Daily Archives: Մայիս 9, 2017

Վրաստանցի զինծառայողները մասնակցում են Էստոնիայի տարածքում անցկացվող զորավարժությանը

Էստոնիայում անցկացվող «Spring Storm-2017» («Գարնանային փոթորիկ») միջազգային զորավարժությունը Մայիս 9, 2017 15:40 | RAZM.INFO - Մայիսի 8-ին Էստոնիայում մեկնարկել է  «Spring Storm-2017» («Գարնանային փոթորիկ») միջազգային զորավարժությունը, որին մասնակցում են նաև Վրաստանի ԶՈւ զինծառայողներ: Վրաստանի զինված ուժերից 18 օրյա վարժանքներին ներկայացված է գլխավոր շտաբի երեք սպա: Continue reading

Թուրք-իրանական սահմանին վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող

Հաքքարիում PKK-ի զինյալները հարձակվել են զինվորական զրահամեքենայի վրա. (արխիվ) Մայիս 9, 2017 15:12 | RAZM.INFO - Մայիսի 9-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում՝ թուրք-իրանական սահմանին, Թուրքիայի ԶՈւ 34-րդ սահմանապահ բրիգադի զինծառայողների՝ ականների և պայթուցիկ նյութերի հայտնաբերման աշխատանքների ժամանակ պայթյունի հետևանքով վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող:  Continue reading

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից դուրս է եկել 1022 զինյալ

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ: Մայիս 9, 2017 14:50 | RAZM.INFO - Մայիսի 9-ին Սիրիայում կռվող զինյալ, ընդդիմադիր խմբավորումների 1022 զինյալ իրենց ընտանիքների հետ միասին դուրս է եկել երկրի մայրաքաղաք Դամասկոսի Բարզեհ թաղամասից:  Continue reading

Իրանը տեղական արտադրության տորպեդ է փորձարկել.NBS

Իրանական արտադրությասն «Հութ» տորպեդը Մայիս 9, 2017 14:48 | RAZM.INFO - Մայիսի 7-ին Իրանը Հորմուզի նեղուցում փորձարկել է տեղական արտադրության «Հութ» տորպեդը, սակայն հայտնի չէ՝ փորձարկումը հաջողվել է, թե ոչ։ Այս մասին մայիսի 8-ին հայտնում է ամերիկյան NBS հեռուստալիքը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին։ Continue reading

ՀՀ ՊՆ 1-ին կորպուսում ավարտվել են զինտեխնիկայի ամառային շահագործման փոխադրելու աշխատանքները

Զինտեխնիկայի՝ ամառային ռեժիմի փոխադրման դասեր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում Մայիս 9, 2017 13:06 | RAZM.INFO - Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին բանակային կորպուսի ենթակա զորամասերի հրամանատարների՝ սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալների և ծառայությունների պետերի մասնակցությամբ անցկացվել է եռօրյա հավաք:  Continue reading

Ավարտվել են ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովայի հետևակի հավաքները

ՌԴ ԶՈւ զինծառայողները իրականացնում են դեսանտավորում (արխիվ) Մայիս 9, 2017 12:35 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողները ավարտել են 2017 թվականի առաջին կիսամյակի օդադեսանտային պատրաստության ծրագիրը։ Պատրաստության շրջանակներում զինծառայողները պարաշյուտով իրականացրել են ավելի քան 1000 թռիչք։ Continue reading

Թուրքիայում ներկայացվել է Ինդոնեզիայի հետ նախագծված թեթև տանկի նախատիպը

Թուրք-ինդոնեզական համատեղ նախագծման «Կապլան-ՄՏ» թեթև տանկի նախատիպ Մայիս 9, 2017 12:11 | RAZM.INFO - Մայիսի 9-ին Թուրքիայում մեկնարկել է IDEF-2017 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մանսակցում են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի ընկերություններ: Միջոցառման շրջանակներում թուրքական FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը ներկայացրել է Ինդոնեզիայի հետ համատեղ նախագծման նոր տանկի նախատիպ: Continue reading

Զինծառայողները զորացրումից հետո սոցհարցման կմասնակցեն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին հանդիպել է զորացրված զինծառայողների և ներկայում զինծառայության մեջ գտվողների հետ Մայիս 9, 2017 11:36 | RAZM.INFO - Բոլոր զորացրված զինծառայողները հնարավորություն կստանան սոցհարցման միջոցով գնահատել զինվորական համակարգը, ծառայության պայմանները, արդյունավետությունը: Հարցումն անցկացվելու է նոր «Դիտակետ» ծրագրի շրջանակներում: Continue reading

Թուրքիան շարունակում է ավիահարվածները Իրաքում PKK-ի դիրքերին

F-16 կործանիչի արձակած կառավարելի ռումբերը: Մայիս 9, 2017 11:31 | RAZM.INFO - Մայիսի 9-ի լույս գիշերը Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի կործանիչները ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային լեռնային շրջաններում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Continue reading

Չինաստանից Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին անդամակցում է 5000-ից ավելի ույղուր

«Իսլամական պետության» զինյալներ Չինաստանից Մայիս 9, 2017 10:48 | RAZM.INFO - Չինաստանի Սինցզյան ույղուրական ինքնավար շրջանից  5000-ից ավելի ույղուր կռվում է Սիրիայում գործող տարբեր ահաբեկչական խմբավորումների շարքերում։ Այս մասին հայտարարել է Չինաստանում Սիրիայի դեսպանը։ Մայիսի 8-ին փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։ Continue reading