Daily Archives: Մայիս 10, 2017

Ադրբեջանում ներկայացրել են իտալական ուսումնամարտական նոր ինքնաթիռ

Ադրբեջանում ներկայացված M-346 ուսումնամարտական ինքնաթիռ Մայիս 10, 2017 18:50 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 10-ին, Ադրբեջանում կայացել է իտալական Leonardo Aircraft ընկերության ուսումնամարտական M-346 ինքնաթիռի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Continue reading

Ադրբեջանը Թուրքիայից գնել է 130 մլն դոլարի ռազմական հումք և պահեստամասեր

Թուրքական ընկերությունը հակադրոնային համակարգ է արտահանել Ադրբեջան Մայիս 10, 2017 17:04 | RAZM.INFO - Մայիսի 10-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը Թուրքիայում անցկացվող İDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանի ռազմարդյունաբերական ընկերությունները մինչ օրս թուրքական ընկերություններից գնել են ընդհանուր առմամբ 130 մլն ԱՄՆ դոլարի ռազմական հումք և պահեստամասեր: Continue reading

Թուրքիան Կատարի բազայում կտեղակայի 500-600 զինծառայող

Մայիս 10, 2017 16:25 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանության նախարարության վարչություններից մեկի պետի տեղակալ, գեներալ-մայոր (Թուրքիայում՝ բրիգադային գեներալ) Իհսան Բյուլբյուլը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է Կատարում տեղակայել 500-ից մինչև 600 հոգուց բաղկացած ստորաբաժանում: Continue reading

ՀՀ ԶՈւ զորավարժության ընթացքում հարձակմամբ «վերականգնվել է դրությունը առաջնագծում»

Մայիս 10, 2017 15:38 | RAZM.INFO - Մայիսի 5-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն: Զորավարարժությանը ներգրավվել է առաջին մոտոհրաձգային գումարտակը ողջ կազմով, ինժեներասակրավորային ջոկ և «Իգլա» ԶՀՀ-ի հաշվարկ: Ներգրավված ուժերը խաղարկել են հարձակողական գործողություններ և «վերականգնել իրադրությունը առաջնագծում»: Continue reading

ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմը հրետանային կրակով զորավարժություն է արել

ՌԴ ԶՈւ «Իվանովեց» հրթիռային կատերը Մայիս 10, 2017 15:22 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի հրթիռային նավերը և կատերները զորավարժության շրջանակներում հրետանային կրակով խոցել են ծովային և օդային թիրախներ։ Այս մասին մայիսի 10-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։ Continue reading

Գերմանիան քաղաքական ապաստան է տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողներին

Թուրքիայում 2016 թ. ռազմակն հեղաշրջման փորձի տապալումից հետո արված լուսանկար Մայիս 10, 2017 14:45 | RAZM.INFO - Գերմանիան նախնական քաղաքական ապաստան է տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքներին, ովքեր Թուրքիայում մեղադրվում են 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար: Ապաստան ստացել են նաև Գերմանիա գործուղված դիվանագետներ:  Continue reading

Իրաքի ՌՕՈւ-ն ոչնչացրել է 100 ԻՊ զինյալի

Իրաքցի ուժայիններ Մայիս 10, 2017 14:08 | RAZM.INFO - Իրաքի ռազմաօդային ուժերը երկրի արևմտյան Անբար նահանգում վնասազերծել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 100 զինյալի։ Այս մասին մայիսի 9-ին հայտնում է Iraqi News լրատվակայքը։ Continue reading

ՀՀ ՊՆ-ում հրամանատարները խաղարկել են հավանական մարտական իրավիճակներ

ՀՀ ՊՆ հրամանատարական հավաքների ընթացքում հրամանատարները ստացել են մարտավարական առաջադրանքներ Մայիս 10, 2017 13:32 | RAZM.INFO - Մայիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկած զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հնգօրյա հրամանատարական հավաքների շրջանակներում անցկացվել են մարտավարական և մարտավարամասնագիտական հավաքներ: Continue reading

Թուրքիայում ռազմական հեղաշրջման համար 20 հազար ինքնաձիգ էր պահեստավորվել. «Անադոլու»

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ Մայիս 10, 2017 12:49 | RAZM.INFO - Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից առաջ՝ հուլիսի 13-ին, հեղաշրջման պլանավորմանը մասնակցող զինվորականները պահեստավորել էին շուրջ 20 հազար միավոր սպառազինություն, այդ թվում՝ գերմանական արտադրության G3 և MP5 ինքնաձիգներ: Continue reading

[Լրացված] Մայիսի 10-ին ՀՀ ԶՈւ զինծառայող է մահացել

Մայիս 10, 2017 12:47 | RAZM.INFO - 2017 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Continue reading