Daily Archives: Ապրիլ 26, 2017

Ապրիլի 26-ին նախնական տվյալներով սրտի կաթվածից մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Ապրիլ 26, 2017 12:59 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի 5-րդ զանգվածում ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել։ ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից Razm.info-ի հետ զրույցում հաստատեցին, որ մահացածը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժեներական ծառայության պետ, մայոր 31-ամյա Արմեն Ծատուրյանն էր: Continue reading

Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական Սոնա Ղարիբյան Ապրիլ 26, 2017 12:03 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդականի պաշտոնում է նշանակվել Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը, ով մինչ այս՝ 2016թ. նոյեմբերի 14-ին նշանակվել էր ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով: Continue reading

Ղրիմում անցկացվող վարժանքների ընթացքում կիրառվել է «Ուտյոս» հրթիռային համալիր

«Ուտյոս» հականավային հրթիռային համալիր. նկարը՝ ՌԴ ՊՆ-ի: Ապրիլ 26, 2017 11:31 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի՝ Ղրիմում անցկացված վարժանքների շրջանակներում կիրառվել է հականավային հրթիռային «Ուտյոս» համալիր: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ կայքից: Continue reading

Վրաստանում անցկացվում է տարածաշրջանի էներգետիկ անվտանգության դասընթաց

Վրաստանում անցկացվում է տարածաշրջանի էներգետիկ անվտանգության դասընթաց Ապրիլ 26, 2017 11:12 | RAZM.INFO - Ապրիլի 24-28-ը Թբիլիսիում անցկացվում է տարածաշրջանային էներգետիկ անվտանգության առաջին դասընթացը: Դասընթացի հիմնական նպատակն է կովկասյան տարածաշրջանում բարձրացնել էներգետիկ անվտանգության նշանակության մասին իմացությունը, ինչպես նաև սահմանել էներգետիկ անվտանգության ոլորտի զարգացման մեջ ՆԱՏՕ-ի համագործակցության գրասենյակի դերը:  Continue reading

Հս. Օսիայում զորավարժության ժամանակ Ռուսաստանի զինուժը խոցել է պայմանական ահաբեկիչներին

ՌԴ ԶՈւ Մստա-Բ հաուբիցը Ապրիլ 26, 2017 10:57 | RAZM.INFO - Հյուսիսային Օսիայի «Տարսկոյե» զորավարժարանում ավարտվել  են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 58-րդ համազորային բանակի հրետանային ստորաբաժանումների հրամանատարաշտաբային վարժանքները։ Continue reading

Սեփական ՀՕՊ ուժերը զինելու համար Մոնղոլիան խնդրանքով դիմել է Ռուսաստանին

Մոնղոլիայի ԶՈւ պատվոպահակախումբ Ապրիլ 26, 2017 10:46 | RAZM.INFO - Մոնղոլիան սեփական հակաօդային ուժերը զինելու և ամրացնելու համար խնդրանքով դիմել է Ռուսաստանին: Այս մասին հայտնել է Մոնղոլիայի պաշտպանության նախարար Բատ-Էրդենէ Բադմաայամբուուգիիյնը ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո Continue reading

ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսում ամփոփել են տարվա 1-ին քառորդի աշխատանքները

5-րդ բանակային կորպուսում ամփոփվել են ուսումնական տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքները Ապրիլ 26, 2017 10:32 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ռազմական խորհրդի նիստում ամփոփվել են 2017 թվականի ուսումնական տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքները: Ամբողջությամբ իրականացվել են պատրաստության պլանով նախատեսված բոլոր աշխատանքները: Continue reading