Daily Archives: Մայիս 3, 2017

Յուրի Խաչատուրովը անցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություների կատարմանը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով Մայիս 3, 2017 22:13 | RAZM.INFO - 2017 թվականի ապրիլի 14-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակված Յուրի Խաչատուրովը մայիսի 2-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։ Այս մասին մայիսի 2-ին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը։ Continue reading

Անցկացվել են ՌԴ Սևծովյան նավատորմի օդային ուժերի վարժանքներ

ՌԴ ԶՈւ ծովային ավիացաիայի Կա-27ՊԼ հականավային ուղղաթիռը «հայտանբերում է հակառակորդի սուզանավերը» Մայիս 3, 2017 21:14 | RAZM.INFO - Ղրիմում անցկացվել են ՌԴ Սևծովյան նավատորմի օդային ուժերի պլանային վարժանքներ, որոնց ներգրավվել են Կա-27 և Մի-8 ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:  Continue reading

Սիրիայում հնարավոր է ստեղծվի անվտանգության 4 գոտի. ՌԻԱ Նովոստի

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ: Մայիս 3, 2017 17:23 | RAZM.INFO - Սիրիայում հնարավոր է անվտանգության 4 գոտի ստեղծվի: Անվտանգության գոտիների մասին փաստաթղթի հաստատման դեպքում այն ուժի մեջ է մտնելու ստորագրումից հետո 1 օրվա ընթացքում, գոտիների սահմանների որոշումը տևելու է մոտավորապես երկու շաբաթ: Continue reading

Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են զենքի համատեղ արտադրության հարցեր

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Մայիս 3, 2017 15:15 | RAZM.INFO - Մայիսի 3-ին ռուսաստանյան Ռոսոբորոնէքսպորտ ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Գոնչարովը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են ինչպես Թուրքիային ռուսաստանյան արտադրության զինտեխնիկա մատակակարելու, այնպես էլ՝ համատեղ արտադրություն և նախագծումներ իրականացնելու հետ կապված հարցեր: Continue reading

Թուրքիան կարող է «պատահաբար» հարվածել Սիրիայում ԱՄՆ ուժերին. Թուրքիայի նախագահի խորհրդական

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Մայիս 3, 2017 14:42 | RAZM.INFO - Մայիսի 3-ին Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իլնուր Չևիքը հայտարարել է, որ թուրքական զինուժը կարող է մտնել Սիրիայւի քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ, անկախ այն բանից, որ այնտեղ տեղակայված են ԱՄՆ բանակի ստորաբաժանումներ: ԹՀ ղեկավարի խորհրդականը նաև սպառնացել է ամերիկյան կողմին:  Continue reading

Էնրիկո Ապրիամովն ազատվել է զինվորական ծառայությունից

(Աջից)Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը և Վրաստանում Հայաստանի ռազմական կցորդ Սամվել Ռամազյանը Մայիս 3, 2017 13:33 | RAZM.INFO - Մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից: Continue reading

Հայաստան է այցելել ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակություն

ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանություն Մայիս 3, 2017 13:10 | RAZM.INFO - Մայիսի 3-ին ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները կքննարկեն Հայաստանի տարածքում ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության մարմինների գործունեության մասին հայ-ռուսական միջպետական համաձայնագրի նախագիծը:  Continue reading

Սիրիայում սպանվել է ՌԴ ԶՈւ փոխգնդապետ

Սիրիայում գործող ռուսաստանյան «Վագների» զինվորական մասնավոր խմբի անդամները Մայիս 3, 2017 11:18 | RAZM.INFO - Մայիսի 2-ին Սիրիայի տարածքում զինյալների դիպուկահարի կրակոցից մահացել է ՌԴ ԶՈւ զինծառայող, փոխգնդապետ Ալեքսեյ Բուչելնիկովը։ Զինծառայողը, ըստ ռուսաստանյան կողմի տարածած հաղորդագրության, Սիրիա էր ուղարկվել որպես ռազմական խորհրդական։ Continue reading

Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցության 4-րդ փուլը

Թուրքիայի հովանավորությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում․ 22․02․2017թ․ Մայիս 3, 2017 10:39 | RAZM.INFO - Մայիսի 3-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Սիրիայի հակամարտության հարցով բանակցությունների հերթական ՝ 4-րդ փուլը։ Մասնակցում են Սիրիայի կառավարության, զինված ընդդիմության, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ։ Continue reading

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղը հրետանային կրակով վարժանքներ է անում

Կասպյան նավատորմիղի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը Մայիս 3, 2017 10:25 | RAZM.INFO - Մայիսի 3-ին Ռուսաստանի զինված ուժերի Կասպյան նավատորմիղի նավերը դուրս են եկել բաց ծով՝ հրետանային կրակով վարժանքներ անցկացնելու համար։ Զորավարժության ընթացքում նավերը պետք է խոցեն պայմանական հակառակորդի առափնյա, ծովային և օդային թիրախները։ Continue reading