Daily Archives: Մայիս 11, 2017

[Լրացված] Ադրբեջանական կողմը գնդակոծել է «Շանթ» ՀԸ նկարահանող խմբին

«Շանթ» ՀԸ գնդակոծված մեքենան. «Հորիզոն» լրատվականից պատճենել է՝ «Այսօր» լրատվակայքը Մայիս 11, 2017 12:11 | RAZM.INFO - Երեկ՝ մայիսի 10-ին, ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից գնդակոծել են «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբի ավտոմեքենան: Միջադեպի հետևանքով տուժել է նկարահանող խմբի օպերատոր Դավիթ Աթոյանը: Աթոյանին վիրահատել են. փոխանցում է «Այսօր» լրատվակայքը:  Continue reading

Մայիսի 9-ին սպանվել է Ադրբեջանի բանակի սպա. Ադրբեջանի ՊՆ-ն լռում է

Ադրբեջանի ԶՈւ սպանված սպա Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն . հրապարակման տարեթիվը՝ 2014 թ. Մայիս 11, 2017 11:31 | RAZM.INFO - Մայիսի 9-ին և 10-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից հայտնի է դարձել, որ մայիսի 9-ին, նախնական տվյալներով առաջնագծում, սպանվել է Ադրբեջանի բանակի սպա, առնվազն կապիտանի կոչում ունեցող Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն (Kazimov Süleyman Seyidağa oğlu): Continue reading

Շփման գծում նկատվել է հակառակորդի զրահատեխնիկայի շարժ

ՊԲ մարտական դիրքերում Մայիս 11, 2017 10:51 | RAZM.INFO - Մայիսի 10-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները: Continue reading

Ադրբեջանը Ստամբուլում ներկայացրել է իր «Թուֆան» զրահամեքենան

Ադրբեջանի ռազարդյունաբերության նախարարության «Թուֆան» զրահամեքենան Ստամբուլի IDEF ցուցահանդեսի ժամանակ Մայիս 11, 2017 10:37 | RAZM.INFO - Մայիսի 9-ին Ստամբուլում մեկնարկած IDEF ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը առաջին անգամ ներկայացրել է իր «Թուֆան» MRAP զրահապատ մեքենան: Continue reading

Սիրիայում հրադադարի ռեժիմին միացած բնակավայրերի թիվը հասնում է գրեթե 1500-ի

ԻՊ զինյալները Սիրիայի կառավարական բանակից վերանվաճել են Պալմիրա քաղաքը: Մայիս 11, 2017 10:15 | RAZM.INFO - Սիրիայում հրադադարի ռեժիմին միացած բնակավայրերի թիվը ավելացել է՝ հասնելով մինչև 1495-ի: Մեկ օրվա ընթացքում  հրադադարին միացել է 3 բնակավայր: Շարունակվում են բանակցությունները Հալեպի, Դամասկոսի, Համայի և Հոմսի համար: Continue reading