Daily Archives: Հուլիս 3, 2017

Թուրք-քրդական բախումներում սպանվել են Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, 2 «գյուղական պահապան»

Շրնաք նահանգում PKK-ի զինյալների կազմակերպած պաթյունի հետևանքով սպանվել է 1 ուժային. (արխիվ) Հուլիս 3, 2017 14:33 | RAZM.INFO - Հուլիսի 2-3-ին Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, 2 «գյուղական պահապան», ևս 4 «գյուղական պահապան» վիրավորվել է:  Continue reading

Աֆղանստանում վրաստանցի զինծառայողները զորավարժություն են անցկացրել

Աֆղանստանում Վրաստանի ԶՈւ զինծառայողների զորավարժությունը Հուլիս 3, 2017 13:36 | RAZM.INFO - Հուլիսի 3-ին Աֆղանստանում՝ Մազարի Շարիֆի «Մարմալ» ռազմաբազայի զորավարժարանում, անցկացվել է «Վճռական աջակցություն» միջազգային առաքելության մասնակից ստորաբաժանումների պլանային զորավարժություն: Վարժանքներին մասնակցել են Աֆղանստանում ծառայություն անցնող Վրաստանի և Գերմանիայի ԶՈւ զինծառայողներ: Continue reading

Բունդեսթագում համաձայնության չեն եկել իսրայելական ԱԹՍ-ների գնման հարցի շուրջ

Heron TP ԱԹՍ Հուլիս 3, 2017 11:48 | RAZM.INFO - Հունիսի 28-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում՝ Բունդեսթագում, կայացել է բյուջեի հարցերով կոմիտեի նիստը, որի ժամանակ Գերմանիայի իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն»  կուսակցության ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ իսրայելական Heron TP անօդաչու թռչող սարքերի գնման հարցի շուրջ։ Continue reading

Ռուսաստանի ԶՈւ միակ ավիակիր հածանավը կրկին կվերանորոգվի

Ադմիրալ Կուզնեցով ավիակիրը Հուլիս 3, 2017 11:20 | RAZM.INFO - Ռուսաստանի ռազմածովային ուժերի միակ ավիակիրը՝ «Ադմիրալ Կուզնոցով» հածանավը, կվերանորոգվի առանց արդիականացվելու: Կփոխվեն որոշ սարքավորումներ, սակայն նորոգումը անվանել արդիականացում չի կարելի: Continue reading

ՄԱԿ-ը երկարաձգել է խաղաղապահ ուժերի մանդատը Գոլանի բարձունքներում

Հուլիս 3, 2017 10:55 | RAZM.INFO - Հունիսի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր բանաձև է ընդունել Գոլանի բարձունքներում Սիրիայի և Իսրայելի միջև հրադադարի պահպանումը դիտարկող ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելության մանդատը երկարձգելու վերաբերյալ:  Continue reading

Վրաստանում անցկացվել է դիպուկահարների մրցույթ

Վրաստանի ԶՈւ Galatz դիպուկահար հրացան Հուլիս 3, 2017 10:39 | RAZM.INFO - Հունիսի 30-ին Վրաստանի «Կրծանիսի» զորավարժարանում անցկացվել են դիպուկահար հրացաններից կրակի մրցումներ, որոնց մասնակցել են երկրի զինված ուժերից, հատուկ նշանակության ուժերից և ազգային գվարդիայից 18 թիմ: Continue reading

ՀՀ կողմից հետախուզվող 12 հազար քաղաքացուց 10 հազարը զինծառայությունից խուսափածներն են

Ձմեռային նոր գլխարկը Հուլիս 3, 2017 10:15 | RAZM.INFO - 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների հետախուզության մեջ է 12698 մարդ: Նրանցից 10741 հոգին հետախուզվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով (ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով): Continue reading