Daily Archives: Մայիս 18, 2017

ՀՀ ԶՈւ դիպուկահարների դասընթացներին մասնակցում են և ժամկետային, և պայմանագրային զինծառայողներ

ՀՀ ԶՈւ դիպուկահարը վարժանքների ժամանակ Մայիս 18, 2017 21:20 | RAZM.INFO - Հայաստանի զինված ուժերի դիպուկահարների դասընթացները գործում են արդեն 5-6 տարի, Ռազմինֆոյի հետ զրույցում նշում է դասընթացների ղեկավարի տեղակալը: Մեզ հետ զրույցում նա նաև մանրամասնում է, թե ինչպես են անցկացվում պարապմունքները և թե ինչ զինատեսակներ են կիրառվում այդ ընթացքում: Continue reading

ՀՀ կառավարությունը երկարաձգել է ռազմամթերք արտադրող ընկերության լիցենզիան

ՀՀ Կառավարության մայիսի 11-ի նիստը Մայիս 18, 2017 19:36 | RAZM.INFO - ՀՀ կառավարության մարտի 18-ի նիստում որոշվել է հինգ տարով երկարաձգել «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությանը տրված զենքի արտադրության լիցենզիայի գործո­ղության ժամկետը: Continue reading

Ապահովագրական հիմնադրամը վճարներ է հատկացրել 2 զոհված զինծառայողի ընտանիքի

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Մայիս 18, 2017 15:21 | RAZM.INFO - Մայիսի 17-ին ՊԲ ևս երկու զինծառայողի ընտանիք ստացել են զինծառայողների ապահովագրման հիմնադրամով նախատեսված հատկացումները՝ միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև ընտանիքներին 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական գումար: Continue reading

Թուրք-քրդական բախումները տեղափոխվել են Էրզրում և Տրապիզոն

Էրզրում նահանգում PKK-ի դեմ ձեռնարկված գործողությունների ժամանակ 2 ուժային է սպանվել։ Նկարը՝ Անադոլուի։ Մայիս 18, 2017 13:41 | RAZM.INFO - Մայիսի 17-ին զինված բախումներ են եղել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK)՝ Էրզրումում տեղակայված խմբերից մեկի և թուրքական ուժայինների միջև: Բախումների արդյունքում վիրավորվել է թուրքական ժանդարմերիայի մեկ ենթասպա: Տրապիզոնում սպանվել է մեկ ժանդարմ: Continue reading

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Մայիս 18, 2017 12:37 | RAZM.INFO - ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին աջակցելու համար պատժամիջոցներ է սահմանել 3 քաղաքացիական անձի և 4 ընկերության նկատմամբ։ Այս մասին մայիսի 17-ին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը։ Continue reading

Պաշտոնապես նշանակվել են ՀՀ ՊՆ տեղակալները

ՀՀ ՊՆ տեղակալներ Արտակ Զաքարյանը (ձախից) և Արտակ Դավթյանը Մայիս 18, 2017 12:34 | RAZM.INFO - Մայիսի 18-ի ՀՀ նախագահի հրամանագրերովով Արտակ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, իսկ Արտակ Դավթյանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններում: Continue reading

Վրացական վաշտը զորավարժություն է արել Աֆղանստանի Բաղրամ ավիաբազայում

Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում վրաստանցի զինծառայողների զորավարժությունը Մայիս 18, 2017 10:56 | RAZM.INFO - «Վճռական աջակցություն» միջազգային խաղաղապահական  առաքելությանը մասնակցող Վրաստանի զինված ուժերի 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ  գումարտակի «Ալֆա» և «Չարլի» վաշտի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Աֆղանստանի «Բաղրամ» ավիաբազայում: Continue reading

Սիրիական Հոմս քաղաքից դուրս է բերվել զինյալների հերթական խումբը

Զինյալների դուրսբերումը Հոմս քաղաքից Մայիս 18, 2017 10:35 | RAZM.INFO - Մայիսի 16-ին Սիրիայի արևմտյան Հոմս քաղաքի Ալ-Վաեր թաղամասից իրենց ընտանիքների հետ միասին դուրս է բերվել զինյալ խմբավորումների անդամների 10-րդ խումբը։ Ընդհանուր առմամբ դուրս է բերվել 2600 հոգի, որից 460-ից ավելին զինյալներն են։ Continue reading

Թուրքիայում մահապարտ ԱԹՍ-ներ են ցուցադրել

Թուրքական արտադրության «Ալփագու» (Alpagu) մահապարտ ԱԹՍ Մայիս 18, 2017 10:16 | RAZM.INFO - Թուրքիայի «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման» ընկերությունը (STM) օրերս Ստամբուլում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացրել է երկու միավոր մահապարտ, ևս մեկ միավոր՝ հետախուզական փոքր անօդաչու թռչող սարքեր:  Continue reading

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյան Մայիս 18, 2017 9:59 | RAZM.INFO - Մայիսի 17-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին: Continue reading