Daily Archives: Հուլիս 14, 2017

4 զոհված զինծառայողի ընտանիք գումար կստանա ՀՀ ՊՆ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Հուլիս 14, 2017 19:36 | RAZM.INFO - Հուլիսի 14-ին որոշվել է ևս 4 զոհված զինծառայողի ընտանիքների փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամով» նախատեսված միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում տրամադրել ամսական 200 000 ՀՀ դրամ:  Continue reading

Թուրքիայի օդուժը ստացել է 5-րդ A400M բեռնատար ինքնաթիռը

A400M. Թուրքիա ԶՈւ Հուլիս 14, 2017 17:58 | RAZM.INFO - Հուլիսի 13-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության է հանձնվել  եվրոպական Airbus Space & Defense ընկերության արտադրած A400M «Ատլաս» բեռնատար ինքնաթիռներից հինգերորդը:  Continue reading

Թուրքիան Ռուսաստանին կվճարի 2,5 մլրդ դոլար Ս-400 ՀՕՊ համակարգեր ստանալու համար. Bloomberg

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Հուլիս 14, 2017 17:21 | RAZM.INFO - Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման հարցում: Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար Ս-400 ՀՕՊ համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար:  Continue reading

Թուրքիայի զինուժը հրետակոծել է Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների դիրքերը

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ Հուլիս 14, 2017 16:46 | RAZM.INFO - Հուլիսի 14-ին Թուրքիայի զինուժի՝ Քիլիս նահանգում տեղակայված ստորաբաժանումները կրակել են Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորման դիրքերին:  Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին իր տարածքում և Իրաքի հյուսիսում

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին ինչպես Իրաքում, այնպես էլ իր տարածքում Հուլիս 14, 2017 15:29 | RAZM.INFO - Հուլիսի 13-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում և Իրաքի հյուսիսային Ավաշին-Բասյան շրջանում: Continue reading

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է հայ-ռուսական զորախմբի համաձայնագիրը

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը զորավարժության ժամանակ Հուլիս 14, 2017 14:19 | RAZM.INFO - Ռուսաստանի Պետական Դուման վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին դեռևս 2016թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագիրը: Այս մասին հուլիսի 14-ին հայտնում է ՌԴ Պետդումայի կայքը: Համաձայնագիրը կնքվել է 5 տարով և ունի 5 տարին մեկ ավտոմատ երկարաձգելու հնարավորություն: Continue reading

Մոսուլի արևմտյան թաղամասերում կրկին մարտեր են ընթանում

ԻՊ զինյալները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը և մինարեթը Հուլիս 14, 2017 11:56 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման հայտարարությունից հետո քաղաքի արևմտյան որոշ թաղամասերում մարտերը վերսկսվել են: Continue reading

Թուրք-քրդական բախումներում վիրավորվել է ժանդարմերիայի 2 զինծառայող

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել. արխիվ Հուլիս 14, 2017 11:55 | RAZM.INFO - Հուլիսի 13-ին Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգի համանուն քաղաքում ժանդարմերիայի զինծառայողների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում վիրավորվել է ժանդարմերիայի 2 զինծառայող:  Continue reading

ՀՀ նախագահի մասնակցությամբ ամփոփվել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումները

ՀՀ նախագահի գլխավորությամբ ՊՆ Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում ամփոփվել են «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումները Հուլիս 14, 2017 11:53 | RAZM.INFO - Հուլիսի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարության՝ Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը: Continue reading

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 169 գեներալ, 7000 սպա

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ Հուլիս 14, 2017 10:47 | RAZM.INFO - Թուրքիայիում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև այժմ կալանավորվել է 50 հազար 510 մարդ, որից 169 գեներալ, 7098 գնդապետ և սպայական կազմի այլ զինծառայողներ, 8815  ոստիկանության աշխատակից: Քրեական գործ է հարուցվել ընդհանուր առմամբ 169 հազար 13 մարդու նկատմամբ:  Continue reading