Daily Archives: Հունիս 7, 2017

Ադրբեջանի ՊՆ լուսանկարում երևացել է իսրայելական Heron ԱԹՍ-ին նմանվող սարք (ՖՈՏՈ)

Ադրբեջանի ՊՆ կայքում հրապարակված լուսանկարը, որում երևում է «խորհրդավոր» անօդաչու թռչող սարքը Հունիս 7, 2017 21:57 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 7-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է երկրի ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոն: Այցից հրապարակված լուսանկարներից մեկում երևում է ԱԹՍ-ի մի հատված, որը շատ նման է իսրայելական արտադրության Heron ընտանիքի անօդաչու թռչող սարքերին: Continue reading

Թեհրանի ահաբեկչական հարձակումները. այն ամենը, ինչ պետք է իմանալ

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. 07.06.2017,լուսանկարը «Թասնիմ» գործակալության Հունիս 7, 2017 20:17 | RAZM.INFO - Հունիսի 7-ի առավոտյան երկու խումբ զինված անձինք Թեհրանում գրոհել են Իրանի խորհրդարանի շենքը և Իմամ Խոմեյնիի դամբարանը: Կրակոցների և ինքնասպան ահաբեկիչների իրականացրած պայթյունների հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել է ևս 42 քաղաքացի: Continue reading

Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա

Մակագրված է «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից` Սիրիայի եղբայրական ժողովրդին» Հունիս 7, 2017 15:17 | RAZM.INFO - Հունիսի 7-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Այն ներառում է շուրջ 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք: Continue reading

Թուրքիայում ձերբակալվել է «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության 8 աշխատակից

Ստամբուլում զինվորականները փակել են կամուրջներով անցուդարձը Հունիս 7, 2017 15:04 | RAZM.INFO - Հունիսի 7-ին ձերբակալվել է թուրքական «Ասելսան» խոշոր ռազմարդյունաբերական ընկերության 8 աշխատակից: Նրանք մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի «ահաբեկչական կառույցին» անդամակցելու համար: Continue reading

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետությունը»

Իրանի խորհրդարան մուտք գործած զինված անձանցից մեկը Հունիս 7, 2017 14:32 | RAZM.INFO - Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական 2 հարձակումների պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Continue reading

Գերմանիան դուրս է բերում զորքերը թուրքական «Ինջիլիքից»

Գերմանիայի ԶՈւ «Տոռնադո» կործանիչ՝ «Ինջիրլիք» ռազմաբազայում Հունիս 7, 2017 13:42 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 7-ին, Գերմանիայի կառավարությունը գերմանական զինուժի ստորաբաժանումները Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից հանելու որոշում է կայացրել:  Continue reading

Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուկսեկովա գավառում. արխիվ Հունիս 7, 2017 13:15 | RAZM.INFO - Հունիսի 6-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառոււմ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները նռանականետով կրակել են Թուրքիայի ուժայինների մեքենայի ուղղությամբ, սպանվել է 1 զինծառայող, ևս 6-ը վիրավորվել է:  Continue reading

Հրաձգություն Իրանի խորհրդարանում և Խոմեյնիի դամբարանում. թարմացվող

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. 07.06.2017,լուսանկարը «Թասնիմ» գործակալության Հունիս 7, 2017 13:09 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 7-ի առավոտյան, Իրանի մայրաքաղաքում զինված անձինք երկու հարձակում են գործել: Զինյալներից 4-ը ներխուժել են խորհրդարան ու կրակ են բացել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Continue reading

ՊԲ զորավարժության սցենարով կասեցվել է պայմանական հակառակորդի հանկարծակի հարձակումը

Հունիս 7, 2017 12:57 | RAZM.INFO - ՊԲ գնդային մարտավարական զորավարժության ընթացքում գումարտակը և աջակցող ստորաբաժանումները, հակառակորդին հասցնելով առավելագույն կորուստներ, կատարել են զորաշարժ, զբաղեցրել ավելի նպաստավոր դիրքեր և կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը՝ հետ շպրտելով նրան և վերականգնելով առաջնագիծը:  Continue reading

ԱՄՆ-ն կրկին հարվածել է Սիրիայի կառավարամետ ուժերի դիրքերին

Սիրիայի հարավում ԱՄՆ օժանդակությամբ գործող զինյալներ Հունիս 7, 2017 12:21 | RAZM.INFO - Հունիսի 6-ին ԱՄՆ ՊՆ (Պենտագոն) կայքը հայտնել է, որ Նահանգների գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան հարվածել է Սիրիայի կառավարամետ ուժերի դիրքերին: Նշվում է, որ այդ ուժերը փորձում էին ներթափանցել շրջաններ, որտեղ «ապաբախումային գոտի» է ստեղծվել: Continue reading