Daily Archives: Մայիս 2, 2017

ՀԱՄԱՍ-ը մեղմացրել է իր հակահրեական շեշտադրումները

ՀԱՄԱՍ Մայիս 2, 2017 20:11 | RAZM.INFO - Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մշակել է իր քաղաքականության նոր գլխավոր սկզբունքներ, որոնցում ավելի մեղմացել են հակահրեական շեշտադրումները և ավելի կոմպրոմիսային են:  Continue reading

ՀՀ ՊՆ-ում հնգօրյա հրամանատարական հավաքներ են մեկնարկել

ՊԲ հրամանատարական հավաքներ Մայիս 2, 2017 18:21 | RAZM.INFO - Մայիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հնգօրյա հրամանատարական հավաքները: Ներկա են եղել նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ՊՆ տեղակալներ Արա Նազարյանը և Դավիթ Փախչանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: Continue reading

Զորահանդեսի ժամանակ Իսրայելը ցուցադրել է իր F-35 կործանիչները

F-35 կործանիչ. Իսրայելի ԶՈւ Մայիս 2, 2017 17:03 | RAZM.INFO - Իսրայելի անկախության 69-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են նաև ԱՄՆ-ից ձեռքբերված նորագույն F-35 կործանիչ-ռմբակոծիչներ:  Continue reading

Իրաքում ԻՊ հարձակման հետևանքով զոհվել է Իրաքի բանակի 10 զինծառայող

Վերահսկողության գոտիները Իրաքի տարածքում (19 մարտի 2017թ. դրությամբ) Մայիս 2, 2017 16:09 | RAZM.INFO - Մայիսի 2-ի Իրաքի արևմտյան Անբար նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Իրաքի կառավարական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա, զոհվել է Իրաքի բանակի 10 զինծառայող, ևս 6-ը վիրավորվել է:  Continue reading

Իրանական բասիջը զորավարժություն է անցկացրել Աֆղանստանին սահմանակից շրջանում

Բասիջը զորավարժություն է անցկացնում Աֆղանստանին սահմանակից շրջանում Մայիս 2, 2017 15:34 | RAZM.INFO - Ապրիլի 27-28-ի Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բասիջ կազմավորումը զորավարժություն է անցկացրել Իրանի Հարավային Խորասան նահանգի՝ Աֆղանստանին սահմանակից Դերմիան շրջանում։ Այս մասին մայիսի 2-ին տեղեկացնում է իրանական «Բասիջնյուզ» լրատվական կայքը։ Continue reading

Թուրքիայի ԶՈւ պահեստազորը Ամասիայում զորավարժություն է անում

Մայիս 2, 2017 15:05 | RAZM.INFO - Մայիսի 2-13-ը Թուրքիայի ռազմաօդային ուժերի՝ Ամասիա նահանգի Մերզիֆոն քաղաքում տեղակայված ռազմաբազայում անցկացվելու է Թուրքիայի ԶՈւ Yıldırım-2017 մոբիլիզացիոն պլանային զորավարժության հերթական փուլը: Continue reading

Իրանը առաջին Boeing ինքնաթիռները կստանա 2018-ին

Ամերիկյան Boeing-777 քաղաքացիական ինքնաթիռ Մայիս 2, 2017 14:35 | RAZM.INFO - Ամերիկյան Boeing  ավիաընկերությունը նախատեսում է 2018 թվականին սկսել պայմանագրով նախատեսված 80 մարդատար ինքնաթիռների մատակարարումը Իրանին։ Ավիաընկերության տնօրեն Դենիս Մոլենբուրգի խոսքերով՝ այս գործընթացի յուրքանչյուր փուլում նրանք համագործակցում են ԱՄՆ կառավարության հետ։ Continue reading

ՌԴ ԶՈւ սակրավորները Պալմիրայում ականազերծել են մոտ 1500 հա տարածք

«Սֆերա» զննման միջոցը ՌԴ ԶՈւ սակրավորի ձեռքում Պալմիրայում Մայիս 2, 2017 14:05 | RAZM.INFO - Մարտի 8-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի զինված ուժերի սակրավորները Սիրիայի Հոմս նահանգի Պալմիրա քաղաքի հին թաղամասերում ականազերծել են 1514 հեկտար տարածք, 140 կմ ճանապարհ և շուրջ 2000 շենք:   Continue reading

Թուրք-ադրբեջանական զորավարժությանը ներգրավվել է շուրջ 1000 զինծառայող

Ադրբեջանում Թուրքիայի զինուժի հետ համատեղ վարժանքներից. նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքի Մայիս 2, 2017 13:29 | RAZM.INFO - Մայիսի 2-ին ադրբեջանական «Ռեփորթ» լրատվակայքը հայտնել է, որ Ադրբեջանում շարունակվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը ներգրավվել է շուրջ 1000 զինծառայող, 80 միավոր զինտեխնիկա, 60 միավոր հրետանային համակարգ: Continue reading

Սիրիայի քրդերը պաշտպանական գոտի են ստեղծում Թուրքիայի հետ սահմանին

Սիրիայի քրդերը Թուրքիայի հետ սահմանին խրամատներ են փորում Մայիս 2, 2017 12:55 | RAZM.INFO - Մայիսի 1-ին Սիրիայում տեղակայված և այդ երկրի հյուսիսային շրջանների մեծ մասը վերահսկող քրդական ուժերը սկսել են պաշտպանական ամրություններ, խրամատներ փորել Թուրքիային սահմանակցող շրջաններում: Նույն ժամանակահատվածում նմանատիպ ամրություններ սկսել էր փորել նաև թուրքական կողմը: Continue reading