Daily Archives: Մայիս 17, 2017

ՊԲ խոցած ադրբեջանական ՌԷՊ հանգույցի դիրքը. ՖՈՏՈ, ՔԱՐՏԵԶ

Ադրբեջանական բանակի ՌԷՊ-կապի հանգույցը և «Օսա» համակարգի լիցքավորման մեքենան՝ քարտեզի վրա տեղորոշմամբ Մայիս 17, 2017 20:15 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 17-ին, ադրբեջանական բանակի՝ ՊԲ կայքի հրապարակած տեսանյութում երևացող ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) և կապի հանգույցն ադրբեջանական բնակավայրերից ընդամենը 400-500 մետր հեռավորության վրա է: Razm.info-ն սա պարզել է ՌԷՊ հանգույցի դիրքը քարտեզի վրա ուսումնասիրելու արդյունքում: Continue reading

[Լրացված] Մայիսի 17-ին դեռևս չպարզված հանգամանքներում զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Մայիս 17, 2017 18:46 | RAZM.INFO - 2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: Continue reading

ՀՀ ՊՆ պատվիրակները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժության նախապատրաստմանը

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն Մայիս 17, 2017 17:54 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ ներկայացուցիչները Ռուսաստանում մասնակցում են ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության մտահղացման մշակման, կազմակերպման և անցկացման հարցերի քննարկումներին: Continue reading

Ստորագրվել է Արցախում 2017թ. ամառային զորակոչի անցկացման մասին հրամանագիրը

Մայիս 17, 2017 17:44 | RAZM.INFO - Արցախի ղեկավար Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ 2017 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը: Continue reading

ՊԲ-ն հրապարակել է պատասխան գործողությունների տեսագրություն (վիդեո)

Մայիս 17, 2017 15:45 | RAZM.INFO - Ի պատասխան Արցախի զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: Այս մասին նշված է ՊԲ հաղորդագրության մեջ: Continue reading

ԱՄՆ-ն ժխտում է սիրիական քաղաքին ավիահարվածներ հասցնելու լուրերը

Հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ. ԱՄՆ ՌՕՈւ Մայիս 17, 2017 14:34 | RAZM.INFO - ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցան ժխտում է, որ ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգի Ալ Բուքամալ քաղաքին։ Այս մասին մայիսի 16-ին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ բանակի ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնին։ Continue reading

ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ-ում հրետանավորները վարժանքներ են անում

Ճամբարային հավաք ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ-ում Մայիս 17, 2017 14:20 | RAZM.INFO - Հրետանավորների դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, նրանց մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումում մեկնարկել է հրետանավորների մասնագիտական զորավարժություն: Continue reading

2 թուրք գեներալ Գերմանիայից քաղաքական ապաստան են խնդրել. Bild

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ Մայիս 17, 2017 14:18 | RAZM.INFO - Գերմանական Bild պարբերականի կայքը մայիսի 17-ին սեփական աղբյուրներից ստացած տեղեկության համաձայն հայտնել է, որ Թուրքիայի ԶՈւ երկու գեներալ այցելել են Գերմանիա և քաղաքական ապաստան խնդրել: Continue reading

Թուրքիայում մահացել է քրդերի հետ բախումներում վիրավորված զինծառայող

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ Մայիս 17, 2017 13:37 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 17-ին, Թուրքիայում հիվանդանոցում մահացել է օրերս «Քրդստանի աշխատավորական կոսւակցության» (PKK) հետ բախումներում վիրավորված թուրք զինծառայող: Continue reading

Տաջիկստանում կանցկացվի «Դուշանբե-հակաահաբեկչություն-2017» ՌԴ ԶՈւ-ի հետ համատեղ զորավարժությունը

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում Մայիս 17, 2017 13:05 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ Սու-24Մ ռմբակոծիչների ավիախումբը «Դուշանբե-հակաահաբեկչություն-2017» զորավարժությանը մասնակցելու նպատակով ՌԴ-ից վերաբազավորվել է Տաջիկստանի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող Այնի ավիաբազայում: Continue reading