Daily Archives: Հունիս 29, 2017

Զինծառայողների ապահովագրման հիմնադրամից գումար կստանա ևս մեկ զինծառայողի ընտանիք

Հունիս 29, 2017 21:19 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշում է ընդունել հատուցման գումար փոխանցել զոհված զինծառայող Կարեն Սարիբեկի Դանիելյանի ընտանիքին: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը: Continue reading

Ցուցակագրվել են սահմանամերձ համայնքների խնդիրները՝ անվտանգությունից մինչև տնտեսական զարգացում

Հունիս 29, 2017 20:00 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանամերձ համայնքների խնդիրների լուծման ուղղությամբ աշխատում է նաև միջազգային գործընկեր կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ, որոնք սահմանամերձ համայնքներում վերջին տարիներին ծրագրեր են իրականացրել: Continue reading

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի ընդունելության մեկ տեղի համար դիմել է երեք թեկնածու

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները Հունիս 29, 2017 19:49 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել է փաստաթղթերի ընդունմանը գործընթացը և առաջին անգամ վարժարանում առկա է մրցույթ ընդունելության համար՝ երեք դիմորդ մեկ տեղի համար: Continue reading

2016-ի ապրիլին վիրավորված ՀՀ ԶՈւ զինծառայողը ՀՀ պետբյուջեի հաշվին բուժումը կշարունակի ՌԴ-ում

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Հունիս 29, 2017 19:39 | RAZM.INFO - ՀՀ կառավարության հունիսի 29-ի նիստի ընթացքում որոշվել է վիրավորված զինծառայող Ռոլանդ Քաջիկի Սահակյանի բուժումը Ռուսաստանում իրականացնելու նպատակով ՀՀ ՊՆ-ին հատկացնել 3 մլն 495 հազար դրամ: Continue reading

Ժամանցային նշանակության Global Firepower Index վարկանիշի «գաղտնիքը»

Հունիս 29, 2017 17:00 | RAZM.INFO - Ռազմական թեմաներով հետաքրքրվողները հիմնականում վաղուց տեղյակ են, որ տարբեր կազմակերպությունների կամ անհատների կողմից պարբերաբար հրապարակվող վարկանիշներն ու կարծիքները աշխարհի երկրների ռազմական պոտենցիալի մասին հիմնականում հիմնված չեն լուրջ, գիտական-մասնագիտական հետազոտությունների վրա։ Continue reading

Իրաքի բանակը «Իսլամական պետությունից» ազատագրել է Մոսուլ քաղաքը. Sky News

ԻՊ զինյալները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը և մինարեթը Հունիս 29, 2017 15:41 | RAZM.INFO - Հունիսի 29-ին Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրաքի կառավարական բանակը Մոսուլ քաղաքն ամբողջությամբ ազատագրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից:  Continue reading

ՆԱՏՕ-ն կմեծացնի իր ներկայությունն Աֆղանստանում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի զինծառայողներ Աֆղանստանում Հունիս 29, 2017 15:25 | RAZM.INFO - Հունիսի 29-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կմեծացնի իր ներգրավվածությունն Աֆղանստանում, սակայն նշել է, որ «դա չի նշանակում վերադարձ մարտական առաքելությանը»: ՆԱՏՕ-ն կշարունակի խորհրդատվական-մարզումային «Վճռական աջակցություն» առաքելությունը: Continue reading

ԱՄՆ-ն կրկին նավեր է մոտեցրել Սիրիայի սահմանին

ԱՄՆ ԶՈւ նավերի տեղակայման վայրը և Հոմս նահանգի «Շայրաթ» ավիաբազան. Քարտեզը՝ BBC հեռուստաընկերության կայքի Հունիս 29, 2017 14:45 | RAZM.INFO - Հունիսի 28-ին ամերիկյան CNN հեռուստաընկերության կայքը փոխանցել է Միացյալ Նահանգների պաշտպանական ոլորտի պաշտոնյաներից մեկից ստացած տեղեկություն այն մասին, որ ամերիկյան կողմը Միջերկրական ծովում Սիրիայի սահմանների մոտ պահում է մեկ ավիակիր, 2 պարեկանավ և 2 հածանավ՝ «քիմիական զենքի կիրառման դեպքում Սիրիային հարվածելու համար»: Continue reading

Թուրքիայում վթարի հետևանքով մահացել է զինված ուժերի 2 զինծառայող

Թուրքիայում ավտովթարի հետևանքով մահացել է ԶՈւ 2 զինծառայող Հունիս 29, 2017 13:31 | RAZM.INFO - Հունիսի 28-ին Թուրքիայի հարավարևելյան Քիլիս նահանգում ավտովթարի հետևանքով մահացել է Թուրքիայի զինված ուժերի 2 զինծառայող, ևս 5 քաղաքացիական վիրավորվել է:  Continue reading

Հրթիռային ծրագրի զարգացման համար Իրանը կարող է 308մլն դոլար հատկացնել

Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում ԻՊ դիրքերի ուղղությամբ Հունիս 29, 2017 13:30 | RAZM.INFO - Ի պատասխան Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների օրինագծի՝ Իրանի մեջլիսում կքննարկվի օրինագիծ, ըստ որի՝ երկրի հրթիռային արտադրության զարգացման համար նախատեսվում է հատկացնել 1000 մլրդ թուման (308 մլն դոլար)։ Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Քազեմ Ջալալին։ Continue reading