Daily Archives: Հունիս 9, 2017

Թուրքիայում պայթյունի արդյունքում վիրավորվել է Թուրքիայի 2 ուժային

PKK-ի զինյալները Բաթման-Քոզլուք ճանապարհի վրա ոստիկանական զրահամեքենա են պայթեցրել։ Հունիս 9, 2017 17:54 | RAZM.INFO - Հունիսի 9-ին Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի Քոզլուք գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները պայթուցիկներով բեռնված մեքենա են պայթեցրել ժանդարմերիայի շենքի մոտ, վիրավորվել է Թուրքիայի 2 ուժային, ևս 1 քաղաքացիական:  Continue reading

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Տավուշի ուղղությամբ

ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ, 6/7/2017 Հունիս 9, 2017 17:37 | RAZM.INFO - Հունիսի 7-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հայ-ադրբեջանական սահմանի հերթական դիտարկումն է անցկացվել Հայաստանը Տավուշի մարզում: Սահմանային դիտարկման ընթացքում կրակոցներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Continue reading

Թուրքիան տանկեր է կուտակում Սիրիայի քրդական տարածքների դիմաց

Թուրքիան զրահատեխնիկա է ուղարկում Սիրիայի սահման Հունիս 9, 2017 16:55 | RAZM.INFO - Հունիսի 9-ին Թուրքիայի զինված ուժերը տանկեր են ուղարկել Սիրիայի հյուսիսային Աֆրին նահանգի սահմանկից հատված: Աֆրինը վերահսկում են Սիրիայի քրդական ուժերը, որոնք Թուրքիայում համարվում են «ահաբեկչական»: Continue reading

«Սլավոնական եղբայրություն» վարժանքների ընթացքում իրականացրել են դեսանտավորում

Դեսանտավորման գործողություններ. «Սլավոնական եղբայրություն 2017» զորավարժություն Հունիս 9, 2017 15:03 | RAZM.INFO - Հունիսի 8-ին Բելառուսի Բրեստի զորավարժարանում  Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի համատեղ «Սլավոնական եղբայրություն 2017» հակաահաբեկչական զորավարժության շրջանակներում ՌԴ ԶՈւ զինծառայողները Մի-8 ուղղաթիռներից  դեսանտավորման գործողություններ են արել։ Continue reading

Որոշ մանրամասներ ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի 110 մլրդ դոլար գործարքից

Հունիս 9, 2017 15:00 | RAZM.INFO - Հայտնի են դարձել զենքի արտահանման ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի միջև մայիսի 20-ին կնքված համաձայնագրի որոշ մանրամասներ, որտեղ նախանշվում են որոշ զինատեսակների արտահանման ծավալները և տեսակները: Continue reading

Թուրքական զինուժը ստանում են տեղական հակատանկային հրթիռային համալիրներ

Թուրքիայի ԶՈւ OMTAS հակատանկային հրթիռի արձակում Հունիս 9, 2017 14:44 | RAZM.INFO - 2017-ի հունիսին Թուրքիայի ցամաքային զորքերին կհանձնվի տեղական արտադրության միջին հեռահարության OMTAS հակատանկային հրթիռների արձակման 1 կայան և կայանի համար նախատեսված 8 հրթիռ: Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի զինյալների դիրքերին երկրի հարավ-արևելքում

Հաքքարիում PKK-ի զինյալները հարձակվել են զինվորական զրահամեքենայի վրա. արխիվ Հունիս 9, 2017 14:40 | RAZM.INFO - Հունիսի 9-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում: Նրանց կոորդինատները օդաչուներին փոխանցվել են ԱԹՍ-ների միջոցով:  Continue reading

ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Հունիս 9, 2017 13:52 | RAZM.INFO - Հունիսի 7-ին ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը։ Այն ընդունվել է ձայների  92 կողմ 7 դեմ հարաբերակցությամբ։ Continue reading

ՄԱԿ-ի ԱԽ-ն հրապարակել է «Իսլամական պետության» գործունեության մասին զեկույց

ԻՊ «ուղեղներ լվանալու» քաղաքականություն. ծաղրանկար. աղբյուր՝ http://heavy.com/news/2015/05/iran-isis-isil-islamic-state-daesh-cartoon-caricature-contest-entries-photos/6/ Հունիս 9, 2017 13:44 | RAZM.INFO - Հունիսի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի գլխավոր քարտուղարի անունից հրապարակվել է «Իսլամական պետության» գործունեության մասին զեկույց, որտեղ նշվում է, որ Սիրիայում և Իրաքում կրած պարտությունների ֆոնին ԻՊ գրոհայինները սկսում են վերադառնալ իրենց երկրներ և մեծացնել ահաբեկչական վտանգը այդ տեղերում: Continue reading

Եվրամիությունը ստեղծում է ընդհանուր հրամանատարական կենտրոն

Մալիում ԵՄ խաղաղապահ ուժերի և Մալիի բանակի զինծառայողներ Հունիս 9, 2017 12:22 | RAZM.INFO - Հունիսի 8-ին Եվրամիությունը հարթել է վերջին խոչընդոտները արտասահմանյան պետություններում գործողությունների համակարգման համար ընդհանուր ռազմական հրամանատարական կենտրոնի ստեղծման համար: Continue reading