Daily Archives: Ապրիլ 27, 2017

Ռուսաստանի ԱԳՆ-ն Թուրքիային քննադատել է Սիրիայում և Իրաքում ավիահարվածների համար

Ապրիլ 27, 2017 18:55 | RAZM.INFO - Ապրիլի 26-ին ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը քննադատում է Սիրիայում և Իրաքում թուրքական զինուժի ավիահարվածները և «անընդունելի» է համարել Թուրքիայի նման քայլերը: Continue reading

Միջադեպ ԱՄՆ և Իրանի նավերի միջև Պարսից ծոցում

ԱՄՆ ՌԾՈւ Mahan էսկադրոնային ականակիրը Ապրիլ 27, 2017 18:06 | RAZM.INFO - Ապրիլի 24-ին Պարսից ծոցում ամերիկյան USS Mahan ականակիր նավը վտանգավոր հեռավորությամբ մոտեցել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) արագընթաց նավին։ Այս մասին ապրիլի 25-ին հայտնում է ամերիկյան FoxNews լրատվակայքը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաների։ Continue reading

Խորտակվել է ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի հետախուզական նավ

ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Լիման» հետախուզական նավ Ապրիլ 27, 2017 17:32 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 27-ին, Բոսֆորից 40 կմ  հեռավորության վրա մեկ այլ նավի հետ բախման արդյունքում խորտակվել է ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Լիման» հետախուզական նավը: Continue reading

Քուրդ-արաբական ուժերը շարունակում են առաջխաղացումը «Իսլամական պետության» դեմ

Վերահսկողության գոտիները Սիրիայի Տապկայի ջրամբարի շրջանում (27 մարտի 2017թ. դրությամբ). քարտեզը՝ «Ալ Ջազիրայի» Ապրիլ 27, 2017 17:15 | RAZM.INFO - Քրդերից և արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) շարունակում են գրոհը Սիրիայի Տապկա քաղաքի ուղղությամբ և արդեն ամբողջությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են քաղաքի հարավային «Ալ-Վահաբ» շրջանը: Continue reading

Եթե ԱՄՆ-ն խնդրի հարվածել Սիրիային՝ Բրիտանիան չի մերժի. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Ապրիլ 27, 2017 17:13 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «եթե Միացյալ Նահանգները խնդրի օգնել Սիրիայում ավիահարվածներ հասցնելու հարցում, ապա Միացյալ Թագավորության համար դժվար կլինի մերժել»: Continue reading

ՀՀ ԱԻՆ-ում վարժանք է անցկացվել հարևան երկրում երկրաշարժից տուժածներին օգնելու սցենարով

Պայմանական երկրաշարժից տուժած տարածքը զորավարժության ժամանակ Ապրիլ 27, 2017 16:37 | RAZM.INFO - Ըստ ուսումնավարժության սցենարի` հարևան երկրներից մեկում գրանցվել է 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի «ուժգնությունն» էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: Նախնական տվյալներով` կան բազմաթիվ «զոհեր ու վիրավորներ»: Continue reading

Թուրք-քրդական բախումներում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող

Թուրքական ուժայինները Ջիզրեում. 09.02.2016թ. Ապրիլ 27, 2017 15:40 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Թուրքիայի Էրզրում նահանգի Շենքայա գավառում ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում վիրավորվել է Թուրքիայի 2 ուժային: Continue reading

Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերել իր ավիախմբի գրեթե կեսը. ՌԴ ԶՈւ ԳՇ

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները «Հմեյմիմ» ռազմաբազայում Ապրիլ 27, 2017 14:57 | RAZM.INFO - Ռուսաստանը Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղեկայված «Հմեյմիմ» ավիաբազայից դուրս է բերել ՌԴ ԶՈւ ավիախմբի գրեթե կեսը: Այս մասին ապրիլի 26-ին հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը: Continue reading

Թրամփը Պենտագոնին թույլատրել է փոփոխել Սիրիայում և Իրաքում անձնակազմի քանակը

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ Ապրիլ 27, 2017 12:43 | RAZM.INFO - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին (ԱՄՆ պաշտպանության նախարարություն) թույլատրել է ինքնուրույն գործել Սիրիայում և Իրաքում իրականացվող ռազմագործողությունների ընթացքում: Այդ թվում ԱՄՆ ՊՆ ղեկավարը ստացել է Իրաքում և Սիրիայում ներգրավված զինծառայողների թվաքանակը փոփոխելու լիազորություն: Continue reading

Քրդական ուժերը թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի ԶՈւ 2 տանկ են խոցել

Ապրիլ 27, 2017 11:57 | RAZM.INFO - Ապրիլի 26-ին Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից» (YPG) հայտնել են, որ քուրդ ուժայինները թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի ԶՈւ 2 տանկ են խոցել: Թուրքական կողմը հայտնում է, որ տանկերի անձնակազմը չի տուժել:  Continue reading