Daily Archives: Հուլիս 17, 2017

Մերկել. Գերմանիան չի բացառում զորքերի դուրսբերումը նաև Թուրքիայի մյուս բազայից

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015 Հուլիս 17, 2017 12:12 | RAZM.INFO - Հուլիսի 17-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի արգելել գերմանացի պատգամավորներին այցելել Քոնիայի ավիաբազայում իրենց զինծառայողներին, ապա իրենց իրավունք կվերապահեն այդ բազայից ևս զորքերը դուրս բերել: Continue reading

Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի զինծառայողները համատեղ ստուգումներ են անցնում

Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի զինծառայող Հուլիս 17, 2017 11:20 | RAZM.INFO - Հուլիսի 14-ից ՌԴ և Տաջիկստանի զինված ուժերի ավելի քան 3 հազար զինծառայող Տաջիկստանում ներգրավված է մարտական պատրաստության համատեղ առաջին հանկարծակի ստուգումների: Ստուգումներին ներգրավվել են նաև ՌԴ ՌՕՈւ 8 միավոր Սու-24 ռմբակոծիչներ և Սու-25 գրոհիչներ: Continue reading

«Իսկանդեր» համակարգերը կկիրառվեն անհրաժեշտության պարագայում․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հուլիս 17, 2017 11:01 | RAZM.INFO - Մենք և՛ այն ժամանակ, և՛ այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնենք այն վտանգը, որը սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ ՀՀ-ին։ Այս մասին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Continue reading

Թուրքիայի կառավարությունը ցանկանում է երկարաձգել «արտակարգ դրությունը». Թուրքիայի վարչապետ

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. 2016-ի հուլիս Հուլիս 17, 2017 10:52 | RAZM.INFO - Հուլիսի 14-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ կառավարությունը ցանկանում է երկարաձգել երկրում «արտակարգ դրության» ժամկետը, որը լրանում է հուլիսի 19-ին: Continue reading

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է «ռազմական» նոր վարկ ստանալու հարցը․ ՀՀ ֆիննախարար

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը Հուլիս 17, 2017 10:43 | RAZM.INFO - «Ռազմական» նոր վարկի ձեռքբերման շուրջ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է, որոնք սկսվել են այս տարի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Continue reading

Իրանում հիմնվել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի առաջին ավիաբազան

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի ավիացիայի «Bell-206» ուղղաթիռը Հուլիս 17, 2017 10:39 | RAZM.INFO - Հուլիսի 4-ին Իրանի հարավային Շիրազ քաղաքում պաշտոնապես կայացել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի ավիացիոն ստորաբաժանման առաջին ռազմաբազայի բացման արարողությունը։ Continue reading

Մեկ շաբաթում թուրք-քրդական բախումներում սպանվել է 5 թուրք զինծառայող, վիրավորվել՝ 15-ը

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017 Հուլիս 17, 2017 10:21 | RAZM.INFO - Հուլիսի 6-ից 13-ը Թուրքիայի hարավարևելյան և արևելյան նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ընթացքում սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 5 զինծառայող, վիրավորվել է ևս 15-ը:  Continue reading