդը վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին դեռևս 2016թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագիրը: Continue reading

Կատարում տեղակայվել է Թուրքիայի ԶՈւ հերթական ստորաբաժանումը

Թուրքիան 2 միավոր «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգ է ուղարկել Կատար Հուլիս 19, 2017 15:12 | RAZM.INFO - Հուլիսի 18-ին Կատարում թուրքական զորախումբ տեղակայելու վերաբերյալ Թուրքիայի և Կատարի պայմանագրի համաձայն՝ Թուրքիայի զինված ուժերի 171 զինծառայողներից կազմված հերթական խումբը հասել է Կատարի մայրաքաղաք Դոհա:  Continue reading

Իրանցի զինծառայողը 3 ծառայակցի սպանելուց հետո փորձել է ինքնասպան լինել

ԻՀՊԿ Հուլիս 19, 2017 14:05 | RAZM.INFO - Հուլիսի 17-ին Իրանի բանակի ցամաքային ուժերի՝ Ղազվին նահանգի Աբիեք քաղաքում տեղակայված զորամասում ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված զենքով կրակ  է բացել ծառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով 3 զինծառայող զոհվել, ևս 6-ը վիրավորվել են։ Continue reading

Ադրբեջանում հայտնում են «լրտեսների նոր ցանց» բացահայտելու մասին

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ձերբակալում են զինյալների. (արխիվ) Հուլիս 19, 2017 13:56 | RAZM.INFO - Հուլիսի 19-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է Ադրբեջանում «լրտեսների նոր ցանցի» անդամներին հայտնաբերելու և ձերբակալելու մասին: Ըստ այդ երկրի ՊԱԾ հաղորդագրության՝ լրտեսներից մեկը փորձում էր լքել երկրի տարածքը, սակայն նրան, ինչպես նաև «ցանցի այլ անդամների» ձերբակալել են: Continue reading

Ռուսաստանը Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ չի փոխանցի Թուրքիային. «Ռոստեխ»

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ Հուլիս 19, 2017 13:24 | RAZM.INFO - Հուլիսի 18-ին ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ անհնար է Թուրքիայում Ս-400 ՀՕՊ համակարգերի արտադրություն սկսել: Ըստ նրա՝ դրա համար կպահանջվեն տասնյակ տարիներ:  Continue reading

Ժամկետային զինծառայությունից խուսափելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացու

ՀՀ քննչական կոմիտե Հուլիս 19, 2017 13:17 | RAZM.INFO - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ժամկետային զինծառայությունից խուսափելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել ՀՀ 23-ամյա քաղաքացու: Continue reading