Daily Archives: Մայիս 11, 2017

ՀՀ ԶՈւ 2 զինծառայող պետբյուջեի հաշվին բուժումը կշարունակի արտերկրում

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Մայիս 11, 2017 20:29 | RAZM.INFO - ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում որոշվել է վիրավորված երկու զինծառայողի բուժումը ՌԴ-ում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել ընդհանուր առմամբ 9 մլն 280 հազար դրամ: Continue reading

Հայաստան են այցելել ՀԱՊԿ պետությունների ԶՈւ ներկայացուցիչները

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն Մայիս 11, 2017 19:11 | RAZM.INFO - Հայաստան են ժամանել ՀԱՊԿ պետությունների ԶՈւ ներկայացուցիչները` ՀՀ զինված ուժերում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական ստորաբաժանումների օպերատիվ ծավալման շրջանների ուսումնասիրման օպերատիվ դաշտային երթին մասնակցելու նպատակով: Continue reading

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը կստորագրեն ռազմական համագործակցության հուշագիր

Վրաստանի ՊՆ ղեկավարը մասնակցել է Թուրքիայում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Մայիս 11, 2017 18:13 | RAZM.INFO - Մայիսի 11-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ 10 օրից Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը Բաթումիում կստորագրեն եռակողմ ռազմական համագործակցության մասին հուշագիր: Continue reading

ՀՀ կառավարությունը մասնավոր ռազմարդյունաբերական ընկերություններին կփոխանցի պատվերի արդյունքները

ՀՀ Կառավարության մայիսի 11-ի նիստը Մայիս 11, 2017 17:45 | RAZM.INFO - ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստի ընթացքում որոշվել է «Պատնեշ», «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲ և «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲ ընկերություններում իրականացված աշխատանքների արդյունքները որպես պետական շնորհ տրամադրել ընկերություններին: Continue reading

Թուրքիան կգնի պակիստանյան արտադրության ուսումնամարտական ինքնաթիռներ

Պակիստանի արտադրած MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ Մայիս 11, 2017 16:55 | RAZM.INFO - Մայիսի 10-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը Պակիստանի Pakistan Aeronautical Complex (PAC) պետական ընկերության հետ ստորագրել է Թուրքիայի զինուժի համար 52 միավոր MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ գնելու համաձայնագիր: Continue reading

Թուրքական «Ասելսան» ընկերությունը արդիականացնելու է Թուրքիայի ԶՈւ Մ-60 տանկերը

Թուրքիայի զինված ուժերի M60 տանկը Քոբանի քաղաքի մոտ՝ թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում: (արխիվ) Մայիս 11, 2017 16:44 | RAZM.INFO - Թուրքական «Ասելսան» (Aselsan) ռազմարդյունաբերական ընկերությունը երկրի ԶՈւ սպառազինությունում առկա Մ-60 տանկերը արդիականացնելու մասին պայմանագիր է կնքել Թուրքիայի ռազմական արդյունաբերության քարտուղարության հետ:  Continue reading

Թուրքիան և Բրիտանիան նախաստորագրել են թուրքական կործանիչների ստեղծման համաձայնագիրը

Թուրքիայի տեղական կործանիչի եռաչափ պատկերը Մայիս 11, 2017 16:25 | RAZM.INFO - Մայիսի 10-ին Թուրքիայում շարունակվող İDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների ներկայացուցիչները, թուրքական TAI և բրիտանական BAE Systems ընկերությունները համաձայնեցրել են թուրքական կործանիչի նախագծման շուրջ համագործակցության համաձայնագրի պայմանները: Continue reading

Սիրիայի Հոմս քաղաքից դուրս է բերվել ևս 260 զինյալ

Մայիս 11, 2017 15:03 | RAZM.INFO - Մայիսի 10-ին ավարտվել է Սիրիայի արևմտյան Հոմս քաղաքի Ալ-Վաեր թաղամասից զինյալների հերթական խմբի դուրս բերումը: Հոմսից դուրս է բերվել Սիրիայում կռվող տարբեր զինյալ խմբավորումների շուրջ 260 զինյալ, ովքեր հրաժարվել են հանձնվել Սիրիայի կառավարական բանակին: Continue reading

Քրդական ուժերը ամբողջովին ազատագրել են Տաբկան

Մայիս 11, 2017 14:46 | RAZM.INFO - ԱՄՆ աջակցությամբ գործող, գլխավորապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը «Եփրատի ցասում» գործողության շրջանակներում ամբողջովին ազատագրել է Սիրայի Տաբկա քաղաքը և վերահսկողություն հաստատել Սիրիայի ամենամեծ ջրամբարի նկատմամբ։  Continue reading

Թուրքիայի արևելքում պայթյունի հետևանքով վիրավորվել է 4 թուրք զինծառայող

Սղերթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն Մայիս 11, 2017 13:30 | RAZM.INFO - Մայիսի 4-ին Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դողուբայազեթ գավառի հարավում Թուրքիայի ԶՈւ զինծառայողների տեղափոխող մեքենայի անցման ժամանակ պայթյունի հետևանքով վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող:  Continue reading