Daily Archives: Հուլիս 10, 2017

[Թարմացում] Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հունիսին. Razm.info

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Հուլիս 10, 2017 21:36 | RAZM.INFO -

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հունիս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ են երեքը, իսկ մեկի մահվան հանգամանքների մասին տվյալներ դեռ չկան: Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2017-ի հունիսին. Razm.info

Հուլիս 10, 2017 21:35 | RAZM.INFO - 2017-ի հունիսի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից չորսը մարտական են: Տարբեր հանգամանքներում վիրավորվել է ևս 17 զինծառայող: Continue reading

[Լրացված] Հուլիսի 10-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Հուլիս 10, 2017 20:09 | RAZM.INFO - Հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը: Continue reading

Վրաստանը մտադիր է ԱՄՆ-ից գնել M4 ավտոմատներ և M240 գնդացիրներ

Վրաստանի ԶՈւ զինծառայողներ՝ զինված M4 ինքնաձիգներով Հուլիս 10, 2017 19:53 | RAZM.INFO - Վրաստանի ՊՆ-ն մտադիր է ԱՄՆ-ից ձեռք բերել լրացուցիչ սպառազինություն: Խոսքը ամերիկյան М4 ավտոմատ հրացանների և М240 գնդացիրների մասին է, որոնք պետք է փոխարինեն Վրաստանի ԶՈւ խորհրդային ԱԿ-74/ԱԿՄ և ՊԿ զինատեսակները: Continue reading

Գերմանիան սկսել է դուրս բերել իր զորքերը Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015 Հուլիս 10, 2017 19:16 | RAZM.INFO - Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ հուլիսի 9-ին Գերմանիան սկսել է դուրս բերել իր զորքերը Թուրքիայի հարավային Ադանա նահանգում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազայից:  Continue reading

ՌԴ ԶՈւ տանկիստները վարժանքներ են անցկացնում Ռոստովի շրջանում

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում Հուլիս 10, 2017 19:06 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Չեչնիայում տեղակայված 42-րդ մոտոհրաձգային դիվիզիայի պլանային ստուգումների շրջանակներում դիվիզիայի տանկիստները Ռոստովի շրջանի «Կուզմինսկիի» զորավարժարանում Տ-72Բ3 տանկերով ստուգողական կրակ են վարել։ Continue reading

Իրանի ԶՈւ-ն երկրի հարավում սաուդական ձկնորսական նավ է բռնագրավել

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժեր Հուլիս 10, 2017 19:04 | RAZM.INFO - Հուլիսի 6-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Պարսից ծոցում Սաուդյան Արաբիային պատկանող ձկնորսական նավ են բռնագրավել։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ նավը մուտք էր գործել Իրանի ջրային տարածք։ Continue reading

ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Սիրիայի ճգնաժամը

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի նախագահին և արտգործնախարարին. հուլիս 2017 Հուլիս 10, 2017 18:34 | RAZM.INFO - Հուլիսի 9-ին պաշտոնական այցով Թուրքիա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և արտգործնախարար Մևլյութ Չավուօղլուին:  Continue reading

Այս ամառ զորակոչվածները հնարավոր է կարողանան շարունակել ծառայությունը «Ես եմ» ծրագրով

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի Հուլիս 10, 2017 18:02 | RAZM.INFO - 2017 թվականի ամառային զորակոչի զինծառայողները, հնարավոր է, կարողանան ցանկության դեպքում 6 ամիս հետո ծառայությունը շարունակել ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով: Continue reading

ԱՄՆ-ն քրդերին զրահատեխնիկայի հերթական խմբաքանակն է մատակարարել

Ամերիկյան HIMARS ՀԿՌԿ-ների հրթիռները Սիրիայում Հուլիս 10, 2017 17:37 | RAZM.INFO - ԱՄՆ աջակցությամբ գործող, արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) օրերս ԱՄՆ-ից զրահատեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանական են ստացել:  Continue reading