Daily Archives: Հունիս 15, 2017

Ռազմական դրություն կհայտարարի ՀՀ կառավարությունը. նախագիծ

ՀՀ կառավարության՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ի նիստը Հունիս 15, 2017 20:15 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծի, ըստ որի՝ ռազմական դրություն կկարողանա հայտարարել ՀՀ կառավարությունը: Օրենքի նախագծով գործընթացը համապատասխանեցվում է ՀՀ նոր սահմանադրությանը: Continue reading

Հանձնարարվել է պարզեցնել երկակի ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը

Կապի խափանումների վերացումից հետո իրենց սարքը կրկին գործարկում են TSD թիմի մասնակիցները և կարողանում են նույնպես ծանրոցը գցել ախատեսված տեղում։ Թիմը վերջնական արդյունքով գրավում է մրցույթի 3-րդ տեղը և ստանում 260 հազար դրամ մրցանակ Հունիս 15, 2017 20:11 | RAZM.INFO - Հունիսի 15-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկակի նշանակության ապրանքների արտադրության, ներմուծման  և արտահանման վարչարարության պարզեցման վերաբերյալ հանձնարարական է տվել մի շարք գերատեսչությունների ղեկավարների, այդ թվում նաև՝ պաշտպանության նախարարին: Continue reading

Կմիավորվեն Հայաստանի 3 ռազմարդյունաբերական ընկերություններ

«65 Ռազմական գործարան» ընկերության արտադրանքը ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ Հունիս 15, 2017 19:53 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը հունիսի 15-ի նիստի ընթացքում հավանության է արժանացրել ՊՆ-ի ներկայացրած «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը»: Continue reading

Ադրբեջանում անցկացվել են ինժեներա-սակրավորային վարժանքներ

Ինժիներա-սակրավորային վարժանքներ Ադրբեջանում Հունիս 15, 2017 17:45 | RAZM.INFO - Ադրբեջանում անցկացվել է ինժիներա-սակրավորային ստորաբաժանումների մարտավարա-մասնագիտական պլանային վարժանքներ, որոնց ժամանակ իրականացվել են նաև հարձակվողական գործողությունների ապահովման վարժանքներ: Continue reading

Ադրբեջանի բանակի զինծառայողը սպանել է ծառայակցին

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Օրհան Հուսեյնովը (աջից) Հունիս 15, 2017 15:11 | RAZM.INFO - Հունիսի 14-ի գիշերը Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի զորամասերից մեկում ծառայակցի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Օրհան Հուսեյնովը (Orxan Hüseynov):  Continue reading

Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյան Հունիս 15, 2017 14:22 | RAZM.INFO - Հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։  Continue reading

Իրանի ոստիկանական ուժերը երկրի հարավում ձերբակալել են 2 ահաբեկչի

Իրանի հակաահաբեկչական ոստիկանական ուժեր (NOPO) Հունիս 15, 2017 14:09 | RAZM.INFO - Իրանի ոստիկանական ուժերը երկրի հարավային Սիսթան և Բելուջիսթան նահանգում ձերբակալել են «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման 2 զինյալի։ Այս մասին հայտարարել է Իրանի սահմանապահ ծառայության հրամանատար Ղասեմ Ռեզային։ Continue reading

Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Չինական նավախումբը Իրանի Բանդարաբաս նավահանգստում, 2013թ. սեպտեմբեր Հունիս 15, 2017 13:09 | RAZM.INFO - Հունիսի 14-ին բարեկամական այցով Իրանի հարավային Բանդարաբաս նավահանգիստ է ժամանալ Չինաստանի ՌԾՈւ նավախումբը՝ կազմված «Չանգ չունգ» ականակիր նավից, «Չաո հու» թիկունքային ապահովման նավից և «Ջին Ժու» ռազմանավից: Նավերին ուղեկցում է նաև մեկ ուղղաթիռ։ Continue reading

Հորմուզի նեղուցում իրանական նավը լազերային ճառագայթ է արձակել ամերիկյան ուղղաթիռի ուղղությամբ

Հունիս 15, 2017 13:03 | RAZM.INFO - Հունիսի 13-ի գիշերը  Հորմուզի նեղուցում Իրանի ռազմածովային ուժերի նավը լազերային ճառագայթ է արձակել ամերիկյան երեք նավերին ուղեկցող ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի CH-53E բեռնատար ուղղաթիռի ուղղությամբ։ Continue reading

Դիարբեքիրում և Բիթլիսում «փողոց դուրս գալու արգելք» է սահմանվել

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր թաղամասի կենտրոնում. 21. 12. 2015 թ. Հունիս 15, 2017 12:19 | RAZM.INFO - Հունիսի 15-ից Թուրքիայի Դիարբքեիր և Բիթլիս նահանգների տասնյակ բնակավայրերում «փողոց դուրս գալու արգելք» է սահմանվել: Այդ ընթացքւոմ թուրքական զինուժը և ուժայինները պետք է ռազմական գործողություններ իրականացնեն «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ: Continue reading