Daily Archives: Հուլիս 3, 2017

Ավտովթարում մահացել է Ադրբեջանի ՆԳՆ 3 աշխատակից

Հուլիս 3, 2017 19:26 | RAZM.INFO - Հուլիսի 2-ին Կուր գետի՝ Ադրբեջանի Աղստաֆայի շրջանի Սալօղլու ավանի հատվածում, ավտովթարի հետևանքով խեղդվել է Ադրբեջանի ՆԳՆ 3 աշխատակից: Razm.info-ն հավելյալ ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ մահացածներից առնվազն մեկը ներքին զորքերի զինծառայող էր:  Continue reading

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է տրամադրել 16 զինծառայողի

Հուլիս 3, 2017 18:19 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր գործունեության ընթացքում հավաքել է 2,2 մլրդ դրամ պարտադիր վճարում և 45 մլն դրամ նվիրաբերություն: Այս գումարից արդեն փոխհատուցում է ստացել 14 զոհված զինծառայողի ընտանիք և 2 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող: Continue reading

Պաշտպանության բանակում ամփոփվում է ուսումնական տարվա առաջին կիսամյակը

ՊԲ-ում ուստարվա առաջին կիսամյակի ամփոփիչ ստուգումների շրջանակում անցկացվել են նաև գործնական պարապմունքներ Հուլիս 3, 2017 17:35 | RAZM.INFO - Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ զորամասերում և ստորաբաժանումներում հուլիսի 26-ից մեկնարկել են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփիչ ստուգումները: Ստուգումների շրջանակում անցկացվում են գործնական պարապմունքներ: Continue reading

Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակը վարժանքներ է անցկացնում

ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողներ Հուլիս 3, 2017 17:34 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի գումարտակը վարժանքներ է անցկացնում Դաղստանի «Ադանակ» զորավարաժարանում։ Վարժանքներին ներգրավվել է շուրջ 200 նռնականետորդ, դիպուկահար և զրահափոխադրիչի նշանառու օպերատոր։ Continue reading

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում վերապատրաստվել են բանակի բուժակները

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը և դասընթացն ավարտած զինծառայող Հուլիս 3, 2017 17:29 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի հերթական հոսքի ուկնդիրներն ավարտել են 16-շաբաթյա դասընթացներ: Սանհրահանգիչ զինծառայողները հանձնել են ավարտական քննություններ շարային, կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից: Continue reading

Սիրիայում Իրանը ևս 2 զինծառայող է կորցրել

ԻՀՊԿ Հուլիս 3, 2017 15:05 | RAZM.INFO - Սիրիայում ահաբեկիչների դեմ մղած մարտերում սպանվել են Իրանի կողմից հովանավորվող «Ֆաթեմյուն» ջոկատի զինծառայողներ Նեմաթոլլահ Վահեդին և Սեյյեդ Մոհամմադ Սաջադին։ Continue reading

Իրանի բանակի ցամաքային ուժերը կհամալրվեն «Քարրար» տանկով

Իրանական արտադրության «Քարրար» տանկը Հուլիս 3, 2017 15:04 | RAZM.INFO - Մինչև տարեվերջ (իրանական օրացույցով 2018թ. մարտի 21) Իրանի բանակի ցամաքային ուժերին կմատակարարվի տեղական արտադրության «Քարրար» տանկը։ Այս մասին հայտարարել է  Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին։ Continue reading

Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Կասպից ծովում

Իրանի ռազմածովային ուժերի «Դամավանդ» ականակիր նավը Հուլիս 3, 2017 14:56 | RAZM.INFO - Հուլիսի 2-ին Կասպից ծովում մեկնարկել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հնգօրյա «Կայուն անվտանգություն և հզորություն-96» զորավարժությունը։ Զորավարժությանը փորձարկվելու են տեղական արտադրության նոր զինատեսակներ։ Continue reading

Թուրքիայի նախագահն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին

Թուրքիայի նախագահը ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարին. հուլիս 2017 Հուլիս 3, 2017 14:46 | RAZM.INFO - Հուլիսի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին: Հանդիպումը փակ է եղել լրատվական միջոների համար:  Continue reading

Արաբական երկրները երկարաձգել են Կատարին ներկայացրած պահանջագրի վերջնաժամկետը

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը 13 կետանոց պահանջագիր են ներկայացրել Կատարին, որի իրականացման դեպքում կվերականգնեն հարաբերությունները Կատարի հետ Հուլիս 3, 2017 14:35 | RAZM.INFO - Հուլիսի 2-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը հայտարարել են, որ 48 ժամով երկարաձգել են Կատարին ներկայացրած 13 կետանոց պահանջագրի իրականացման ժամկետը:  Continue reading